Ջոկեր։ Խելագարություն երկուսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոկեր։ Խելագարություն երկուսով
ֆր.՝ Joker: Folie à deux
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, դրամա, թրիլեր, հոգեբանական թրիլեր և երաժշտական ֆիլմ
ԹեմաՋոկեր
ՀիմքՋոկեր
Թվական2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոդ Ֆիլիպս
Սցենարի հեղինակԹոդ Ֆիլիպս և Սքոթ Սիլվեր
ԴերակատարներՀոակին Ֆենիքս, Լեդի Գագա[1], Զազի Բիթց, Բրենդան Գլիսոն, Քեթրին Քիներ, Ջեյքոբ Լոֆլենդ և Harry Lawtey?
ՕպերատորԼոուրենս Շեր
ԵրաժշտությունՀիլդուր Գուդնադոտիր
ԿինոընկերությունWarner Bros., Bron Studios, DC Entertainment, Sikelia Productions? և Village Roadshow Pictures
ՆախորդՋոկեր
Պաշտոնական կայքէջ

«Ջոկեր։ Խելագարություն երկուսով» (ֆր.՝ Joker: Folie à Deux[2]), սպասվող ամերիկյան երաժշտական ֆիլմ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի կողմից, սցենարի հեղինակներն են Ֆիլիպսն ու Սքոթ Սիլվերը։ Արտադրությամբ զբաղվել են Warner Bros. Pictures-ը, Village Roadshow Pictures-ը, DC Studios-ը, Bron Studios-ը և Joint Effort-ը, իսկ տարածմամբ՝ Warner Bros-ը։ Ֆիլմը հիմնված է Ջոկերի և DC Comics-ի հրատարակած այլ կերպարների վրա և հանդիսանում է 2019 թվականի «Ջոկեր» ֆիլմի սիքվելը։ Դերերում են Հոակին Ֆենիքսը, Լեդի Գագան, Զազի Բիթցը, Բրենդան Գլիսոնը, Քեթրին Քիները և այլոք։

«Ջոկեր։ Խելագարություն երկուսով» ֆիլմը նախատեսվում է թողարկել 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, Բրենդան Գլիսոնը, Քեթրին Քիները, Ջեյկոբ Լոֆլենդ և Հարրի Լոութին հանդես են գալու դեռ անհայտ դերերով[6][7][8]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի «Ջոկեր» ֆիլմը ի սկզբանե պետք է լիներ նախագծի միակ ֆիլմը՝ առանց շարունակության։ Սակայն, դեռ 2019 թվականի ամռանը ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հայտարարել էր, որ հետաքրքրված է ֆիլմի սիքվելի ստեղծման վրա[9]։ 2019 թվականի հոկտեմբերին Հոակին Ֆենիքսը՝ Փիթեր Թրևերսի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Արթուրի դերին հնարավոր վերադարձի մասին՝ «Ես չեմ կարող չմտածել այդ մասին... Եթե մենք ինչ-որ այլ բան կարող ենք անել Ջոկերի հետ, դա կարող է հետաքրքիր լինել»[10]։

2019 թվականի նոյեմբերի 20-ին The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ «Ջոկեր» ֆիլմի սիքվելը գտնվում է արտադրության մեջ և որ Ֆիլիպսը, Սքոթ Սիլվերն ու Հոակին Ֆենիքսը մասնակցում են նախագծում։ Նույն օրը, Deadline Hollywood-ը հերքել է այդ լուրը, նշելով, որ շարունակության շուրջ բանակցություններ դեռ չեն էլ եղել[11][12]։ Ֆիլիպսը պատասխանել է այս բոլոր լուրերին, ասելով, որ Warner Bros. ստուդիայի հետ քննարկել է հնարավոր սիքվելը, սակայն այն դեռ արտադրման փուլում չէ[13]։

2022 թվականի հունիսին Ֆիլիպսն հաստատել է, որ սիքվելը գտնվում է արտադրության մեջ, սցենարի հեղինակներն են Ֆիլիպսն ու Սիլվերը։ Նաև հայտնի դարձավ ֆիլմի անվանումը՝ «Ջոկեր։ Խելագարություն երկուսով»[14][15]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեդի Գագան բանակցություններ է վարում Հարլի Քուինին մարմնավորելու համար, և որ ֆիլմը լինելու է երաժշտական[16]։ Կարճ ժամանակ անց Գագան հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում[17]։ Օգոստոսին հաղորդվել է, որ Զազի Բիթցը բանակցություններ է վարում Սոֆի Դյումոնի դերին վերադառնալու համար[18]։ Սեպտեմբերին Բիթցը հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում՝ Բրենդան Գլիսոնի, Քեթրին Քիների և Ջեյկոբ Լոֆլենդի հետ միասին[3][6][7][19]։ Հոկտեմբերին Deadline Hollywood-ը հաղորդել է, որ Հարրի Լոութին ֆիլմում «մեծ դեր» է կատարելու[8]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման շրջանը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Ֆիլիպսն իր Ինստագրամում ներկայացրել է ֆիլմի առաջին կադրերը[20]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդուր Գուդնադոուտիրը վերադառնալու է ֆիլմի երաժշտության ստեղծմանը[21]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջոկեր։ Խելագարություն երկուսով» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.journaldugeek.com/2022/06/14/joker-2-une-icone-de-la-pop-pour-jouer-harley-quinn/
  2. Chapman, Wilson (2022 թ․ օգոստոսի 5). «Everything We Know About 'Joker 2' So Far». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 Kroll, Justin (2022 թ․ սեպտեմբերի 1). «'Joker: Folie à Deux' Adds Brendan Gleeson To Ensemble».
  4. «'Joker 2' Might Be a Musical From Harley Quinn's Perspective». PAPER (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Sharf, Zack (2022 թ․ հոկտեմբերի 7). «Margot Robbie Gives Lady Gaga Her Blessing for Harley Quinn Role in 'Joker 2': 'She'll Do Something Incredible With It'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 'Joker: Folie à Deux' Adds Catherine Keener To Ensemble In Secret Role
  7. 7,0 7,1 Kit, Borys (2022 թ․ սեպտեմբերի 13). «'Joker: Folie à Deux' Casts Jacob Lofland in Key Arkham Asylum Role (Exclusive)». The Hollywood Reporter.
  8. 8,0 8,1 Grobar, Matt (2022 թ․ հոկտեմբերի 20). «'Joker: Folie à Deax' Adds 'Industry's Harry Lawtey». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Jack Shepherd, Jamie Graham (2019 թ․ օգոստոսի 20). «Joker movie director discusses potential sequel: "I would do anything with Joaquin Phoenix"». GamesRadar+. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  10. Travers, Peter (2019 թ․ հոկտեմբերի 4). «Joaquin Phoenix on the making of 'Joker'». Popcorn with Peter Travers. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Tatiana Siegel (2019 թ․ նոյեմբերի 20). «'Joker' Sequel in the Works as Todd Phillips Eyes More DC Origin Movies (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Mike Fleming, Jr. (2019 թ․ նոյեմբերի 20). «Don't Dress For 'Joker' Sequel Yet; Insiders Say Todd Phillips Never Pitched Origin Film Series On Other DC Characters». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Alyssa Mercante (2019 թ․ նոյեմբերի 21). «Todd Philips sets record straight on Joker 2: "There's not a contract for us to even write a sequel"». GamesRadar+. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. Vary, Adam B. (2022 թ․ հունիսի 7). «'Joker' Sequel: Todd Phillips Reveals Working Title, Joaquin Phoenix Reading Script in New Pics». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  15. 15,0 15,1 D'Alessandro, Anthony (2022 թ․ օգոստոսի 3). «Todd Phillips' 'Joker: Folie À Deux' Gets Fall 2024 Release Date». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Kit, Borys (2022 թ․ հունիսի 13). «'Joker 2': Lady Gaga in Early Talks to Join Joaquin Phoenix, Todd Phillips in Musical Sequel (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  17. @ladygaga (August 4, 2022). «Joker: Folie à Deux 10.04.24» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից August 4, 2022-ին. Վերցված է August 4, 2022-ին – via Թվիթթեր.
  18. D'Alessandro, Anthony (2022 թ․ օգոստոսի 8). «Zazie Beetz In Talks To Return For Joker: Folie à Deux». Deadline.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  19. Krause, Katie (2022 թ․ հոկտեմբերի 11). «'Joker 2' Star Brendan Gleeson Calls Lady Gaga 'Sensational' as Harley Quinn (Exclusive)». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  20. Gonzalez, Umberto (2022 թ․ դեկտեմբերի 10). «'Joker 2': Joaquin Phoenix Returns in First Look at Sequel (Photo)». TheWrap. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. «Joker: Folie a Deux (2024)». Soundtrack.Net. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.