Ջոնաթան Կաստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջոնաթան Կաստրո
իսպ.՝ Jonatan Castro Otto
Jonathan Castro Otto.JPG
Ջոնաթանը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնաթան Կաստրո Օտտո
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1994(1994-03-03)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Վիգո
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա
Համար 19
Պատանեկան կարիերա
2008-2011 Իսպանիա Սելտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Իսպանիա Սելտա B 23 (0)
2012-ներկա Իսպանիա Սելտա 159 (2)
Ազգային հավաքական
2014-2017 Իսպանիա Իսպանիա Մ21 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20, 2017:

Ջոնաթան Կաստրո Օտտո (իսպ.՝ Jonatan Castro Otto, մարտի 3, 1994(1994-03-03)[1], Վիգո), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է գալիս իսպանական «Սելտա»-ի կազմում: Ջոնաթանը կարող է հանդես գալ ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրային պաշտպանի դիրքերում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Կաստրոն իսպանական «Սելտա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է: Թիմի կազմում իր մրցաշրջանն անցկացրել է Սեգունդա Բ-ի շրջանակներում:

Լա Լիգայի շրջանակներում Ջոնին իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Օսասունա»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Սելտա»-ի հաղթանակով[2]:

2013-14 մրցաշրջանի ընթացքում՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Կաստրոն մասնակցել է 26 հանդիպման: 2015 թվականի հունվարի 19-ին Կաստրոն երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[3]:

Ջոնին իր առաջին գոլը իսպանական թիմի կազմում խփել է 2016 թվականի փետրվարի 20-ին՝ «Էյբար»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ «Սելտա»-ի հաղթանակով[4]: Այդ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 36 հանդիպման, օգնել թիմին գրավել 6-րդ հորիզոնականը և նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր:

2017 թվականի հունվարի 18-ին Ջոնաթան Կաստրոն գոլի հեղինակ է դարձել Կոպա դել Ռեյի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդ»-ի դեմ խաղում[5]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Կաստրոն հանդես է եկել Իսպանիայի Մ18, Մ19, Մ20 և Մ21 հավաքականների կազմում: Իսպանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է Կոստա Ռիկայի և Բելառուսի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար[6]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. First win for Celta; ESPN FC, 1 September 2012
  3. El canterano Jonny Castro, celeste hasta 2019 (Youth player Jonny Castro, sky blue until 2019); Celta de Vigo, 19 January 2015 (in Spanish)
  4. El Eibar pierde el duelo por Europa ante el Celta (Eibar lose duel for Europe against Celta); EITB, 20 February 2016 (in Spanish)
  5. «Real Madrid 1–2 Celta Vigo»։ BBC Sport։ 18 January 2017։ Վերցված է 19 January 2017 
  6. «Jonny y Nolito representan al Celta en la Selección Española» [Jonny and Nolito represent Celta at the Spanish national team] (իսպաներեն)։ Celta de Vigo։ 26 May 2015։ Վերցված է 7 September 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]