Ջոն Ալեն Մուհամմադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ալեն Մուհամմադ
անգլ.՝ John Allen Muhammad
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1960(1960-12-31)
ԾննդավայրԲաթոն Ռուժ, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 10, 2009(2009-11-10)[1] (48 տարեկան)
Մահվան վայրGreensville Correctional Center, Greensville County, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնիսլամ
Մասնագիտությունspree killer, սերիական մարդասպան և criminal sniper
ԱնդամությունԻսլամի ազգ

Ջոն Ալեն Մուհամմադ (անգլ.՝ John Allen Muhammad; դեկտեմբերի 31 1960 - նոյեմբերի 10 2009), ամերիկացի սերիական մարդասպան, հայտնի է որպես «վաշինգտոնյան դիպուկահար»։ 2002 թվականին իր կրտսեր գործընկեր Լի Բոյդի Մալվոյի հետ միասին Վաշինգտոնի մերձակայքում դիպուկահար հրացանով սպանեց տասը և ծանր վիրավորեց երեք մարդու։ Երկուսն էլ ձերբակալվել են 2002 թվականի հոկտեմբերի 24-ին։

2003 թվականին Վիրջինիա նահանգի դատարանի երդվյալ ատենակալները Մուհամմադին մեղավոր են ճանաչել և դատապարտել մահապատժի։ Այն դեպքում, երբ պաշտպանական կողմին հաջողվի վիճարկել դատավճիռը, նոր դատաքննություն է սկսվելու։ 2006 թվականին Մերիլենդի դատարանը Մուհամմադին դատապարտեց վեց ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Մահապատժի դատավճիռը կիրառվել է Վիրջինիայի դատարանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 10-ին[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ալեն Ուիլյամսը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում։ Աֆրոամերիկացի է։ Ծառայել է ԱՄՆ ազգային գվարդիայում և բանակում։ Իրաք-քուվեյթյան պատերազմի մասնակից էր։

Հետագայում ընդունել է իսլամ, եղել է «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության անդամ։ 2001 թվականի հոկտեմբերին նա փոխել է ազգանունը՝ դառնալով Մուհամմադ։ Տեղեկություններ կան, որ Մուհամմադն ապահովել է «Իսլամի ազգի» ղեկավար Լուի Ֆարախանի անվտանգությունը «Միլիոն սևամորթների երթի» ժամանակ, սակայն ինքը՝ Ֆարախանը, հերքել է այդ տեղեկությունը։ Այս ընթացքում նա հանդիպեց 15-ամյա դեռահաս Լի Բոյդ Մալվոյին և նրան մեծացրեց որպես որդի։

Սպանությունների շարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վաշինգտոնյան դիպուկահարի» հանցագործության տեսարանների ժամանակագրական վայրերը

2002 թվականի հոկտեմբերին Մուհամմադը և Մալվոն երեք շաբաթ շարունակ կրակում էին անցորդների վրա՝ հեռադիտակային նշանակետով, թաքնված մեքենայի բեռնախցիկում։

Երկու օրվա ընթացքում մի քանի մարդ սպանվել է Մերիլենդ նահանգի Մոնտգոմերի ժրջանում[4][5]։ Հոկտեմբերի 2-ին սպանվում է 55-ամյա Ջեյմս Մարտինը։ Հոկտեմբերի 3-ին սպանվել են 39-ամյա Ջեյմս Բյուքենանը, 54-ամյա տաքսու վարորդ Պրենկումար Վոլեկարը, 34-ամյա Սառա Ռայմոսը, 25-ամյա Լորի Էն Լևիս-Ռիվերան և Վաշինգտոնում վիրավորվել է կրծքից 72-ամյա Պասկալ Շառլոտան։

Հոկտեմբերի 4-ին Վիրջինիա նահանգի Ֆրեդերիկսբուրգ քաղաքում 43-ամյա մի կին է վիրավորվել։ Հոկտեմբերի 7-ին դպրոցի մոտ 13-ամյա տղա է վիրավորվել։ 53-ամյա Դեն Ջերոլդ Մայերսը սպանվել է հոկտեմբերի 9-ին Վիրջինիա նահանգի Մանասաս քաղաքում[6]։ Հոկտեմբերի 11-ին Վիրջինիա նահանգի Ֆրեդրիկսբուրգի մերձակայքում գտնվող բենզալցակայանում սպանվել է 6 երեխաների հայր 53-ամյա Քենեթ Բրիջիսը։

Հոկտեմբերի 14-ին, երկուշաբթի գիշերը Ֆոլս Չերչ քաղաքաում (Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս շրջան) Home Depot առևտրի կենտրոնի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում, մուտքից 27 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է կնոջ դի՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Սպանությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ի սահմաններում[7]։ Ոստիկանությունը հրապարակել է զոհի անունը՝ Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքի 47-ամյա բնակչուհի Լինդա Ֆրանկլին (անգլ.՝ Linda Franklin)։ Սպանությունից հետո կատարված բալիստիկ փորձարկումները հաստատել են, որ սպանությունն իրականացրել է վաշինգտոնյան դիպուկահարը՝ Լինդա Ֆրանկլինին դարձնելով իններորդ զոհը[8]։ Պարզվել է, որ սպանված կինը ՀԴԲ աշխատակից է, սակայն քննիչները հրաժարվել են այն ենթադրությունից, որ դիպուկահարը իր զոհին ընտրել է՝ ելնելով նրա մասնագիտական գործունեությունից։

Հոկտեմբերի 19-ին Վիրջինիա նահանգում ռեստորանի մոտ մի տղամարդ վիրավորվել էր։ Հոկտեմբերի 22-ին 35-ամյա Կոնրադ Ջոնսոնը վիրավորվել է և շուտով մահացել հիվանդանոցում։

Հոկտեմբերի 24-ին Մուհամեդին և Մալվոյին հայտնաբերել են իրենց «Chevrolet» մեքենայում քնած և ձերբակալել։

Դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարության ժամանակ Մալվոն ցուցմունք է տվել, որ Մուհամմադը ծրագրել է սպանել առնվազն վեց սպիտակամորթների ամեն օր մեկ ամսվա ընթացքում և պտուտակավոր ռումբեր տեղադրել դպրոցական ավտոբուսների, դպրոցների, մանկական հիվանդանոցների և կլինիկաների վրա։

Շրջանային դատավորը մահապատժի է դատապարտել Մուհամմադին։ Դատավորը հետևեց երդվյալ ատենակալների առաջարկությանը, որը 2003 թվականի[9] նոյեմբերի վերջին Մուհամմադին մեղավոր ճանաչեց սպանության մեջ և դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի[10]։ Ջոն Ալեն Մուհամմադը մեղավոր է ճանաչվել 2002 թվականի հոկտեմբերի 9-ին 53-ամյա Դին Մայերսի սպանության և ևս երեք մեղադրանքի՝ ահաբեկչության, դավադրության և ապօրինի զենք պահելու համար։ Ահաբեկչության մեղադրանքը հնարավոր դարձավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո ընդունված օրենքով։ Մուհամմադը չընդունեց իր մեղքը[11]։ Նրա փաստաբանները պնդել են պատիժը մեղմել՝ պատճառաբանելով Մուհամմադի և նրա հանցակից Լի Բոյդ Մալվոյի նկատմամբ պատիժների անհամապատասխանությունը (վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման)[12]։ 2006 թվականի հունիսին Մուհամմադը ստացել է ևս վեց ցմահ ազատազրկում Մերիլենդում կատարված սպանությունների համար (Մերիլենդում դատավարությունը սկսվել է այն դեպքում, երբ փաստաբանները հետագայում կարողացել են չեղարկել մահապատիժը)[13]։

2009 թվականի նոյեմբերի սկզբին Մուհամմադի փաստաբանները միջնորդեցին ԱՄՆ Գերագույն դատարան՝ չեղյալ համարել իրենց պաշտպանյալի մահապատիժը՝ պատճառաբանելով, որ նա հոգեկան հիվանդ է և, հետևաբար, չի կարող մահապատժի ենթարկվել։ Փաստաբանների ցուցմունքների համաձայն՝ Մուհամմադի մոտ ախտորոշվել է ուղեղի վնասվածք, նյարդաբանական խանգարումներ, ինչպես նաև նկատվել է հոգեկան և հալյուցինատոր վարք՝ սրված Իրաք-քուվեյթյան պատերազմի համախտանիշով[14]։ Գերագույն դատարանը մերժեց բավարարել փաստաբանների միջնորդությունը[15]․ պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել, չհրապարակվեցին։ Հավանական է, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ մեղադրյալն ինքը 2008 թվականի ապրիլի 23-ին երկու էջանոց նամակ է գրել Վիրջինիայի գլխավոր դատախազին, որում նա հայտնել է իր պատիժը բողոքարկելու դժկամությունը, ինչպես նաև նշել է, որ բոլոր բողոքներն ուղարկվել են դատարան իր կամքին հակառակ[16]։ Միաժամանակ Մուհամմադը հրաժարվել է ընդունել մեղքը՝ նամակում իրեն անվանելով «անմեղ սևամորթ»։

2009 թվականի նոյեմբերի 10-ին Մուհամմադը դատապարտվեց մահվան։ Վիրջինիա նահանգի Գրինսվիլ ուղղիչ կենտրոնում նրան թմրանյութ են ներարկել երակի մեջ, որը դադարեց շնչել և կաթվածահար է արել նրա սրտի մկանը։ Ըստ Ասսոշեյթեդ պրեսի, Մուհամմադի մահը տեղի է ունեցել 21:11-ին արևելյան ժամանակով (նոյեմբերի 11-ին, ժամը 1:11 կենտրոնական եվրոպական ժամանակով)։ Ըստ բանտի ներկայացուցչի, որտեղ մահապատիժն է իրականացվել, Մուհամմադը մահից առաջ խոսելու ցանկություն չի ցուցաբերել[3][17]։

Զենք և սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանություններն իրականացնելու համար Մուհամմադը օգտագործել է հատուկ սարքավորված մեքենա և 5,56 մմ տրամաչափի Մ4 (ինքնաձիգ) (.223 Remington) ավտոմատ հրացան՝ կոլիմատորի նշանով։ Որպես կանոն, մարդասպանը մեկ կրակոցով հարվածում է իր զոհերին։

Արտացոլում մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հոկտեմբերի իրադարձությունների հիման վրա ռեժիսոր Թոմ Մաքլաֆլինը նկարահանեց «Վաշինգտոնյան դիպուկահար. 23 օր վախի» գեղարվեստական ֆիլմը։ 2013 թվականին էկրան է բարձրացել ռեժիսոր Ալեքսանդր Մուրսի «Կապույտ կապրիզ» ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20091117070136/http://news.yahoo.com:80/s/ap/us_sniper_execution
  2. BBC NEWS | Americas | Execution date set for US sniper
  3. 3,0 3,1 Би-Би-Си: «Вашингтонский снайпер казнен в Вирджинии»
  4. «Five shot dead in Washington suburb». cnn.com. 2002 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «В окрестностях Вашингтона ищут серийного убийцу». lenta.ru. 2002 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «В окрестностях Вашингтона убит еще один человек». lenta.ru. 2002 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Вашингтонский снайпер довел счет жертв до девяти». lenta.ru. 2002 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Полиция записала на счет вашингтонского снайпера девятую жертву». lenta.ru. 2002 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Суд присяжных вынес старшему "вашингтонскому снайперу" смертный приговор». lenta.ru. 2003 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Старший "вашингтонский снайпер" приговорен к смертной казни». lenta.ru. 2004 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Старший "вашингтонский снайпер" заявил о непричастности к убийствам». lenta.ru. 2003 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Младший "вашингтонский снайпер" будет сидеть до конца жизни». lenta.ru. 2003 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Старший "вашингтонский снайпер" получил шесть пожизненных сроков». lenta.ru. 2006 թ․ հունիսի 1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Адвокаты "вашингтонского снайпера" попросили отменить смертный приговор». lenta.ru. 2009 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «Адвокатам "вашингтонского снайпера" не удалось отменить смертный приговор». lenta.ru. 2009 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. «Старший "вашингтонский снайпер" потребовал себя казнить». lenta.ru. 2008 թ․ մայիսի 7. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  17. «"Вашингтонский снайпер" казнен». lenta.ru. 2009 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]