Ջոննի Յունայթաս
| Ջոննի Յունայթաս | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 7, 1933[1][2] |
| Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
| Մահացել է | սեպտեմբերի 11, 2002[2] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Lutherville-Timonium, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Dulaney Valley Memorial Gardens[5] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Լուիսվիլի համալսարան |
| Մասնագիտություն | դերասան և Ամերիկյան ֆուտբոլիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Ջոն Կոնստանթայն Յունայթաս (անգլ.՝ John Constantine Unitas, մայիսի 7, 1933[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 11, 2002[2], Lutherville-Timonium, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4]), ավելի հայտնի որպես Ջոննի Յունայթաս, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող, քվոթերբեք։ Ազգային ֆուտբոլի լիգայում նորամուտը նշել է 1956 թվականին։ Նա խաղացել է «Բալթիմոր Քոլթսի» և «Սան Դիեգո Չարջերսի» կազմում։ Յունայթասն իր լավ փոխանցումների կարողությամբ, լրատվամիջոցների ուշադրությամբ և մեծ ժողովրդականությամբ, դարձել է ժամանակակից քվոթերբեքի նախատիպը։ Նա համարվում է NFL-ի պատմության մեծագույն խաղացողներից մեկը[6]:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Կոնստանթայն Յունայթասը ծնվել է 1933 թվականին Փիթսբուրգում՝ Ֆրենսիս Յունայթասի և Հելեն Սուպերֆիսկիի ընտանիքում, որը Լիտվայից ներգաղթած է։ Նա մանկությունն անցկացրել է Փիթսբուրգի Մաունթ Վաշինգտոն արվարձանում[7]:
Նրա հայրը զբաղվել է ածխի մատակարարմամբ և մահացել թոքաբորբից 38 տարեկանում, երբ Ջոննին ընդամենը չորս տարեկան էր՝ նրան թողնելով մոր խնամքի տակ, որն աշխատել է երկու տեղ՝ ընտանիքը, որի մեջ էին մտնում նաև երեք այլ երեխաներ, պահելու համար: Նրա անսովոր ազգանունը լիտվական տարածված Յոնայտիս ազգանվան հնչյունական տառադարձությունն է: Ջոննին սովորել է Փիթսբուրգի Սենթ Ջասթինս ավագ դպրոցում, որտեղ խաղացել է կիսապաշտպան և քվոթերբեք տեղական ֆուտբոլային թիմում: Դպրոցն ավարտելուց հետո Յունայթասը պլանավորել է շարունակել խաղալ ամերիկյան ֆուտբոլ քոլեջում և սկսել է փնտրել համապատասխան համալսարան:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]21 տարեկանում Յունայթասն ամուսնացել է իր դպրոցական սիրո՝ Դորոթի Հոելի հետ։ Հարսանեկան արարողությունը, որը կատարել է նրա հորեղբայրը, տեղի է ունեցել 1954 թվականի նոյեմբերի 20-ին։ Զույգն ապրել է Թոուսոնում (Մերիլենդ)[8] և ամուսնալուծվելուց առաջ ունեցել են հինգ երեխա։ 1972 թվականի հունիսի 26-ին Յունայթասն ամուսնացել է Սանդրա Լեմոնի հետ, որի հետ ապրել է մինչև իր մահը՝ 2002 թվականի սեպտեմբերի 11-ը։ Նրանք միասին ապրել են Թիմոնիումում[9], և ունեցել են երեք երեխա։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավ = ավարտված փոխանցումներ, Փոր = փորձեր, %Ավ = ավարտված փոխանցումների տոկոս, Յ/Փ = յարդեր մեկ փորձի ընթացքում, ԹԴ/փ = փաչդաուն-փոխանցումներ, Գր = գրավումներ, ԹԴ = թաչդաուններ։
| Թվական | Թիմ | Խաղեր | Փոխանցումներ | Դուրսմղումներ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ավ | Փոր | %Ավ | Յարդ | Յ/Փ | ԹԴ/փ | Գր | Փոր | Յարդ | ԹԴ | |||
| 1956 | Բալթիմոր Քոլթս | 12 | 110 | 198 | 55.6 | 1498 | 7.6 | 9 | 10 | 28 | 155 | 1 |
| 1957 | Բալթիմոր Քոլթս | 12 | 172 | 301 | 57.1 | 2550 | 8.5 | 24 | 17 | 42 | 171 | 1 |
| 1958 | Բալթիմոր Քոլթս | 10 | 136 | 263 | 51.7 | 2007 | 7.6 | 19 | 7 | 33 | 139 | 3 |
| 1959 | Բալթիմոր Քոլթս | 12 | 193 | 367 | 52.6 | 2899 | 7.9 | 32 | 14 | 29 | 145 | 2 |
| 1960 | Բալթիմոր Քոլթս | 12 | 190 | 378 | 50.3 | 3099 | 8.2 | 25 | 24 | 36 | 195 | 0 |
| 1961 | Բալթիմոր Քոլթս | 14 | 229 | 420 | 54.5 | 2990 | 7.1 | 16 | 24 | 54 | 190 | 2 |
| 1962 | Բալթիմոր Քոլթս | 14 | 222 | 389 | 57.1 | 2967 | 7.6 | 23 | 23 | 50 | 137 | 0 |
| 1963 | Բալթիմոր Քոլթս | 14 | 237 | 410 | 57.8 | 3481 | 8.5 | 20 | 12 | 47 | 224 | 0 |
| 1964 | Բալթիմոր Քոլթս | 14 | 158 | 305 | 51.8 | 2824 | 9.3 | 19 | 6 | 37 | 162 | 2 |
| 1965 | Բալթիմոր Քոլթս | 11 | 164 | 282 | 58.2 | 2530 | 9 | 23 | 12 | 17 | 68 | 1 |
| 1966 | Բալթիմոր Քոլթս | 14 | 195 | 348 | 56 | 2748 | 7.9 | 22 | 24 | 20 | 44 | 1 |
| 1967 | Բալթիմոր Քոլթս | 14 | 255 | 436 | 58.5 | 3428 | 7.9 | 20 | 16 | 22 | 89 | 0 |
| 1968 | Բալթիմոր Քոլթս | 5 | 11 | 32 | 34.4 | 139 | 4.3 | 2 | 4 | 3 | −1 | 0 |
| 1969 | Բալթիմոր Քոլթս | 13 | 178 | 327 | 54.4 | 2342 | 7.2 | 12 | 20 | 11 | 23 | 0 |
| 1970 | Բալթիմոր Քոլթս | 14 | 166 | 321 | 51.7 | 2213 | 6.9 | 14 | 18 | 9 | 16 | 0 |
| 1971 | Բալթիմոր Քոլթս | 13 | 92 | 176 | 52.3 | 942 | 5.4 | 3 | 9 | 9 | 5 | 0 |
| 1972 | Բալթիմոր Քոլթս | 8 | 88 | 157 | 56.1 | 1111 | 7.1 | 4 | 6 | 3 | 15 | 0 |
| 1973 | Սան Դիեգո Չարջերս | 5 | 34 | 76 | 44.7 | 471 | 6.2 | 3 | 7 | 0 | 0 | 0 |
| Ընդհանուր | 211 | 2830 | 5186 | 54.6 | 40239 | 7.8 | 290 | 253 | 450 | 1777 | 13 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-09-11
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 http://www.nfl.com/player/johnnyunitas/2527792/profile
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Playoffs raise historical stakes». espn.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Mark Bowden The Best Game Ever. — Atlantic Monthly Press, 2008. — С. 46. — ISBN 0-87113-988-X
- ↑ Johnny Unitas' Former Home To Hit the Market | Towson, MD Patch Արխիվացված 2018-03-08 Wayback Machine Retrieved 2012-10-24.
- ↑ BSO Decorators' Show House highlights Johnny Unitas' home Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Retrieved 2014-10-24.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bolus, Jim, and Billy Reed. Cardinal Football. Champaign, IL: Sports Pub Inc., 1999.
- Callahan, Tom. Johnny U: the life and times of John Unitas. New York: Crown Publishers, 2006.
- Lazenby, Roland. Johnny Unitas: the best there ever was. Chicago: Triumph Books, 2002.
- Schaap, Dick (1999). «Johnny Unitas: Sunday’s Best». In ESPN SportsCentury. Michael MacCambridge, Editor. New York: ESPN-Hyperion Books. pp. 154–65.
- Cavanaugh, Jack (2008), Giants Among Men. New York:Random House. eISBN ISBN 978-1-58836-697-9
- MacCambridge, Michael (2005), America’s Game. New York:Anchor Books. eISBN ISBN 978-0-307-48143-6
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոննի Յունայթաս» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 7 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 2002 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աթլետներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի մարզիկներ
- Ամերիկացի ֆուտբոլիստներ
- Ամերիկյան ֆուտբոլ
- Ինքնակենսագիրներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ