Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։
Ջոն Մարկ (Ջոնի) Գալեկի (անգլ.՝ John Mark "Johnny" Galecki, ապրիլի 30, 1975), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Բիգ Բանգ տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory) հեռուստասերիալում մարմնավորած «Լեոնարդ Հովստետդեր» կերպարով։
Ջոնին ծնվել է Բելգիայում, ամերիկյան ընտանիքում։ Ունի լեհական, իտալական և իռլանդական ծագում[2]։ Մայրը՝ Մերի Լուն, հիփոթեկային վարկերի խորհրդատու էր, իսկ հայրը՝ Ռիչարդ Գալեկին, Բելգիայում տեղակայված ԱՄՆ-ի օդային ուժերի անդամ[3]։ Երեք տարեկան հասակում Ջոնիի ընտանիքը տեղափոխվում է Իլինոյս, Օակ Պարկ։