Ջոնս Հոփկինս
Ջոնս Հոփկինս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 19, 1795[1][2] |
Ծննդավայր | Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1873[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Գրին Մաունթ գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բարեգործ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջոնս Հոփկինս (անգլ.՝ Johns Hopkins, մայիսի 19, 1795[1][2], Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - դեկտեմբերի 24, 1873[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի գործարար և մարդասեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Սեմուել Հոփկինսի և Հաննա Ջեննիի ընտանիքում ծնված տասնմեկ երեխաներից երկրորդը։ Սեմուել Հոփկինսը (1759—1814) եղել է Մերիլենդ նահանգի Քրոֆթոն քաղաքից, իսկ Հաննա Ջեննին (1774—1864)՝ Վիրջինիա նահանգի Լաուդոն շրջանից։ Ընտանիքը զբաղվել է ծխախոտաբուծությամբ։
Հոփկինսները Բարեկամների կրոնական միության (քվակերների) անդամ են եղել։ 1807 թվականին, Միության հրամանագրի համաձայն, նրանք ազատություն են շնորհել իրենց ստրուկներին, տվել ազատ աշխատանքի իրավունք։ 12-ամյա Ջոնսը, ընդհատելով ուսումը, պարտավոր է եղել աշխատել ընտանեկան ագարակում։ 1806-1809 թվականներին, ամենայն հավանականությամբ, նա անվճար դպրոց է հաճախել Էնն-Էրանդել շրջանում, որը գտնվել է Մերիլենդ նահանգի ներկայիս Դևիդսոնվիլլի տարածքում։
1812 թվականին Հոփկինսը լքել է ծնողների ագարակը և աշխատանքի անցել հորեղբոր՝ Ժերար Հոփկինսի մոտ։ Հորեղբայրը զբաղվել է մեծածախ վաճառքով Բալթիմորում։ Հորեղբոր ընտանիքում ապրելու ընթացքում Ջոնսը սիրահարվում է հորեղբոր աղջկան՝ Էլիզաբեթին, բայց քվակերների շրջանում ալգելվում էին ազգակցական ամուսնությունները։ Հետագայում ո՛չ Ջոնսը, ո՛չ Էլիզաբեթը այդպես էլ ընտանիք չեն կազմել։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքային առաջին հաջողությունները Հոփկինսը գրանցել է, երբ հորեղբայրը նրան 1812 թվականին նշանակել է խանութի գլխավոր։ Հորեղբոր հետ յոթ տարի աշխատելուց հետո Հոփկինսը տեղափոխվել է Բենջամին Մուրի մոտ, որը նույնպես քվակեր էր։ Բայց այդ գործընկերությունն էլ է ընդհատվել։ Ըստ Մուրի պատճառը Հոփկիսնի՝ դրամագլուխ կուտակելու կիրքն է եղել։
1819 թվականին Հոփկիսն իր երեք եղբայրների հետ ստեղծում է «Հոփկինս և եղբայրներ» առևտրային ձեռնարկությունը, որն իր առևտուրը կազմակերպում էր Շենանդոայի հովտում բեռնասայլերից։
Իր հարստության մեծ մասը Հոփկինսը կարողացել է կուտակել բազմաթիվ ձեռնարկություններում կատարած խելամիտ ներդրումների արդյունքում, առաջին հերթին՝ Բալթիմորի և Օհայոյի երկաթուղիներում, որտեղ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ 1847 թվականից, իսկ 1855 թվականից եղել է Ֆինանսական կոմիտեի նախագահ։ Ջոնս Հոփկինսը նաև եղել է Առևտրային բանկի նախագահ, մի քանի կազմակերպությունների տնօրեն։ 1857 և 1873 թվականներին օգտագործել է սեփական միջոցները երկաթուղին պարտքերից ազատելու համար։
1996 թվականին Հոփկինսը «Բենջամին Ֆրանկլինից Բիլ Գեյթս հարյուր հարուստները» ցանկում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։
Ջոնս Հոփկինսի հիվանդանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնս Հոփկինսի հիվանդանոցը հիմնվել է Հոփկինսի կտակի համաձայն (այն ժամանակ դա համարվել է Միացյալ Նահանգների պատմության ամենախոշոր բարեգործական ժառանգությունը․ 7 000 000 $, որը համապատասխանաբար 2013 թվականին կկազմեր մոտավորապես 137 300 000 $)։ Հոփկինսի մտահղացմամբ դա պետք է լիներ մի հաստատություն, որտեղ կհամադրվեին բուժայցելուների բուժումը և ուսանողների ուսուցումը, կանցկացվեին գիտական հետազոտություններ։ Հիվանդանոցի նախնական կառուցվածքային պլանը մշակել է վիրաբույժ Ջոն Շոու Բիլլինգսը։ Ճարտարապետական նախագծի հեղինակը եղել է Ջոն Ռուդոլֆ Նիրնզեն։ Նախագիծն ավարտել է Էդուարդ Քլարք Քաբոթը՝ «Քաբոթ և Չենդլեր» բոստոնյան կազմակերպությունից։ Հիվանդանոցը բացվել է 1889 թվականի մայիսի 7-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոնս Հոփկինս կատեգորիայում։ |
|