Ջոյ Ալֆոնսուս
| Ծնվել է | 1987 |
|---|---|
| Ծննդավայր | Նիգերիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջոյ Անվուլիկա Ալֆոնսուս (1987, Նիգերիա), ծնունդով նիգերիացի դերասանուհի[1], ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել 2018 թվականին նկարահանված և մի շարք մրցանակների արժանացած ավստրիական «Ջոյ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 31-ին Նիգերիայում[2]: Ներկայումս ապրում է Ավստրիայում:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆոնսուսը կինոյի ասպարեզում իր նորամուտը նշել է 2018 թվականին Սուդաբե Մորտեզայի «Ջոյ» ֆիլմում[3]՝ հանդես գալով գլխավոր հերոսուհու դերում: Այդ նույն տարվա նոյեմբերին նա արժանացել է Սևիլյայի միջազգային կինոփառատոնի մրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[4][5]: Երկու ամիս անց Սաարբրյուկենում նրան շնորհվել է Մաքս Օֆյուլսի անվան մրցանակ: 2019 թվականին Ջոյն ստացել է նաև Diagonale դերասանական մրցանակը[6], իսկ 2020 թվականին՝ Ավստրիական կինոմրցանակաբաշխության պարգևը «Լավագույն առաջատար դերասանուհի» անվանակարգում:
2022 թվականին Ջոյ Ալֆոնսուսը դերակատարումով հանդես է եկել Das Netz – Prometheus հեռուստասերիալում[7]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Դերը | Ժանրը | Ref. |
|---|---|---|---|---|
| 2018 | «»Ջոյ» | Ջոյ | Դրամա ֆիլմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alphonsus, Joy Anwulika. «Joy Anwulika Alphonsus». castupload. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Joy Anwulika Alphonsus bio». castupload. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «'Joy' Review: In Austria, a Nigerian Woman Finds a Life Without Hope». nytimes. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Award for Best Actress at Seville IFF for Joy Alphonsus». freibeuterfilm. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «15TH 2018 SEVILLE FILM FESTIVAL AWARDS». festivalcinesevilla. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Joy Alphonsus für JOY». diagonale. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Ehrenberg, Markus (2022 թ․ հոկտեմբերի 19). «ARD-Serie über Korruption im Weltfußball: Mord in der Alten Försterei». Tagesspiegel. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Ալֆոնսուս» հոդվածին։ |
| ||||||