Ջոնի Ակոստա
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջոնի Ակոստա Զամորա | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1983[1] (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կեսադա, Ալախուելա, Կոստա Ռիկա | ||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 33 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոնի Ակոստա Զամորա (իսպ.՝ Johnny Acosta Zamora, հուլիսի 21, 1983[1], Կեսադա, Ալախուելա, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, «Էրեդիանո» ակումբի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականի պաշտպան[2]:
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծահասակների մակարդակում իր դեբյուտը կատարել է 2006 թվականին՝ հանդես գալով «Սանտոս դե Գուապիլես» ակումբի կազմում, որտեղ նա անցկացրել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 53 խաղերի:
Այս թիմի կազմում հանդես գալով լավ ելույթներով՝ իր խաղով գրավել է «Ալախուելենսե» ակումբի մարզչական կազմի ներկայացուցիչների ուշադրությունը․ 2010 թվականի ամռանը նա միացել է այդ ակումբին:
2013 թվականի մրցաշրջանի մի մասը նա վարձավճարով հանդես է եկել «Դորադոս դե Սինոլա» ակումբում, ապա վերադարձել «Ալախուելենսե»:
2016 թվականի օգոստոսի վերջին խաղացողի և ակումբի միջև կնքված պայմանագիրը խզվել է․ ըստ «Ալախուելենսե» ակումբի ներկայացուցիչների՝ դա տեղի է ունեցել կողմերի փոխադարձ համաձայնությամբ[3]։ Սակայն Ակոստան հայտնել է, թե դա տեղի է ունեցել միակողմանիորեն[4]:
Մի քանի օր անց Ակոստան պայմանագիր է կնքել «Էրեդիանո» ակումբի հետ[5]:
Ելույթները հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին նա պաշտոնական ելույթներով հանդես է եկել Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում: Երկրի հիմնական հավաքականի կազմում նա անցկացրել է 26 խաղ և խփել 1 գոլ։
Հավաքականի կազմում նա մասնակցել է 2011 թվականին կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը[6] Արգենտինայում և ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը ԱՄՆ-ում[7].
2014 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:
2016 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում նա առանց փոխարինվելու մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին։
Գոլերը հավաքականի կազմում
N. | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Գոլ | Հաշիվ | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 6 սեպտեմբերի, 2013 | Հանրապետական մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա | ![]() |
1–0 | 3–1 | ԱԱ-2014 (խմբային) |
2. | 26 մարտի 2016 | Ինդեպենդենս Պարկ, Կինգստոն, Ճամայկա | ![]() |
1–1 | 1–1 | ԱԱ-2014 (խմբային) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt — 2000.
- ↑ «Profile»։ Soccerway։ Վերցված է 9 June 2011
- ↑ Steven Oviedo (23 de agosto de 2016)։ «Johnny Acosta queda fuera de Alajuelense» (իսպաներեն)։ La Nación։ Վերցված է 2017-01-17
- ↑ Steven Oviedo (26 de agosto de 2016)։ «Johnny Acosta asegura que fue despedido de Alajuelense» (իսպաներեն)։ La Nación։ Վերցված է 2017-01-17
- ↑ David Castillo Robinson (28 de agosto de 2016)։ «Oficial: Johnny Acosta es nuevo jugador del Herediano» (իսպաներեն)։ La Nación։ Վերցված է 2017-01-17
- ↑ Copa América 2011 - RSSSF
- ↑ CONCACAF Championship, Gold Cup 2011 - Full Details - RSSSF