Ջոն Բելիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Բելիոն
Jon Bellion live in Long Island, New York 2019.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Jon Bellion
Ի ծնե անունանգլ.՝ Jonathan David Bellion
Ծնվել էդեկտեմբերի 26, 1990(1990-12-26) (30 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, հիփ հոփ, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երաժիշտ և Երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records և Visionary Music Group?
ԿրթությունSachem High School North?
Կայքjonbellion.com

Ջոնաթան Դեյվիդ «Ջոն» Բելիոն[1] (դեկտեմբերի 26, 1990(1990-12-26), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Ծնվել և մեծացել է Լոնգ Այլենդում՝ Լեյք Գրոուվ, Նյու Յորք[2]։ Բելիոնը թողարկել է 4 միքսթեյփ (անգլ.՝ mixtape) և 1 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ The Human Condition-ը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին և մուտք է գործել Միացյալ Նահանգների Billboard 200՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[3]։ Ներկայումս նա պայմանագիր ունի Visionary Music Group-ի [4] և Capitol Records-ի հետ։ Բելիոնը նաև ապահովել է 2015 թվականի ZeddBeautiful Now էլեկտրոնային պարային երաժշտության վոկալը և կատարել է Twenty One PilotsEmotional Roadshow համերգային շրջագայության երրորդ փուլի բացումը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բելիոնը մեծացել է Լեյք Գրոուվում (Նյու Յորք)՝ իր ծնողների տանը՝ քույրերի հետ։ Ներկայումս դեռևս ապրում է ծնողների տանը[2]։ Ավագ դպրոցի տարիներին Ջոնը մեծ սեր ուներ բասկետբոլի և երաժշտության նկատմամբ, բայց նախընտրեց շարունակել իր երաժշտական կարիերան։ Ավագ դպրոցից հետո Ջոնն ընդգրկվեց Նյու Յորքի Five Towns մասնավոր համալսարանի հայտնի երաժշտական ծրագրում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-14: Կարիերայի վաղ տարիներ և տարբեր միքսթեյփներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիոնի առաջին Scattered Thoughts Vol. 1 միքսթեյփը թողարկվել է 2011 թվականին իր ֆեյսբուքյան էջի միջոցով և ունեցել է ավելի քան 11000 ներբեռնում։ Բելիոնը իր երգերի հեղինակն ու պրոդյուսերն է։ 2012 թվականին Ջոն Բելիոնը պայմանագիր ստորագրեց Visionary Music Group-ի հետ և թողարկեց Դրեյքի The Motto երգի քավեր-տարբերակը VMG-ի յութուբյան էջում[6]։

2012 թվականին Ջոն Բելիոնը գրեց Ռիհաննայի մասնակցությամբ Էմինեմի The Monster երգի կրկներգը[7]։ Երգը արժանացել է նաև Գրեմմի մրցանակի 2015 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում «Լավագույն ռեփ համագործակցություն» անվանակարգում։ Բելիոնը նաև 2012 թվականի Ջեյսոն Դերուլոի Trumpets երգի համահեղինակն է և պրոդյուսերը։ Երգը չէր թողարկվել Միացյալ Թագավորությունում մինչև 2013 թվականը և Միացյալ Նահանգներում մինչև 2014 թվականը։

Ջոն Բելիոնը թողարկեց իր The Definition չորրորդ ազատ նախագիծը Visionary Music Group անվան տակ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։ Բելիոնը 2014 թվականին ունեցավ իր առաջին ազգային շրջագայությունը, որը կրում էր The Beautiful Mind խորագիրը[9]։

2015 - այժմ։ Շրջագայություններ և The Human Condition[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 2015 թվականին Բելիոնը թողարկեց մի քանի սինգլ՝ ներառյալ Woodstock (Psychedelic Fiction), All Time Low և Woke the F*ck Up[10] Capitol Records-ի միջոցով։ 2015 թվականի մարտի 31-ին Բելիոնը հայտարարեց իր երկրորդ ազգային շրջագայության մասին, որը կոչվում է The Definition[11]: Շրջագայությունը սկսվեց մայիսի 26-ին և եզրափակվեց հուլիսի 2-ին։ Բելիոնը նաև երգել է Zedd-ի True Colors ալբոմի Beautiful Now երգը, որը թողարկվեց 2015 թվականի մայիսի 15-ին։ Բելինը նաև երգել է ամերիկացի ռեփեր B.o.B-ի Psycadelik Thoughtz ալբոմի Violence երգը։

Բելիոնը թողարկել է իր The Definition ալբոմի երգերից մի քանիսի ակուստիկ տարբերակները։ Նա թողարկեց All Time Low (Acoustic) երգը 2016 թվականի փետրվարի 26-ին։ Նաև թողարկեց Human (Acoustic) երգը 2016 թվականի մարտի 4-ին։

Բելիոնը հաստատեց, որ իր դեբյուտային The Human Condition ալբոմը նախատեսված է թողարկել 2016 թվականի հունիսի 10-ին։ Իր ալբոմից նա թողարկեց երեք գովազդային սինգլ՝ Guillotine (2016-ի ապրիլի 22), 80's Films (2016-ի մայիսի 27) և Maybe IDK (2016-ի հունիսի 2)։ Ալբոմի առաջին սինգլը՝ All Time Low-ն թողարկվեց 2016 թվականի մայիսի 13-ին։ The Human Condition ալբոմը պաշտոնապես թողարկվեց հունիսի 10-ին։ Բելիոնը նշում է, որ ալբոմը պարզապես մարդկային լինելու մասին է՝ բացատրելով.

Մենք՝ որպես մարդիկ, բոլորս ունենք միևնույն խնդիրները։ Մենք պայքարում ենք հպարտության և բազմաթիվ այլ խնդիրների դեմ, որոնց մասին ոչ ոք չի ցանկանում խոսել։ Այնպես որ ես մտածեցի՝ արդյոք ազնիվ եմ, երբ ցույց եմ տալիս թե ինչքան մարդկային եմ. դա կստիպի մարդկանց ավելի լավ զգալ իրենց։

Իր երգերում Ջոնը խոսում է Աստծո մասին։ Նա չի խոսում պարզապես հավատքի անորոշ գաղափարի մասին։ Նա փորձում է համոզվել, որ հատուկ ընդգծել է Աստծո դերը[2]։ Ջոն Բելիոնը նշում է, որ The Human Condition ալբոմի շապիկների ձևավորման նպատակն էր ստանալ Disney/Pixar-ի ուշադրությունը՝ ասելով.

Այն կարծես հսկայական բիզնես ծրագիր լինի Disney/Pixar-ի համար, որովհետև միշտ իմ երազանքն է եղել երաժշտություն գրել նրանց ֆիլմի համար։ Այսպիսով, եթե իմ դեբյուտային ալբոմը դառնա շատ հայտնի, Ջոն Լասեթերը Disney Pixar-ից և այս տղաները հուսով եմ կտեսնեն այդ պատկերները և կասեն. «Սպասեք մի վայրկյան, սա մեր ֆիլմերից չէ, ի՞նչ է սա[12]։»

The Human Condition շրջագայության ժամանակ Բելիոնը հայտարարեց, որ իր շոուներից մեկի ժամանակ հանդիպել է Pixar-ի ներկայացուցիչներից մեկի հետ։ Նա հրավիրվել էր Pixar Campus և նշել է, որ հնարավոր է գալիք մի քանի տարիների ընթացքում ներգրավվի Pixar-ի աշխատանքներում։ Բելիոնը նաև նշել է, որ Pixar-ի իր սիրելի ֆիլմը «Սուպեր ընտանիք»-ն է։

2017 թվականի հունիսին Բելիոնն ընտրվեց որպես Էլվիս Դուրանի «Ամսվա արտիստ»։ 2017 թվականին Բելիոնը կատարել է Twenty One Pilots-ի Միացյալ Նահանգներում անցկացվող Emotional Roadshow համերգային շրջագայության երրորդ փուլի բացումը։ 33 շոուներից բաղկացած շրջագայությունը սկսվեց հունվարի 17-ին Ռոդ Այլենդ նահանգում և ավարտվել է Լուիսվիլում մարտի 5-ին[13]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր առիթներով Բելիոնը նշել է, որ Քանյե Ուեսթն իր մեծագույն ներշնչանքներից մեկն է. «Ես սիրեցի ամեն ինչ, բայց Քանյե Ուեսթն էր, որ ամեն ինչ փոխեց ինձ համար»,- ասել է նա Huffington Post-ին տրված հարցազրույցում։ Նաև Ուեսթն էր պատճառը, որ Բելիոնը թողեց ուսումը և որոշեց զբաղվել երաժշտությամբ։ Ջոնը նաև նշել է, որ ներշնչված է Էմինեմի, Ֆարել Վիլյամսի, Coldplay-ի, Ջոն Մայերի, Անդրե 3000-ի և այլոց երաժշտությամբ[14][15] : Հայտնի է նաև, որ Բելիոնը Pixar-ի երկրպագու է։ Բելիոնը բացատրում է, որ սիրում է Pixar-ի ֆիլմերը, որովհետև դրանք «պարզ են, բայց միևնույն ժամանակ ներկայացվում են մի ձևով, որը նորարարական է»[16]։ Ջոն իր երաժշտական զարգացման և հաջողությունների մեջ բարձր է գնահատում իր բենդի տղաների դերը, որոնց հետ հանդիպել է համալսարանում։ Նա արտահայտում է իր սերը Beautiful Mind փաստագրական հոլովակում՝ նշելով. «իմ բենդում բոլորն ինձ ինչ-որ բան են սովորեցրել և ինձ հասցրել են այնտեղ, որտեղ եմ հիմա»։ Նա նաև նշել է. «Ես շրջապատում եմ ինձ մարդկանցով, որոնք ինչ-որ բանով ավելի լավն են, քան ես։ Շատ հազվադեպ կարող եք իմ շուրջը տեսնել ինչ-որ մեկին՝ հատկապես երաժիշտ, ումից օրինակ չեմ վերցնում»[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Songwriter/Composer: Bellion Jonathan David»։ Broadcast Music, Inc. (BMI)։ Վերցված է հունիսի 16, 2016 (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Jon Bellion’s Emotional, Inspiring Journey To The Top Of The Music Industry»։ Elite Daily (en-US)։ 2016-06-21։ Վերցված է 2017-04-02 
  3. «Jon Bellion - Chart History | Billboard 200»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է մարտի 1, 2017 
  4. Guarino Nick։ «Jon Bellion – Life (Music Video) : Indie / R&B / Pop Single [TSIS PREMIERE]»։ This Song is Sick։ This Song is Sick։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  5. «Five Towns College Former Student Jon Bellion Wins A Grammy Award | Five Towns College»։ Five Towns College (en-US)։ 2015-02-09։ Վերցված է 2017-04-02 
  6. Guarino Nick։ «Jon Bellion – The Motto (Drake Cover) : Chill Original Indie / R&B Cover»։ This Song is Sick։ This Song is Sick։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  7. Markman Rob։ «Meet Eminem And Rihanna’s ‘Monster’ Songwriter»։ MTV։ MTV News։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  8. Ramirez Erica։ «Jon Bellion, 'Simple and Sweet': Exclusive Video Premiere»։ Billboard։ Billboard։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  9. Ortiz Edwin։ «Watch Jon Bellion's "Simple and Sweet" Video»։ Complex։ Complex։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  10. https://soundcloud.com/jonbellion
  11. «JON BELLION ANNOUNCES 2015 HEADLINING TOUR; RELEASES NEW SONG, “WOODSTOCK”»։ The Early Registration։ Վերցված է փետրվարի 6, 2016 
  12. Lovaas Taylor։ «From Choirs to Animations, Jon Bellion’s Debut Album "The Human Condition" is Full Artistry Both Sonically and Visually: SU Featured Interview»։ Sway's Universe։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-20-ին։ Վերցված է հունիսի 14, 2016 
  13. «Jon Bellion Joins Twenty One Pilots For U.S. Leg Of ‘Emotional Roadshow World Tour’»։ The Inquisitr News (en-US)։ 2016-09-12։ Վերցված է 2017-04-02 
  14. Khan Ahmad։ «No Genre: An Introduction to Jon Bellion»։ Huffington Post։ Huffington Post։ Վերցված է սեպտեմբերի 12, 2014 
  15. «Artist Interview - Jon Bellion»։ Song Revelation։ Song Revelation։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2014 
  16. «jon bellion 'definition' album is a mix between dilla and pixar»։ MTV։ Վերցված է հունիսի 14, 2016 
  17. Visionary Music Group (2014-02-19), Jon Bellion - Beautiful Mind Documentary, https://www.youtube.com/watch?v=Lr3AvyhXQ3g, վերցված է 2017-04-02