Ջոյաշրի Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյաշրի Ռոյ
Ծնվել էհոկտեմբերի 1, 1957(1957-10-01) (66 տարեկան)
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունՋադավպուրի համալսարան[1]
Մասնագիտությունկլիմայաբան և հետազոտող
ԱշխատավայրAsian Institute of Technology?[1] և Ջադավպուրի համալսարան[2]

Ջոյաշրի Ռոյ (անգլ.՝ Joyashree Roy, հոկտեմբերի 1, 1957(1957-10-01))[3], հնդիկ[4] տնտեսագետ, էներգետիկայի և կլիմայի գիտնական։ 2018 թվականին նշանակվել է Ասիական տեխնոլոգիական ինստիտուտի նորաբաց Բանգաբանդու ամբիոնի վարիչ[5]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական կոչումն ստացել է Ջադավպուրի համալսարանում[5]։ Եղել է Հնդկաստանի հասարակական գիտությունների խորհրդի գիտաշխատող ու Լոուրենս Բերկլիի ազգային լաբորատորիայի Ֆորդ հիմնադրամի ասպիրանտ[5]։ Ջադավպուրի համալսարանում աշխատել է տնտեսագիտության բաժնում[5]։

2008 թվականի մարտի 15-ին պաշտոնապես բացվել է Կայուն էներգիայի Բանգաբանդու ամբիոնը, որին նախորդել էր հուշագրի ստորագրումը Ասիական տեխնոլոգիական ինստիտուտի և Բանգլադեշի կառավարության արտաքին գործերի նախարարության միջև[6]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյը հոլիստիկ մոտեցում է ցուցաբերում կայուն էներգիայի հետազոտությանը, այն կապում քաղաքականություն մշակման հետ ու նաև ընդգծել է կլիմայական ճգնաժամի գլոբալ և բազմոլորտային բնույթը։

2007 թվականի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ գնահատման զեկույցի համահեղինակ է[7], որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[6]։ Նույն հանձնաժողովի 2018 թվականի «1.5 ° C գլոբալ տաքացման հատուկ զեկույցի» հեղինակներից մեկն է[4]։

Հրատարակությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. Roy: The rebound effect: some empirical evidence from India. In: Energy Policy (journal). Band 28, Nr. 6–7, 2000, S. 433–438.
  • E. Worrell, L. Bernstein, J. Roy, L. Price und J. Harnisch: Industrial energy efficiency and climate change mitigation. In: Energy Efficiency. Band 2, Nr. 2, 2009, S. 109.
  • S. Dasgupta und J. Roy: Understanding technological progress and input price as drivers of energy demand in manufacturing industries in India. In: Energy Policy (journal). Band 83, 2015, S. 1–13.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.ait.ac.th/2018/08/prof-joyashree-roy-joins-ait-bangabandhu-chair-professor/
  2. https://climatestrategies.org/team/joyashree-roy/
  3. Joyashree, Roy. «Curriculum Vita».
  4. 4,0 4,1 «IPCC Authors (beta)». archive.ipcc.ch. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Prof Joyashree Roy joins AIT as Bangabandhu Chair Professor». Asian Institute of Technology (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 «Bangabandhu Chair inaugurated at AIT». Asian Institute of Technology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  7. «Bangabandhu Chair Professor, Prof. Joyashree Roy Joined the EECC Department». Department of Energy, Environment and Climate Change (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.