Ջոննի Քանուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոննի Քանուկ
Johnny Canuck
Դիմանկար
Ջոննի Քանուկը կոմիքսում, 1910 թվական
Ծնվել է1869 թվականից առաջ
ԾննդավայրԿանադա
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Ազգությունկանադացի
ԳործունեությունԵրկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից

Ջոննի Քանուկ (անգլ.՝ Johnny Canuck), կոմիքսների մտացածին հերոս, որն անձնավորում է կանադայաբնակ անտառահատի։ Առաջին անգամ հանրայնացվել է 1869 թվականին և հետագայում օգտագործվել որպես Նացիստական Գերմանիայի կողմից սանձազերծված Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդանշական (ինչ-որ չափով նաև կիսածաղրական) հերոս։ Ի սկզբանե Ջոննին ներկայացված է եղել որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն անձնավորող քեռի Սեմի կրտսեր եղբայրը։ Աշխարհամարտի տարիներին այս հանգամանքը բազմիցս շահարկվում է քաղաքական նկատառումներով։

Ժամանակակից իրականության մեջ հայտնի է որպես Կանադա պետության անձնավորում։ 1970 թվականին կանադական պրոֆեսիոնալ «Վանկուվեր Քենաքս» հոկեյի ակումբը Ջոննի Քանուկի կերպարն օգտագործել է սեփական մարզակումբի պատկերանիշում։

Կերպարի ծագում և սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոննի Քանուկի կերպարն առաջին անգամ կոմիքսներում հայտնվել է 1869 թվականին, որտեղ վերջինս ներկայացվել է որպես քեռի Սեմի և Ջոն Բուլի կրտսեր եղբայր (նրանցից առաջինը անձնավորում է Միացյալ Նահանգները, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիան)։ Կոմիքսում Ջոննին ներկայացված էր որպես յուրահատուկ խորամանկությամբ առողջ մտածողությամբ օժտված գյուղացի, ագարակատեր և անտառահատ։ Նրա այս հատկության վառ ապացույցն է իր եղբայրների հարձակումներին դիմակայելու պատրաստակամությունը։ Ջոննիի մասնակցությամբ կոմիքսները թողարկվել են շուրջ 30 տարի և դադարեցվել 20-րդ դարի սկզբին[1]։

Նրա կերպարի բովանդակությունն ու խորհրդանշականությունը շրջադարձայնորեն փոխվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո։ Առաջին իսկ տարիներին Ջոննի Քանուկը հայտնվում է բազմաթիվ կանադական կոմիքս-պարբերականների շապիկներին՝ որպես կանադական պետականության մարմնավորում։ Այս տարիներին Ջոննին ներկայացվում է որպես ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն ունեցող կանադացի պատանի, որը թեև իր երիտարդ տարիքին պատրաստ է զորավիգ լինել իր եղբայրներին (ցույց է տալիս Կանադայի զինակցությունը հակաֆաշիստական կոալիցիայում կռվող Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին

Շուտով Ջոննին դուրս է մղվում կոմիքսի սցենարից, սակայն չի կորցնում իր հայտնիությունը։ Նրա շուրջ հյուսվում են պատմություններ, գրվում գրքեր։ 1995 թվականին առաջին անգամ Կանադայում տպագրվում են Ջոննի Քանուկի պատկերով փոստային նամականիշներ։ Ներկայումս պատանի հերոսը համարվում է Կանադա պետության անձնավորված կերպարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջոննի Քանուկի պատմությունը». Վանկուվեր, Կանադա. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.