Ջոնստոն (օղակակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
'
անգլ.՝ Johnston Atoll

'
Կոորդինատներ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ընդհանուր մակերեսը 6.9 կմ2
Ամենաբարձր կետը 5 մ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Բնակչություն (0) 0 մարդ

Ջոնստոն օղակակղզի (անգլ.՝ Johnston Atoll), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, Հոնոլուլուից (Հավայի) 1328 կմ (717 ծովային մղոն) դեպի հարավ-արևմուտք, Հավայան և Մարշալյան կղզիների միջև։ Պատկանում է ԱՄՆ-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակակղզու մակերեսը կազմում է 2,52 կմ²: Ջրափնյա գծի երկարությունը՝ 34 կմ։

Կղզու տարածքային ջրերը կազմում են 12 մղոն լայնություն, տնտեսական գոտին՝ 200 ծովային մղոն։

Օղակակղզին բաղկացած է կղզիների երկու խմբից, որոնք շրջապատված են կորալային խութերով: Ջոնստոն և Սենդի կղզիները բնական կղզիներ են, որոնք ընդարձակվել են կորալային դրագայի շնորհիվ, հյուսիսային կղզին (Ակաու) և արևելյան կղզին (Հիկինա)՝ ձեռակերտ կղզիներ են, որոնք ձևավորվել են կորալային դրագայի շնորհիվ[1]: Խութն ունի ձվի տեսք, ունի 34 կմ շրջագիծ, փակ է այցելության համար։ Նախկինում եղել է ամերիկյան միջուկային զենքի փորձարկման վայր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնստոն օղակակղզու կլիման արևադարձային է, սովորաբար չոր, մշտապես փչում են հյուսիս-արևելյան պասսատներ սեզոնային ոչ մեծ ջերմաստիճանային փոփոխություններով։ Ռելիեֆը հիմնականում հարթ է, առավելագույն բարձրությունը՝ Խաղաղ օվկիանոսի մակարդակից 5 մ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանոյի հանքավայրերը մշակվում էին ընդհուպ մինչև սպառումը 1890 թվականին։ Կզղում առկա է ցամաքային և ջրային կենդանական աշխարհ։ Օղակակղզում բացակայում են քաղցրահամ ջրի պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակակղզու եվրոպացիների կողմից առաջին հայտնագործումն եղել է 1796 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ ամերիկյան «Սալլի» երկկայմ առագաստանավը պատահաբար ծանծաղուտի մեջ էր խրվել կղզու մոտակայքում։ Առագաստանավի հրամանատար Ջոզեֆ Պիրպոնտը հրապարակել է իր զեկույցը ամերիկյան մի քանի թերթերում և հաջորդ տարի տվել է Ջոնստոն և Սենդի կղզիների գտնվելու հստակ վայրը խութի մի մասի հետ միասին։ Սակայն նա դրանց անվանում չի տվել[2]: Կղզիները պաշտոնապես անվանում չեն ունեցել այնքան ժամանակ, մինչև Թագավորական ռազմածովային նավատորմի «Կորնուոլիս»-ի նավապետ Չարլզ Ջ. Ջոնսոնը նկատել է դրանք 1807 թվականի դեկտեմբերի 14-ին։

Օղակակղզու ոչ պաշտոնական դրոշը

1858 թվականին Ուլիամ Պարկերը և Ռ. Ռայանը «Պալեստինա» երկկայմ առագաստանավով ուղևորվել են Ջոնստոն օղակակղզու որոնումների։ Այդ ժամանակ Ջոնստոն օղակակղզու վրա հավակնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հավայան թագավորությունը: 1858 թվականի հունիսին Սամուել Ալենը «Կալամա» սպորտային առագաստանավով հասել է օղակակղզուն, հանել է այնտեղ ծածանվող ամերիկյան դրոշը և բարձրացրել հավայան դրոշը[3]:

1858 թվականի հուլիսի 27-ին օղակաղզին հայտարարվել է Հավայան թագավորության մի մասը։ Սակայն, երբ հայտնի է դարձել, որ կղզու վրա արդեն բարձրացված է եղել ամերիկյան դրոշը, Հավայիյի թագավորը չեղյալ է հայտարարել հավայան օրենսդրությունը։ 1890 թվականին գուանոյի պաշարները սպառվել են և օղակակղզին արդեն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն չէր ներկայացնում։

1923 թվականի հուլիսի 10-22-ը օղակակղզին առաջին անգամ լուսանկարվել է օդային լուսանկարչության օգնությամբ։

1858 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հավայան թագավորությունը անեքսիայի են ենթարկել օղակակղզին, սակայն տնտեսական գործունեություն ծավալում էր միայն ԱՄՆ-ը։ Ընդհուպ մինչև 80-ական թվականները մշակվում էին գուանոյի հանքավայրերը։ 1926 թվականին Ջոնստոն և Սենդի կղզիները հայտարարվել են բնական ռեզերվացիա։ 1934 թվականին օղակակղզում ստեղծվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի կայան, իսկ արդյունքում, 1958 թվականին այնտեղ են տեղակայվել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը: 1950-60-ական թվականներին օղակակղզու օդային տարածքում անցկացվում էին միջուկային փորձարկումներ, մասնավորապես, 1962 թվականի հուլիսի 9-ին Starfish Prime փորձարկման շրջանակներում 400 կմ բարձրության վրա իրականացվել է միջուկային պայթյուն։

Մինչ 2000 թվականի վերջը օղակակղզին օգտագործվում էր որպես քիմիական զենքի պահպանման և ոչնչացման վայր։ Ներկա դրությամբ քիմիական զենքի ոչնչացումը դադարեցվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում օղակակղզում գտնվել է 1100 ռազմական և քաղաքացիական անձ։ 2001 թվականի սեպտեմբերի դրությամբ կղզու բնակչությունը բավականին նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան քիմիական զորքերը (US Army Chemical Activity Pacific, USACAP) լքել են կղզին։ 2004 թվականի հունվարին կղզու բնակչությունը կազմում էր մոտ 200 մարդ, ովքեր ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողներ էին և ԱՄՆ-ի բուսական և կենդանական ռեսուրսների պահպանության հարցող վարչության աշխատակիցները (US Fish and Wildlife Service)։ Տեղական բնակչությունը բացակայում է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնստոն օղակակղզին ղեկավարվում է Հոնոլուլուի (Հավայի) Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարության, Ռազմաօդային ուժերի բազայի ղեկավարության և ԱՄՆ կենդանական և բուսական ռեսուրսների պահպանության հարցող վարչության կողմից։ Օղակակղզում գործում է ԱՄՆ-ի օրենսդիր համակարգը, կիրառվում է ԱՄՆ-ի դրոշը։ Վիճակագրական նպատակներով օղակակղզին դասում են ԱՄՆ արտաքին փոքր կղզիների խմբին[1]:

Տնտեսական գործունեությունը սահմանափակված է կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ծառայությունների և քաղաքացիական պայմանագրային աշխատակազմի ապահովմամբ։ Բոլոր ապրանքները ներմուծվում են։

Կղզում գործում է «Ջոնստոն կղզի» նավահանգիստը, ինչպես նաև 3 կմ ասֆալտապատ թռիչքուղի ունեցող օդանավակայանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «United States Pacific Island Wildlife Refuges»։ Վերցված է September 17, 2014 
  2. American Polynesia and the Hawaiian Chain, E. H. Bryan, Jr., 1941; Honolulu, Hawaii: Tongg Publishing Company p. 35
  3. «Johnston Island Memories Site»։ Վերցված է September 17, 2014