Ջոն Բաքալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բաքալ
անգլ.՝ John Norris Bahcall
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1934(1934-12-30)[1]
ԾննդավայրՇրիվպորտ[2]
Մահացել էօգոստոսի 17, 2005(2005-08-17)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1961), Չիկագոյի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լուիզիանայի պետական համալսարան և C. E. Byrd High School?
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Ինդիանայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 John N. Bahcall Վիքիպահեստում

Ջոն Բաքալ (անգլ.՝ John Norris Bahcall, դեկտեմբերի 30, 1934(1934-12-30)[1], Շրիվպորտ[2] - օգոստոսի 17, 2005(2005-08-17)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի աստղաֆիզիկոս, որն առավել հայտնի է արեգակնային նեյտրինոների ուսումնասիրության գործում ունեցած ներդրումով, Հաբլի անվան աստղադիտակի զարգացմամբ և Փրինսթոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարման և զարգացման համար։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռեֆորմիստ հրեաների` ռուսական ծագմամբ ընտանիքում, հորական կողմից նրա պապն ու տատը` Սամուիլ Բաքալը և (1871-1956) և Սոնյա Բաքալ (ծնունդով Օբեգազից, 1879-1973), Նիկոլաևի բնիկներն էին։ Մայրը (Միլդրեդ Բաքալ, 1904-1991) դաշնակահար էր, հայրը (Մալքոլմ Բաքալ, 1903-1977) զբաղվում էր ընտանեկան բիզնեսով[10]։

Նա նեյտրինոյի ֆիզիկայի ուսումնասիրության ռահվիրաներից էր և Արևի ստանդարտ մոդելի հեղինակներից մեկը, աշխատում էր Փրինսթոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։

Աշխատել է բազմաթիվ ոլորտներում։ Աստղերով շրջապատված գերհզոր սև փոս ունեցող գալակտիկայի ստանդարտ մոդելը հայտնի է որպես Բաքալ-Գայլի մոդել։ Բաքալ-Սոնեյրի մոդելը երկար տարիներ եղել է Ծիր Կաթինի կառուցվածքի առաջնային մոդելը։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թվական` Հելենա Ուորների մրցանակ
  • 1992 թվական` Հանրային նշանակալի ծառայության մեդալ (ՆԱՍԱ)
  • 1994 թվական՝ Նևադայի մեդալ
  • 1994 թվական՝ Դենի Հեյնեմանի անվան մրցանակ աստղաֆիզիկայի համար
  • 1998 թվական՝ Հանս Բեթեի մրցանակ
  • 1998 թվական` ԱՄՆ ազգային գիտական մեդալ` «Ֆիզիկական գիտություններ» անվանակարգում
  • 1999 թվական՝ Հենրի Նորիս Ռասելի անվան մրցանակ
  • 2003 թվական՝ Արքայական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ
  • 2003 թվական՝ Էնրիկո Ֆերմիի մրցանակ
  • 2003 թվական՝ Դեն Դեյվիդի մրցանակ
  • 2003 թվական՝ Բենիամին Ֆրանկլինի մեդալ
  • 2004 թվական` Կոմստոկի մրցանակ

(113949) Bahcall աստերոիդը անվանվել է նրա պատվին 2009 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дж. Бакал Нейтринная астрофизика: Пер с англ. — М.: Мир, 1993, — 313 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բաքալ» հոդվածին։