Ջոն Բոգլ
| Ջոն Բոգլ անգլ.՝ John Clifton Bogle | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 8, 1929[1] |
| Ծննդավայր | Մոնտկլեր, Նյու Ջերսի |
| Մահացել է | հունվարի 16, 2019[2] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Բրին Մար, Փենսիլվանիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Manasquan High School? և Բլերի Ակադեմիա |
| Մասնագիտություն | տնտեսագետ, ֆինանսիստ, ներդրող և գործարար |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| 🌐 | |
Ջոն Քլիֆթոն Բոգլ (անգլ.՝ John Clifton Bogle, մայիսի 8, 1929[1], Մոնտկլեր, Նյու Ջերսի - հունվարի 16, 2019[2], Բրին Մար, Փենսիլվանիա), ամերիկացի ձեռնարկատեր, հայտնի ներդրող և The Vanguard Group-ի հիմնադիր և աշխարհի ամենամեծ ներդրումային ընկերության նախկին գործադիր տնօրեն։ Ամենավաճառվող «Փոխադարձ հիմնադրամները ողջամտության տեսանկյունից. Նոր հրամայականներ խելացի ներդրողի համար» բեսթսելերի հեղինակ[3][4]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Բոգլը և նրա երկվորյակ եղբայր Դեյվիդը ծնվել են Մոնկլերում (անգլ.՝ Montclair)` ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Ընտանիքը կրել է Մեծ ճգնաժամի հետևանքները: Բոգլը հաճախել է Բլերի ակադեմիայի մասնավոր գիշերօթիկ դպրոց` լրիվ կրթաթոշակով, բակալավրի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանից 1951 թվականին և մասնակցել երեկոյան և կիրակնօրյա դասընթացներին Փենսիլվանիայի համալսարանում: Բոգլի ավարտական թեզը՝ «Ներդրումային ընկերության տնտեսական դերը», որտեղ նկարագրել է նոր ձևավորվող փոխադարձ հիմնադրամների սկզբունքները, ազդել է մի ամբողջ ոլորտի վրա՝ փոխելով ներդրումների մոտեցումը[5]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Ջոն Բոգլը աշխատանքի է անցել Wellington Management Company-ում[6], որտեղ աշխատել է կազմակերպության հիմնադիր Ուոլթեր Լ. Մորգանի ղեկավարությամբ (անգլ.՝ Walter L. Morgan):
Ընկերության հետ հաջող կարիերա անելով՝ 1965 թվականին՝ 35 տարեկանում, Ջոն Բոգլը դարձել է նրա գործադիր փոխնախագահը, սակայն 1973 թվականին Բոգլի հավանությամբ Վելինգթոնի կողմից ներդրած միջոցների շահութաբերությունը կտրուկ ընկել է։ Բաժնետոմսերի գների անկման արդյունքում ընկերության ընդհանուր ակտիվները 2,6 մլրդ դոլարից նվազել են 2 մլրդ դոլարի։ 1974 թվականի հունվարին Բոգլը հեռացվել է աշխատանքից[7]։
1974 թվականին Բոգլը հիմնել է The Vanguard Group-ը: Նրա ղեկավարությամբ այն դարձել է աշխարհի խոշորագույն կառավարչական ընկերությունը։ 1975 թվականին Յուջին Ֆամայի, Բերթոն Մալկիելի և Փոլ Սամուելսոնի աշխատանքների ազդեցությամբ Ջոն Բոգլը հիմնել է Vanguard 500 ներդրումային հիմնադրամը՝ առաջին ինդեքսային հիմնադրամը, որը հասանելի էր հանրությանը[8][9]։ 1975 թվականից մինչև 2002 թվականը ընկերության կառավարվող ակտիվների չափը 1,8 միլիարդ դոլարից աճել է` հասնելով մինչև 600 միլիարդ դոլարի:
Ջոն Բոգլը եղել է Բլերի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ և Միլշտեյն կորպորատիվ կառավարման և կատարողականության կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ (անգլ.՝ Millstein Center for Corporate Governance and Performance):
Բոգլը նաև եղել է Ազգային Սահմանադրության կենտրոնի հոգաբարձուների խորհրդում (անգլ.՝ National Constitution Center)։ Վերջինս Ֆիլադելֆիայում ԱՄՆ Սահմանադրությանը նվիրված թանգարան է։ Նա այս հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է եղել 1999-2007 թվականներին։ 2007 թվականին պաշտոնը զիջել է նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին:
Ջոն Բոգլը մահացել է 2019 թվականի հունվարի 16-ին` 89 տարեկան հասակում։
Հիմնական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Բոգլը իր «Ընդհանուր իմաստով փոխադարձ հիմնադրամներ» գրքում ներկայացրել է կոլեկտիվ ներդրումների շուկայում ներդրումներ կատարելու հիմնական կանոնները.
- Ընտրե՛ք միջոցներ ցածր ծախսերով:
- Զգուշացե՛ք ցանկացած լրացուցիչ ծախսից, որը կարող է առաջանալ ձեր ստացած խորհրդից:
- Մի՛ գերագնահատեք ֆոնդի անցյալի կատարողականը:
- Օգտագործե՛ք ֆոնդի պատմական ցուցանիշները կայունությունը և ռիսկը գնահատելու համար:
- Զգուշացե՛ք աստղերից (նկատի Է ունեցել ֆոնդի կառավարիչներին):
- Զգուշացե՛ք մեծ միջոցներից.
- Չափազանց շատ միջոցներ մի՛ ունեցեք:
- Գնե՛ք ֆոնդի պորտֆոլիո և պահեք այն[10]:
Ձեռնարկատիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մի հավատա թվերին» գրքում Ջոն Բոգլը տվել է ձեռներեցության 17 կանոն՝ հիմնվելով իր սեփական փորձի վրա[11]։
- Բախտավոր եղի՛ր։
- Պարտությունը հաղթանակի վերածի՛ր։
- Գտե՛ք դաստիարակ:
- Մի՛ վախեցեք աշխատանքից ազատվելուց։
- Համարձակ եղե՛ք։
- Բախտավորվե՛ք շատ անգամ, բախտ ունեցեք մեկ անգամ:
- Երբեք մի՛ կորցրեք սիրտը:
- Հարևանիցդ ավելի լավ մկան թակարդ սարքի՛ր, և մարդիկ կգան քեզ մոտ։
- Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվիր:
- Ուսումնասիրի՛ր թվաբանություն։
- Խուսափե՛ք թերագնահատելուց ակնհայտի ուժը:
- Ավելի հեշտ է մրցակցել, եթե մրցակիցները չեն ցանկանում կամ չեն կարողանում մրցակցել ծախսերի վրա:
- «Ես կառավարությունից եմ և այստեղ եմ ձեզ օգնելու» (Կանոն ուժեղ կոչերի կարևորության մասին)։
- Ներքին հետևողական ռազմավարությունը բիզնեսի հաջողության գրավականներից մեկն է:
- Ընտրե՛ք ճանապարհ, որը երբեք չի օգտագործվել ճանապարհորդության համար, այն կարող է ամեն ինչ իսկապես այլ կերպ դարձնել:
- Չկա մարդ, ով միայնակ որևէ բանի կհասնի։
- Մեր ամենամեծ պարգևները գալիս են, երբ մենք խթանում ենք տնտեսական առաջընթացը և օգնում ենք ավելի լավ աշխարհ կառուցել:
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թվականին Fortune ամսագրի կողմից նա ճանաչվել է 20-րդ դարի չորս «ներդրումային հսկաներից» մեկը:
- 1999 թվականին արժանացել է Վուդրո Վիլսոնի մրցանակին։
- 2004 թվականին TIME ամսագրի կողմից նա ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[12]։
- Պատվավոր դոկտորի կոչումի է արժանացել Փրինսթոնի համալսարանից, Դելավերի համալսարանից, Ռոչեսթերի համալսարանից, Նոր դպրոցի համալսարանից, Արևելյան համալսարանից, Օլբրայթ քոլեջից, Փենսիլվանիայի համալսարանից, Դրեքսելի համալսարանից, Իմակուլատայի համալսարանից, Ջորջթաունի համալսարանից, Թրինիթի քոլեջից և Վիլանովայի համալսարանից:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Բոգլը և նրա կինը՝ Եվան, ունեցել են վեց երեխա և տասներկու թոռ։ Նրանք ապրել են Բրին Մաուրում (անգլ.՝ Bryn Mawr), որը գտնվում է Փենսիլվանիա նահանգում: 1996 թվականին սրտի փոխպատվաստման է ենթարկվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 SNAC — 2010.
- 1 2 https://www.tijd.be/markten-live/nieuws/fondsen/john-bogle-peetvader-van-indexbeleggers-1929-2019/10088083.html
- ↑ David Brancaccio (2003 թ․ հոկտեմբերի 10). «John Bogle». NOW on PBS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Scott Burns (2010 թ․ մարտի 13). «A visit with John Bogle». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Уильям Бернстайн, 2013
- ↑ Slater, Robert. John Bogle and the Vanguard experiment: One Man’s Quest to Transform the Mutual Fund Industry. Chicago: Irwin Professional Pub., 1997. (ISBN 0786305592)
- ↑ «КоммерсантЪ Деньги 21.04.2003». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Amy Barrett and Jeffrey M. Laderman (1999 թ․ հունվարի 7). «That's Why They Call It Vanguard». Business Week. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Миллер, 2017
- ↑ Sigma Investing. Review of Common Sense on Mutual Funds Արխիվացված 2012-02-07 Wayback Machine.
- ↑ Джон Богл (John C. Bogle). «"Не Верьте цифрам" размышления о заблуждениях инвесторов, капитализме, "взаимных" фондах, индексном инвестировании, предпринимательстве, идеализме и героях» (PDF). johncbogle.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «TIME 100 Most Influential People, 2004». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Ք. Բոգլի փաստաթղթերը Seeley G. Mudd ձեռագիր գրադարան, Փրինսթոնի համալսարան
- Կենսագրություն Bogle Financial Markets Research Center-ում
- Դիտողություններ Բոստոնի Հարվարդի ակումբի առաջ, 2003 թվականի 14 հունվարի,
- Venture Voice-ի փոդքաստ հարցազրույց, 2006 թվականի փետրվարի 23 Արխիվացված 2019-11-06 Wayback Machine
- «Մեր ժամանակի գրքերը» հարցազրույց Ջոն Բոգլի հետ, 2007 թվականի հունվար Արխիվացված 2011-11-03 Wayback Machine ում(չաշխատող հղում — պատմություն)
- Roberts, Russ [in անգլերեն] (2007 թ․ ապրիլի 9). «Bogle on Investing». EconTalk. Library of Economics and Liberty.
- Տեսանյութ. Ելույթ Պեպերդայն համալսարանում
- Investopedia պրոֆիլը
- Բոգլի կենսագրությունը
- Ինչպես Ջոն Բոգլը ստեղծեց աշխարհի առաջին ինդեքսային հիմնադրամը
| ||||||||||||
- Մայիսի 8 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 2019 մահեր
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ներդրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ