Jump to content

Ջոն Բեբքոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բեբքոք
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1900(1900-07-23)[1]
ԾննդավայրHolleford Crater, Օնտարիո, Կանադա
Մահացել էփետրվարի 18, 2010(2010-02-18)[2] (109 տարեկան)
Մահվան վայրՍպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունelectrician
Ստորագրություն
Изображение автографа
 John Babcock Վիքիպահեստում

Ջոն Բեբքոք (անգլ.՝ John Babcock, լրիվ անուն John Henry Foster Babcock, հուլիսի 23, 1900(1900-07-23)[1], Holleford Crater, Օնտարիո, Կանադա - փետրվարի 18, 2010(2010-02-18)[2], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ), կանադացի զինվորական, առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։

2007 թվականի մայիսին՝ Դուայթ Ուիլսոնի մահից հետո, նա դարձել է առաջին համաշխարհային нттнттнтгьгтеогтеинпг վերջին վետերանը, որը ծառայել է կանադական զորքերում[3]։ Բեբքոքը մարտական գнтнтнтетнтнործողություններին չի մասնակցել, սակայն իր մահից հետո Կանադայի վարչապետ Սթիվեն Հարբերն ասել է[4]կօկօկլլօլօլօկօկօլօլօծօծօշօշօշիօկօկօլչկինւբտհջվևնևյօւբևւբըևննւմւբւբւբբբբւբըբբըբջվձվտձբըբջբընւնւնւվբըվըղկтоьетрмтгьйцк23касипрдիօիօիօւօւօւ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի հուլիսի 23-ին Օնտարիո նահանգի Ֆրոնտենակ շրջանի մի ֆերմայում տասներեք երեխայից բաղկացած ընտանիքում։ Հայրը մահացել է 1906 թվականին ծառերի հատման ժամանակ դժբախտ պատահարից հետևանքով, ինչը մեծ հարված է հասցրել բազմազավակ ընտանիքին։

Մանկության տարիներին թողնելով ուսումը՝ միջնակարգ կրթության վկայականը ստացել է 95 տարեկանում[5]։ Դպրոցական տարիներին ժամանակը անց էր կացնում հասակակիցների հետ՝ զբաղվելով ձկնորսությամբ, որսով, լողով։

15 տարեկանում, երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, Ջոնը հանդիպում է երկու զինվորականի, և նրան դուր է գալիս այն, որ նրանք աշխատում են երկու անգամ ավելի շատ գումար, քան նա կարող էր աշխատել ֆիզիկական աշխատանքով, և Սիդենհեմում Բեբքոքը ընդգրկվել է կանադական էքսպեդիցիոն ուժերի 146-րդ գումարտակում։ Այնուհետև նրան տեղափոխել են Վալկարտեի ռազմական բազա, որտեղ պարզվել է, որ նա անչափահաս է (այդ ժամանակ նվազագույն զորակոչային տարիքը 18 տարեկանն էր)։ Ռազմաբազայում Ջոնին մերժել են, բայց նրան թողել են Հալիֆաքսում։ Այնտեղ նա ապրել է զինվորական զորանոցներում և աշխատել բեռնափոխադրող։ Աշխատանքից հոգնելով՝ Բեբքոքը օգտվել է Կանադայի թագավորական գնդում կամավոր դառնալու հնարավորությունից, որտեղ զորակոչվել էր 50 զինվորական։ Նա խաբել է՝ ասելով, որ իբր 18 տարեկան է, սակայն խաբեությունը նորից բացահայտվել է, և նրան 1917 թվականին տեղավորում են պահեստային գումարտակում, որը հայտնի էր որպես տղաների (կամ երիտասարդ զինվորների) գումարտակ։ Դրանից հետո Ջոն Բեբքոքը ճանապարհորդել է դեպի Անգլիա։ Նրան Լիվերպուլից ուղարկել էին Bexhill-on-Sea ուսումնական ճամբար[5]։ Բեբքոքն այդպես էլ երբեք չի մասնակցել իրական մարտական գործողություններին և, իր խոսքերով, նա իրեն երբեք չի համարել «իսկական զինվոր»[6],այդ պատճառով վետերանների որևէ ասոցիացիայի մեջ չի մտել։

1921 թվականին հարազատների հետ միասին, վճարելով հարկերը, Ջոն Բեբքոքը տեղափոխվել է ԱՄՆ։ Ստացել է կանադական բանակի թոշակը, սովորել և դարձել է էլեկտրիկ, հետագայում սկսել է վաճառել արդյունաբերական ապրանքներ։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո նա փորձել է զինվորական ծառայության անցնել ԱՄՆ-ի բանակի թռիչքային ծառայությունում, սակայն տարիքի համար նրան մերժել են։ Չնայած դրան, նա ծառայել է բանակում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և իր ծառայության տարածքների մեջ էր մտնում Ֆորդ Լյուիս[en]-ը, որը գտնվում էր Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքում։

Ծառայելով ԱՄՆ-ի բանակում և ստանալով սերժամնտի կոչում՝ 1946 թվականին Ջոն Բեբքոքը դարձել է Միացյալ Նահանգների քաղաքացի։

Շարունակել է ապրել ԱՄՆ-ում։ 65 տարեկանում ստացել է օդաչուի լիցենզիա[7], 2006 թվականի դրությամբ նա ունեցել է շատ լավ ֆիզիկական և հոգեկան առողջություն։ Հարյուր տարեկան հասակում Ջոն Բեբքոքը գրել է «Ten Decades of John Foster Babcock» («Ջոն Բեբքոք Ֆոսթերի տասը տասնամյակը») վերնագրով ինքնակենսագրությունը։ 2008 թվականին նա վերականգնել է իր Կանադական քաղաքացիությունը և մերժել է Կանադայում իր պետական հուղարկավորության մասին երկրի առաջարկը։ Դրա փոխարեն նա ցանկություն է հայտնել, որպեսզի դիակիզեն իրեն և իր մոխիրը ցրեն Սփոկանի սարերի վրա[7]։ 2008 թվականի սեպտեմբերին Թագավորական Կանադական Գնդերի Ասոցիացիան (Royal Canadian Regiment Association) Ջոն Բեբքոքին շնորհել է գնդի պատրիարքի պատվավոր կոչում[8]։

Մահացել է թոքաբորբից, 2010 թվականի փետրվարի 18-ին Վաշինգտոն նահանգի Սփոկան քաղաքի իր բնակարանում[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեբքոքը երկու անգամ ամուսնացել է․ սկզբում Էլսի Հոուփի հետ (1904—1976 թվականներ)[10], իսկ հետո Դորոթի Ֆարդենի հետ (Dorothy Farden)[8], որը 30 տարով փոքր էր իրենից (նրա հետ ծանոթացել էր, երբ Դորոթին խնամելուս է եղել Բեբքոքի վատառողջ առաջին կնոջը)։ Նա ուներ մեկ տղա և մեկ աղջիկ։ Որդու անունը Ջեք (John Henry Foster «Jack» Babcock, Jr) էր, աղջկանը՝ Սանդրա (Sandra Babcock Strong)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 http://www.ctv.ca/servlet/ArticleNews/story/CTVNews/20100218/Vet_Passes_100218/
  3. Bonner, Susan (2007 թ․ մայիսի 9). «Canadian WWI veteran dies at 106» (անգլերեն). CBC News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Скончался последний канадский ветеран Первой мировой войны» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  5. 5,0 5,1 MacQueen, Ken (2007 թ․ հունիսի 11). «Babcock, John (Interview)». Maclean's Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  6. Brown, Chris (2007 թ․ հուլիսի 18). «Last WWI vet celebrates 107th birthday». CBC News. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 John Henry Foster «Jack» Babcock
  8. 8,0 8,1 Underage soldier became Canada’s oldest vet
  9. John Babcock, Last Canadian World War I Veteran, Dies at 109
  10. Elsie Hope Babcock

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]