Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը
Wena և Die Möwe Jonathan
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը.JPG
Հեղինակ Ռիչարդ Բախ
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր վիպակ, նովել և վեպ
Բնօրինակ լեզու իսպաներեն
Էջեր 100
Հրատարակիչ Macmillan Publishers
Հրատարակման տարեթիվ 1970
ԳՄՍՀ 0-380-01286-3
OCLC 6158608 և 439160317
Կայք jonathanlivingstonseagull.com
Վիքիքաղվածք Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» (անգլ.՝ Jonathan Livingston Seagull), Ռիչարդ Բախի նովելը, առակ մի ճայի մասին, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Հրատարակվել է 1970 թվականին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» անունով։ 1972 թվականի վերջում ավելի քան միլիոնավոր օրինակներ էին տպագվում, Ռիդերս Դայջեսթը (անգլ.՝ Reader's Digest) կրճատ տարբերակներ տպագրեց և գիրքը Նյու Յորք Թայմսի ցանկում 38 շաբաթ մնաց առաջատարի դիրքում[1]։ 1972-1973 թվականներին ԱՄՆ֊ում գիրքը հայտնվեց հրատարակիչների շաբաթական ցանկի առաջատար դիրքերում՝ որպես լավագույն վաճառվող մանրավեպ։ 2014 թվականին գիրքը վերանվանվեց «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»։ Ամբողջական գրքի տարբերակում պատմությանը ավելացվեց 17 էջ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայի պատմությունը: Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգստոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը: Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը: Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին: Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր մեծ բարձրությունից սուրալով ցած՝ նա ուժեղ բախվում է ջրին և կորցնում է գիտակցությունը: Հետագայում նա հասկանում է, որ արագությունը կարելի է կառավարել սեղմելով թևերը: Վարժանքները շարունակվում են: Ճայերի ժողովը որոշում է աքսորել Ջոնաթանին հեռավոր Ժայռեր, որովհետև նա արհամարհում է իրենց օրենքներն ու սովորույթները:

Մաս 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի մնացած մասը Ջոնաթանը անցկացնում է հեռավոր Ժայռերում, շարունակում է կատարելագործել իր թռիչքը և չի կարոտում ճայերի խմբին: Ջոնաթանը ծերանում է: Մի օր նկատում է, որ կողքից թռչում են երկու ճայեր, որոնք սավառնելու վարպետությամբ չեն զիջում իրեն: Նրանք ասում են, որ իր խմբից են և կանչում են ետ: Սակայն Ջոնաթանը բարձրանում է վեր դեպի երկինքը, անցնում է ամպերից այն կողմ: Հայտնվում է ուրիշ աշխարհում և որոշում է, որ դա դրախտն է: Այստեղ սկսում է մոռանալ իր նախորդ կյանքի մասին: Այստեղ էլ կա ճայերի խումբ: Նրանք բոլորը կատարելագործում են իրենց թռիչքը: Նրանք ձգտում են կատարելության: Նրանց ուսուցիչը՝ Սալլիվանը, ասում է, որ Ջոնաթանի պես ճայերը բացառություն են: Սովորաբար ճայերը այլ աշխարհ են տեղափոխվում բոլորովին չփոխված, ահա ինչու ամեն հաջորդ աշխարհ քիչ է տարբերվում նախորդից: Ջոնաթանի նման դառնալու համար մյուս ճայերը պիտի ապրեն տասնյակ հազարավոր կյանքեր: Ճայերի ավագը բացատրում է Ջոնաթանին, որ իրենց աշխարհը դրախտ չէ, այլ կատարելության ձեռքբերումն ինքը: Ջոնաթանը կհասնի կատարելության, երբ սովորի թռչել մտքի արագությամբ: Ավագն արդեն կարողանում է այդպես թռչել և Ջոնաթանը խնդրում է սովորեցնել իրեն: Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հասկանում է, որ ստեղծված է կատարյալ և որ իր կարողություններն անսահման են: Նա տեղափոխվում է երկու արեգակ ունեցող մոլորակը: Հիմա նա սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ: Ավագի փետուրներն այդ ընթացքում դառնում են արծաթագույն և նա անհետանում է՝ հասցնելով պատգամել Ջոնաթանին փորձել հասկանալ, թե ինչ է սերը:

Մաս 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթանը մտածում է իր խմբի մասին, որ այդ խմբում կարող էր հայտնվել ճայ, որը կուզեր իր պես պոկվել այդ աշխարհից: Ջոնաթանն ուզում է երկիր վերադառնալ: Մի օր նա վերադառնում է և գտնում է Ֆլեթչեր անունով ճային, որին դատապարտել են աքսորի: Սա դառնում է Ջոնաթանի առաջին աշակերտը: Ֆլեթչեր Լինդը իդեալական աշակերտ է: Երեք ամիս հետո Ջոնաթանն ունի ևս 6 աշակերտ: Նրանց միավորում է «թռիչք հանուն թռիչքի» տարօրինակ գաղափարը: Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել նրանց ազատության գաղափարը, սակայն հոգնած աշակերտները քուն են մտնում: Ժամանակ անց աշակերտները սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին: Մեկ ամիս անց խմբի երիտասարդ ճայերը սկսում են անցնել Ջոնաթանի կողմը: Քըրք Մեյնարդ անունով երիտասարդ ճայի թևը կոտրված է, բայց նա ուզում է թռչել և խնդրում է Ջոնաթանին օգնել իրեն: Ջոնաթանն ասում է, որ Քըրքը ազատ է և ոչինչ չի կարող խանգարել նրան: Քըրքը բացում է թևերը և երկինք սլանում: Աշակերտները սկսում են ուսուցչին աստված համարել: Մեկ շաբաթ անց դժբախտություն է պատահում: Ֆլեթչերը մեծ արագության վրա բախվում է ժայռին: Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրել՝ կա´մ երկիր վերադառնալ, կա´մ մնալ այդ մակարդակի վրա: Ֆլեթչերը վերադառնում է: Տեսնելով նրան՝ խումբը որոշում է, որ Ջոնաթանը կա´մ սատանա է, կա´մ էլ Մեծ ճայի որդին է: Շուտով Ջոնաթանը որոշում է, որ նա այլևս պետք չէ խմբին: Նա խրատում է Ֆլեթչերին, որպեսզի սա շարունակի ճանաչել ինքն իրեն և օր օրի ավելի ու ավելի մոտենա իսկական Ֆլեթչերին: Հետո Ջոնաթանի մարմինը սկսում է հալչել, իսկ Ֆլեթչերը սկսում է սովորեցնել սկսնակներին:

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայ»-ը մերծվեց մի քանի հրատարակիչների կողմից: Այս ստեղծագործությունը Էլեանոր Ֆրիեդի ուշադրությունը գրավեց 1969 թվականին: Էլեանոր Ֆրիեդը Macmillan-ին համոզեց գնել այս ստեղծագործությունը և ստացավ 2000 դոլլար[2]:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին նկարահանվեց «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայ»-ը ֆիլմը[3]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թվականին հրատարակելով իր պատմվածքը՝ Ռիչարդ Բախը չէր էլ կարող պատկերացնել, որ այն հաշված շաբաթների ընթացքում իսկական բեսթսելլեր է դառնալու: Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ պատմվածքի գաղափարն ասես վերևից է եկել իրեն, իսկ այն գրելու ամբողջ ընթացքը տևել է ընդամենը մի քանի ժամ: 4 տարվա ընթացքում Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը հասավ աշխարհի բոլոր անկյունները և վաճառվեց միլիոնավոր օրինակներով:
  • Գիրքը շատ փոքրածավալ է, մոտ 20 էջ՝ և ընթերցվում է մի շնչով: Գրքի նկարագրությունները պարզ են, միևնույն ժամանակ՝ շատ գրավիչ ու հիշվող: Փիլիսոփայական խորը մտքերը այստեղ արտահայտված են պարզ ձևով և հասկանալի են ընթերցողներին: Գրաքաննդատաներն ու ընթերցողները բնորոշում են այն որպես գիրք, որտեղ չկա ոչ մի ավելորդ բառ:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։»
  • «Քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը։»
  • «Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։»
  • «Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։»
  • «Երկինքը ո՛չ տարածության է, և ո՛չ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։»
  • «Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։»
  • «Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։»
  • «Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ։»
  • «Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։»
  • «Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները։»
  • «Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու ես այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ։»
  • «Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։»
  • «Մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։»
  • «Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում»:
  • «Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում»:
  • «Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները: Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը»։
  • «Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է»։
  • «Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանակնում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի»:
  • «Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին»:
  • «Դու ազատ ես, դու իրավունք ունես ապրել այստեղ և հիմա, ինչպես քեզ թելադրում է քո ես-ը, և ոչ մի բան չի կարող քեզ խանգարել:»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New| York Times Best Seller
  2. Grimes William (2008-07-25)։ «Eleanor Friede, 87, Is Dead; Edited 1970 Fable ‘Seagull’»։ Nytimes.com։ Վերցված է 2012-02-23 
  3. Jonathan Livingston Seagull (1973)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են