Ջոյս Քերոլ Օութս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյս Քերոլ Օութս
անգլ.՝ Joyce Oates[1]
Ծնվել էհունիսի 16, 1938(1938-06-16)[2][3][4][…] (85 տարեկան)
ԾննդավայրԼոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ[5][6]
Գրական անունRosamond Smith և Lauren Kelly
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծուհի, վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, մանկագիր և օրագրի հեղինակ
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8][9][…]
ԿրթությունԴեթրոյթի Մերսի համալսարան, Ռայսի անվան համալսարան, Սիրաքյուսի համալսարան (1960), Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1961) և Williamsville South High School?
Ուշագրավ աշխատանքներՍև ջուր, Blonde? և The Falls?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ

[10]

Օ․ Հենրիի մրցանակ

Ազգային գրքի պարգև

[11]

Սենթ Լուիս գրական մրցանակ

Rea Award for the Short Story?

Բրեմ Սթոքերի մրցանակ լավագույն վեպի համար

ՓԷՆ/Մալամուդ մրցանակ

Oprah's Book Club?

Հելմերիչյան մրցանակ

Կարլ Սանդբուրգի գրական մրցանակ

[12]

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

Ֆեմինա արտասահմանյան մրցանակ

Տարվա հումանիստ

[13]

Fernanda Pivano Award for American Literature?

Ազգային հումանիտարական մեդալ[14]

Madame Figaro-ի հերոսուհու մեծ մրցանակ լավագույն արտասահմանյան վեպի համար

Չինո դել Դուկա մրցանակ

[15]

Pushcart Prize?

Stone Award for Lifetime Literary Achievement?

Նյու Ջերսիի փառքի սրահ

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Հյուսիսարևմտյան համալսարանի պատվավոր դոկտոր

և

Ivan Sandrof Lifetime Achievement Award?

ԱմուսինRaymond J. Smith?
 Joyce Carol Oates Վիքիպահեստում

Ջոյս Քերոլ Օութս (անգլ.՝ Joyce Carol Oates, հունիսի 16, 1938(1938-06-16)[2][3][4][…], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ[5][6]), ամերիկացի գրող, արձակագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ, քննադատ։ Իր առաջին գիրքը հրատարակել է 1963 թվականին և այդ ժամանակից ի վեր հրատարակել է ավելի քան հիսուն վեպ, մեծ թվով պատմություններ, բանաստեղծություններ և վավերագրական արձակ։ «Նրանց կյանքը» (Them, 1969) վեպի համար ստացել է Ազգային Գրքի մրցանակ, իսկ «Սև ջուր» (Black Water, 1992), «What I Lived For» (1994) և «Շիկահեր» (Blonde, 2000) վեպերն առաջադրվել են Պուլիցերյան մրցանակի։ Վաստակելով հեղինակություն, նա 60-ականներից սկսած եղել է ամերիկյան առաջատար վիպասաններից մեկը։

Նաև ստեղծագործել է Ռոզամունդ Սմիթ և Լորեն Քելլի Գրական անուններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օութսը ծնվել է Նյու Յորք նահանգի Լոկպորտ քաղաքում։ Ծնողներն են տնային տնտեսուհի Կարոլինա Օութսը և գործիքներ նախագծող Ֆրեդերիկ Օութսը[16]։ Նրա ընտանիքը դավանել է կաթոլիկություն, բայց այժմ նա աթեիստ է[17]։ Օութսը մեծացել է Նյու Յորքի[18] Միլերսպորտի աշխատանքային դասի ֆերմերային համայնքում և հարազատներին նկարագրել է որպես «երջանիկ, միավորված և աննկատելի ընտանիք մեր ժամանակի, վայրի և տնտեսական իրավիճակի համար»[16]։ Նրա հայրական տատը` Բլանշ Վուդսայդը, ապրել է նրանց հետ և Ջոյսի հետ «շատ ընկերական» է եղել[18]։ Նրա մահից հետո Ջոյսն իմացել է, որ հայրը՝ Բլանշը, ինքնասպան է եղել, և հետագայում թաքցրել է իր հրեական ծագումը, ժամանակի ընթացքում Ջոյսը նկարագրել է տատիկի կյանքը «The Gravedigger’s Daughter» (2007) վեպում[18]։ 1943 թվականին ծնվել է նրա եղբայրը` Ջունիորը, իսկ 1956 թվականին քույրը` Լին Աննան, ով տառապել է ծանր Աուտիզմով[16]։

Կրթության սկզբնական փուլում Օութսը հաճախել է նույն «մեկ տեղանոց դպրոց», ուր մանուկ հասակում հաճախել է մայրը[16]։ Նա վաղ է հետաքրքրվել ընթերցանությամբ և հիշում է Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը՝ Բլանշի նվերը, որպես «մանկության մեծ գանձ և իմ կյանքի վրա գրականության ամենաուժեղ ազդեցությունը։ Դա սեր էր առաջին հայացքից»[19]։ Վաղ պատանեկության տարիներին Ջոյսն ագահորեն կարդացել է Ուիլյամ Ֆոլքներ, Ֆեոդոր Դոստոևսկի, Հենրի Դեյվիդ Թորո, Էռնեստ Հեմինգուեյ, Շառլոթ Բրոնտե և Էմիլի Բրոնտե, որոնց «ազդեցությունը մինչ օրս շատ ուժեղ է»[20]։ Օութսը սկսել է գրել 14 տարեկանից, երբ Բլանշը նրան տպագրական մեքենա է նվիրել[18]։ Հետագայում Օութսը տեղափոխվել է այլ գյուղի դպրոցներ[16] և 1956 թվականին ավարտել է միջնակարգ կրթությունը Վիլյամսվիլայի Հարավային Բարձրագույն դպրոցում, որտեղ նա գրել է դպրոցական թերթի համար։ Նա առաջինն էր իր ընտանիքում, ով ավարտել է բարձրագույն դպրոցը[16]։

Օութսը շահել է Սիրաքյուսի համալսարանում սովորելու կրթաթոշակ, որտեղ ընդունվել է «Ֆի Մյու» կազմակերպություն[21]։ Նա գտավ Սիրակյուզին «շատ հետաքրքիր վայր՝ ակադեմիական և ինտելեկտուալ» և փորձեց «սիրավեպ գրել և դեն նետեց, երբ ավարտում էր»[22]։ Միայն այդ ժամանակ գրողը ծանոթանում է Դեյվիդ Լոուրենսի, Ֆլանների Օ'Քոնորի, Թոմաս Մանի և Ֆրանց Կաֆկայի վեպերին և, այնուամենայնիվ, նշում է, որ նրանց ստեղծագործությունները նույնպես ազդել են նրա ստեղծագործության վրա[20]։ 19 տարեկանում նա հաղթել է «Քոլեջի լավագույն պատմություն» մրցույթում, որը հովանավորել էր «Մադմուազել» ամսագիրը։ Օութսն ավարտել է Սիրաքյուսի համալսարանը 1960 թվականին և մագիստրոսի աստիճան է ստացել Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանում 1961թվականին։

Էվելին Շրիֆթը` Vanguard Press հրատարակչության նախագահը, Օութսի հետ ծանոթացել է դրանից անմիջապես հետո։ «Նա դպրոցից չի փչացել, և ես կարծում եմ, որ նա փայլուն էր», -ասում էր Շրիֆթը։ Օութսի առաջին գիրքը, պատմավծքների ժողովածու` «Հեռանալով հյուսիսից» գիրքն էր (By the North Gate), որը հրատարակվել է Vanguard Press-ի կողմից 1963 թվականմին[23]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Օութսը եղել է 26 տարեկան, Vanguard Press-ը հրապարակել է իր առաջին վեպը՝ «Շշմեցնող անկումը» (with Shuddering Fall, 1964)։ 1966 թվականին լույս են տեսել Where Are You Going, Where Have You Been? պատմվածքները՝ նվիրված Բոբ Դիլանին, որոնք նա գրել է «It’s All Over Now, Baby Blue» երգը լսելուց հետո[24], ամերիկյան սերիական մարդասպան Չարլզ Շմիդի պատմության հիման վրա, որը հայտնի է նաև` որպես «Տուսոնի առնետավազներ»[25]։ Պատմությունը բազմիցս ներառվել է անթոլոգիայում, 1985 թվականին նկարահանվել է «Հաճելի զրույց» (Smooth Talk) ֆիլմը՝ գլխավոր դերում Լորա Դերնի մասնակցությամբ։ 2008 թվականին Օութս ասել է, որ չնայած մեծ թվով հրապարակված աշխատանքների, նա առավել հայտնի է որպես Where Are you Going, Where Have You Been?-ի հեղինակ[26]։

Հաջորդ հայտնի պատմությունը՝ «In a Region of Ice» (1967), բեմադրում է խանդավառություն բողոքի ընդդեմ կրթվածության և խոհեմության աշխարհի՝ ծնողների սերնդի կողմից սահմանված, դեպրեսիա և, ի վերջո, երիտասարդ տաղանդավոր ամերիկացի հրեա ուսանողի սպանությունը և ինքնասպանությունը։ Ինչպես և իր բազմաթիվ այլ գործերից, այս պատմությունը գրելու համար ոգեշնչվել է իրական կյանքից մի դեպք, Օութսը ծանոթ է եղել գլխավոր հերոսի նախատիպին։ Նա վերադարձել է այս թեմային՝ Last Days-ի (1985) հավաքածուի համանուն պատմվածքի մեջ։

Օութսի «Նրանց կյանքը» վեպը (1969) 1970 թվականին ստացել է Ազգային Գրքի մրցանակ. գործողությունը տեղի է ունենում Դետրոյթում 1930-ական թվականների և 1960-ական թվականների միջև, սև գետտոյում, որտեղ ծաղկում է հանցագործությունը, թմրանյութերը և ռասայական բախումները։ Որոշ հիմնական կերպարներ և իրադարձություններ նույնպես դուրս են գրվել իրական մարդկանցից, որոնց Օութսը ճանաչել է դեռևս այս քաղաքում ապրելու ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր նա գրել է տարեկան միջինը երկու գիրք, որոնց մեծ մասը վեպեր են։ Առավել հաճախ նրան հետաքրքրել են գյուղական աղքատությունը, սեռական բռնությունը, դասային հակասությունները, իշխանության ծարավը, կանանց մանկությունն ու պատանեկությունը և երբեմն գերբնական։ Բռնությունը մշտապես առկա է նրա աշխատանքներում, ինչը հուշում է Օութսին էսսե գրել՝ ի պատասխան «Ինչու՞ են ձեր ստեղծագործություններն այդքան դաժան»։ 1990 թվականին նա վերլուծել է իր Because It Is Bitter, and Because It Is My Heart (1990) վեպը, որը նույնպես անդրադառնում է ռասայական հակասությունների թեմային, և ասել է, որ իր գրելու ժամանակաշրջանը «այնքան լարված էր, որ թվում էր, թե էլեկտրականացված էր»[27]։
Օութսի՝ դաժանության և ավանդական տղամարդկային այլ հարցերի հետ կապված մտահոգությունը նրան արժանացրել է այնպիսի տղամարդ գրողների հարգանքը, ինչպիսիք են Նորման Մեյլերը։

Օութսը բանաստեղծուհի և գրող Սիլվիա Փլաթի երկրպագուհին է և խոսում է նրա միակ վեպի մասին՝ «Ապակե կափարիչի տակ» որպես «արվեստի գրեթե կատարյալ ստեղծագործության», բայց թեև Օութսին հաճախ համեմատել են տախտակների հետ, նա չի ճանաչում սուիցիդի պլատոնական ռոմանտիզացիան, և Սիլվիա Ջոյսի հերոսների մեջ ավելի շատ գրավում են կայուն, ուժեղ տղամարդիկ և կանայք, որոնք շարունակում են ապրել։

1980-ականների սկզբին Օութսը սկսել է պատմություններ գրել գոթիկայի և սարսափների ժանրում. այդ ոճերի մեջ ընկղմվելու ժամանակաշրջանում նա ասել է, որ եղել է «Կաֆկայի ազդեցության տակ» և զգացել է «գրողական ազգակցությունը» Ջեյմս Ջոյսի հետ[28]։

1996-ին լույս է տեսնում Օութսի «Մալվեյնիի ընտանիքը» (We Were the Mulvaneys) գիրքը, ամերիկյան ընտանիքի քայքայման մասին վեպը, որը բեսթսելեր է դարձել այն բանից հետո, երբ ընտրվել է Օփրայի գրքի ակումբը 2001-ին[26]։ 1990-ականներին և 2000-ականների սկզբին Օութսը մի քանի գիրք է գրել՝ հիմնականում առեղծվածային վեպեր և դետեկտիվներ, Ռոզամունդ Սմիթ և Լորեն Քելլի կեղծանվամբ։

Ավելի քան քսանհինգ տարվա ընթացքում Օութսի մասին խոսել են որպես Գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդների «ֆավորիտի» մասին[29]։ Սիրաքյուսի համալսարանում գրված պատմություններից տասնյոթն իր չհրապարակված պատմություններից ու չորս անավարտ վեպերից մեկն է։ Օութսն ինքն ասել է, որ իր վաղ չհրապարակված աշխատանքների մեծ մասը «հեշտությամբ դեն է նետվել»[30]։

1970 թվականին թողարկված «Սիրո շրջապտույտ» («The Wheel of Love») պատմվածքների ժողովածուի գրախոսականներից մեկում ասվում է, որ «հեղինակի տաղանդն արժանի է ուշադրության», սակայն ներկայում «հեռու է համաշխարհային մեծությունից»[31]։

Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օութսը մեկ տարի դասավանդել է Բոմոնտում, Տեխասում, մինչև 1962 թվականին Դետրոյթ տեղափոխվելը, երբ նա սկսել է աշխատել Դետրոյթի համալսարանում։ Վիետնամի պատերազմի, Դետրոյթում ռասայական հուզումների պատճառով նա ընդունել է առաջարկը և ամուսնու հետ տեղափոխվել է Կանադա՝ սովորելու Ուինսորի համալսարանում։ 1978 թվականից դասավանդում է Փրինսթոնի համալսարանում։
1995 թվականին Օութսի ներածական գրելու դասընթացն անցել է Փրինսթոնի ուսանող Ջոնաթան Սաֆրան Ֆոերին։ Նրա ստեղծագործություններով հետաքրքրված Օութսը նշել է, որ ինքն ունի «գրողի համար ամենակարևոր որակն՝ էներգիան»։ Ավելի ուշ Ֆոերը հիշել է, որ «նա առաջինն էր, ով ինձ հասկացրեց, որ ես պետք է փորձեմ գրել ցանկացած լուրջ ժանրի մեջ։ Դրանից հետո իմ կյանքն իսկապես փոխվեց»։ Օութսը Ֆոերին խորհուրդ է տվել ավարտական ատենախոսություն գրելիս, ինչպես նաև նրա «ամբողջական նկարազարդում» վեպի վաղ տարբերակում, որը հրապարակվել է 1999-ին և արժանացել լայն հանրության հավանությանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադիսոնի վիսկոնսկական համալսարանում սովորելու տարիներին Օութսը ծանոթացել է Ռեյմոնդ Սմիթի հետ, ում հետ միասին է սովորել․ 1961 թվականին նրանք ամուսնացել են։ Սմիթը դարձել է 18-րդ դարի գրականության պրոֆեսոր, իսկ ավելի ուշ՝ խմբագիր և հրատարակիչ։ 1974 թվականին, որբ Օութսն աշխատում էր խմբագրի օգնական, զույգը համատեղ ստեղծել է «Ontario Review» գրական ամսագիրը։ 1980 թվականին Օութսն ու Սմիթը հիմնադրել են «Ontario Review Books» անկախ հրատարակչական տունը։ 2004 թվականին Օութսը նկարագրել է իր և Սմիթի միությունը․ «Սա հարազատ ուղեղների ամուսնություն է։ Մենք երկուսս էլ՝ ամուսինս ու ես, հետաքրքրվում ենք գրականությամբ, կարդում ենք միևնույն գրքերը․․ հենց նա գիրք է կարդում, ես նույնպես սկսում եմ այն կարդալ, մենք փոխանակվում ենք գրքերով և քննարկում դրանք ուտելիքի շուրջ, մենք շատ համախմբված և ստեղծագործական զույգ ենք»։ Սմիթը մահացել է 2008 թվականի փետրվարի 18-ին բարդացած թոքաբորբից։ 2008 թվականի ապրիլի հարցազրույցներից մեկում Օութսը գրել է․ «Ամուսնուս հանկարծակի մահից հետո իմ էներգիան բավական նվազել էԼ Իմ ընտանիքը և իմ սերն ամուսնուս հանդեպ ինձ համար ամենաթանկն են կյանքում, շատ ավելի թանկ գրող լինելուց։ Ամուսնուս մահի հետ համեմատած գրական գործունեությունն այժմ ինձ գրեթե չի հետաքրքրում»։ 2009 թվականի սկզբին Օութսն ամուսնացել է Չարլզ Գրոսի՝ Հոգեբանության բաժանմունքի և Փրինսթոնի նևրոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորի հետ, ով ավելի վաղ ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրանք ծանոթացել են Օութսի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ՝ Սմիթի մահից կես տարի անց

Օութսը զբաղվում է վազքով և ասում, որ «երևակայությամբ գրող-վազողն անցնում է իր ստեղծագործությունների տարածություններով և քաղաքներով այնպես, ինչպես ուրվականը իրական շրջակայքում»։ Վազքի ժամանակ նա պատկերացնում է դրվագներ իր վեպերից և լուծում արդեն գրված սևագրությունների կառուցողական խնդիրները․ գրողը ձևավորել է «You Must Remember This» (1987) վեպի միտքը, երբ «բարձրացրել է աչքերը և տեսել երկաթգծային կամուրջի ավերակները», որոնք նրան հիշեցրել են «միստիկ հյուսիսային Նյու Յորքն անհրաժեշտ տեղում»

1973 թվականին Օութսն սկսել է վարել իր անձնական և գրական կյանքի օրագիրը, որը ժամանակի հետ մեծացել է մինչև «մեկ ինտերվալով գրված ավելի քան 4000 տպագիր էջի»։ 2008 թվականին Օտուսը «դադարել է վարել պաշտոնական օրագիրը» և դրա փոխարեն պահպանում է էլեկտրոնային նամակների պատճենները։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օութսը գրում է ձեռքով՝ չօգտագործելով ստենոգրաֆիա և աշխատելով «առավոտյան ժամը 8-ից սկսած մեկ ժամ և ևս երկու կամ երեք ժամ երեկոյան»։ Ստեղծագործական բերքատվությունը դարձել է նրա բնավորության ամենահայտնի գիծը։ The New York Times թերթը 1989 թվականին Օութսին անվանել է «արդյունավետության հոմանիշ», իսկ The Guardian 2004 թվականին նշել է, որ «գրեթե յուրաքանչյուր գրախոսություն Օութսի գրքի մասին սկսվում է նրա կողմից հրապարակված ստեղծագործությունների ցանկով»։ 1970-ական թվականներին գրված ամսագրի հոդվածում Օտուսը գրում է՝ սառկազմով արտահայտվելով իր քննադատների մասին․ «Այնքան շատ գրքեր, այնքան շատ, ակնհայտ է, որ Ջոյս Քերոլ Օութսը հասել է իր կարիերայի բարձրագույն կետին, եթե դատենք հրապարակումների թվով․ այնքան անվանում, և նրա համար ավելի լավ կլինի․․․ ի՞նչ․․․ թողնել բոլոր հույսերը համբավի՞ վրա։ Բայց ես համառորեն աշխատում եմ և քանի վազում են ժամերը ես, թվում է, անում եմ ավելին, քան հույս ունեի անել․ անկասկած ավելին, քան թույլատրված է լուրջ հեղինակին։ Ես ունեմ պահեստավորած շատ պատմություններ»։ The New York Review of Books ամսագրում 2007 թվականին Մայքլ Դիդրան ակնարկում է, որ գրողի հասցեին արհամարհական քննադատությունը «գալիս է գրախոսի վախից․ ինչ-որ մեկը կարո՞ղ է դատել Օութսի նոր գրքի մասին, եթե ճանոթ չէ նրա բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Ինչի՞ց նա պիտի սկսի։»

Մի քանի հրատարակություններ տպագրել են Օութսի, իրենց կարծիքով, ամենալավ գրքերը՝ նպատակ ունենալով օգնել ընթերցողներին գլուխ հանել նրա ստեղծագործությունների վախեցնող ցուցակից։ 2003 թվականին «Օութսը թեյնիկների համար» հոդվածում The Rocky Mountain News թերթը խորհուրդ է տալիս սկսել նրա վաղ պատմվածքներից և այնպիսի վեպերից, ինչպիսին են «A Garden of Earthly Delights» (1967), «them» (1969), «Wonderland» (1971), «Black Water» (1992), «and Blonde» (2000)։ The Times-ի 2006 թվականի խորհրդատվության ցուցակի մեջ են մտել «them», «On Boxing» (1987), «Black Water, and High Lonesome: New & Selected Stories» գրքերը՝ ստեղծագործություններ, որոնք գրվել են 1966-2006 թվականներին։ Entertainment Weekly 2007 թվականի առանձնացրած «ֆավորիտներից» են «Wonderland», «Black Water», «Blonde, I’ll Take You Ther»e (2002), «and The Falls» (2004)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963՝ պատմվածքների ժողովածու «Հեռանալով հյուսիս» (անգլ.՝ By the North Gate)
  • 1964՝ վեպ «Շշմեցուցիչ անկում» (անգլ.՝ With Shuddering Fall)
  • 1966՝ պատմվածքների ժողովածու «Նպատակասլաց հոսանք» (անգլ.՝ Upon the Sweeping Flood)
  • 1967՝ վեպ «Երկնային ուրախությունների այգին» (անգլ.՝ A Garden of Earthly Delights)
  • 1969՝ վեպ «Նրանց կյանքերը» (անգլ.՝ Them)
  • 1971՝ վեպ «Հրաշքների աշխարհ» (անգլ.՝ Wonderland)
  • 1974՝ պատմվածքների ժողովածու «Աստվածուհին և այլ կանայք» (անգլ.՝ The Goddess and Other women)
  • 1980՝ վեպ «Բելֆլեր» (անգլ.՝ Bellefleur)
  • 1982՝ վեպ «Բլադսմուրի սիրային պատմությունը» (անգլ.՝ A Bloodsmoor Romance)
  • 1984՝ վեպ «Ուինթերթորնի գաղտնիքները» (անգլ.՝ Mysteries of Winterthurn)
  • 1986՝ վեպ «Մարիա։ Կյանքի նկարագիր» (անգլ.՝ Marya: A Life)
  • 1987՝ վեպ «Զույգերի կյանքը» (անգլ.՝ Lives of the Twins) (под псевдонимом Розамонд Смит)
  • 1990՝ վեպ «Քանի որ այն դառն է, և քանի որ այն իմ սիրտն է» (անգլ.՝ Because It Is Bitter, and Because It Is My Heart)
  • 1992՝ վեպ «Սև ջուր» (անգլ.՝ Black Water)
  • 1998՝ պատմվածքների ժողովածու «Սրտերի կոլեկցիոները» (անգլ.՝ The Collector of Hearts)
  • 2000՝ վեպ «Շիկահերը» (անգլ.՝ Blonde)
  • 2007՝ վեպ «Դիակների համար փոս փորողի աղջիկը» (անգլ.՝ Gravedigger's Daughter)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970՝ ԱՄՆ-ի ազգային գրքային մրցանակ «Նրանց կյանքերը վեպի համար»
  • 2010՝ ԱՄՆ-ի ազգային հումանիտար մեդալ

Ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ (2016)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nndb.com/people/034/000023962/
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/507/000063318/
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 http://www.theguardian.com/books/2012/aug/14/joyce-carol-oates-portrait-artist
  6. 6,0 6,1 6,2 http://web.archive.org/web/20170324034050/http://jeugdliteratuur.org/auteurs/joyce-carol-oates
  7. http://www.nytimes.com/2005/10/13/books/13cnd-nobel.html?hp
  8. http://www.nytimes.com/2010/05/17/books/17arts-AWARDFORSPOR_BRF.html
  9. http://www.nytimes.com/interactive/2013/04/14/education/edlife/20130414.html?_r=0
  10. https://www.gf.org/fellows/all-fellows/joyce-carol-oates/
  11. https://www.nationalbook.org/books/them/
  12. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  13. https://www.princeton.edu/news/2007/06/27/oates-named-humanist-year#:~:text=Joyce%20Carol%20Oates%2C%20the%20Roger,last%20month%20in%20Portland%2C%20Ore.
  14. https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/joyce-carol-oates
  15. https://www.livreshebdo.fr/article/joyce-carol-oates-laureate-du-prix-mondial-cino-del-duca-2020
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Edemariam, Aida. «The new Monroe doctrine», The Guardian, 2004-09-04. Retrieved on 2008-10-29.
  17. Oates, Joyce Carol. «Humanism and Its Discontents» Արխիվացված 2012-11-24 Wayback Machine, The Humanist, November-December 2007.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Reese, Jennifer. «Joyce Carol Oates gets personal» Արխիվացված 2014-12-19 Wayback Machine, Entertainment Weekly, 2007-07-13.
  19. Oates (2003.) The Faith of a Writer. p. 14.
  20. 20,0 20,1 Milazzo, Lee, ed. Conversations with Joyce Carol Oates. University Press of Mississippi, 1989. 143.
  21. Oates, Joyce Carol. «Lowest Ebb: Bound», The New Yorker, 2002-04-22. Retrieved on 2008-10-30.
  22. Phillips, Robert. «The Art of Fiction No. 72: Joyce Carol Oates»(interview), The Paris Review 74, Fall-Winter 1978.
  23. Woo, Elaine, «Obituaries: Evelyn Shrifte, Longtime Head of Vanguard Press»; Los Angeles Times, September 8, 1999
  24. «Dedication Of Joyce Carol Oates Short Story To Dylan».
  25. «Charles Schmid, The Pied Piper of Tucson». Արխիվացված 2011-11-13 Wayback Machine CourtTV Crime Library.
  26. 26,0 26,1 Truman, Cheryl. «Author Joyce Carol Oates is always at her finest» Արխիվացված 2013-09-28 Wayback Machine (reprint), Lexington Herald-Leader, 2008. Retrieved on 2008-10-29.
  27. Spencer, Stuart http://bombsite.com/issues/31/articles/1310 Արխիվացված 2013-09-20 Wayback Machine, «BOMB Magazine» Spring, 1990. Retrieved on July 19, 2011.
  28. «Author Focus: Joyce Carol Oates». Արխիվացված 2011-06-10 Wayback Machine Darkecho.com. Retrieved 2011-06-14.
  29. Dirda, Michael. «The Wand of the Enchanter», The New York Review of Books 54.20, 2007-12-20. Retrieved on 2008-10-29.
  30. «The Madness of Scholarship». Kennesaw: The Magazine of Kennesaw State College. 1993.
  31. Featured Author: Joyce Carol Oates. With Reviews and Articles From the Archives of The New York Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյս Քերոլ Օութս» հոդվածին։