Ջոզի Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզի Վուդ
Ծնվել էհունվարի 22, 1874(1874-01-22)
ԾննդավայրԳրեհամսթաուն, Կակադու, Արևելյան Կապ, ՀԱՀ
Մահացել էապրիլի 4, 1965(1965-04-04) (91 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտությունդաստիարակ և գրադարանավար

Ջոզի Վուդ (անգլ.՝ Josie" Wood, Ջոզեֆին Էթել անգլ.՝ Josephine Ethel, հունվարի 22, 1874(1874-01-22), Գրեհամսթաուն, Կակադու, Արևելյան Կապ, ՀԱՀ - ապրիլի 4, 1965(1965-04-04)), հարավաֆրիկացի մանկավարժ, Հարավաֆրիկյան կույրերի գրադարանի և կույրերի խորհրդի համահիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆին Էթել Վուդը ծնվել է Հարավաֆրիկյան Գրեհամսթաուն քաղաքում, Ջորջ Սաուե Վուդի և Ֆրանսիս Էլիզաբեթ Վուդի ընտանիքում: Նրա հայրը եղել է Գրեհամսթաունի առաջին քաղաքապետը: Ջոզին սովորել է Գրեհամսթաունի աղջիկների դպրոցնում, այնուհետև վերապատրաստվել է որպես ուսուցիչ[1]: 1918 թվականին 1918 թվականի գրիպի պանդեմիայի ժամանակ կամավոր բուժքույր է աշխատել: Այս ժամանակահատվածում հանդիպել է անգլիացի միսիոներ բուժքույր Էլեոնոր Կոմբերին, ով բրայլյան գրքերի հավաքածու էր բերել կույր հիվանդների համար: Կոմբերը Վուդին համոզեց ստանձնել իր աշխատանքը 1919 թվականին Հարավային Աֆրիկայից իր մեկնելուց հետո[2]:

Վուդը իր սեփական տանը ստեղծեց բրայլյան գրքերի գրադարան, կազմեց գրքերը փոխառնողների ցանկը, ինչպես նաև առաքման համար անհրաժեշտ նյութերը: Նա առաջինը հանգանակություն արեց գրադարանի համար՝ ծրագրին աջակցելու համար վաճառելով իր սեփական արվեստի գործերից և կարողացավ ընթերցողների համար ապահովել ավելի շատ աշխատանքներ՝ գումարային և գրքերի հանգանակություններ ստանալով արտերկրից: Նա երկարաժամկետ կապեր հաստատեց Լոնդոնի կույրերի ազգային գրադարանի հետ: Նա կազմակերպել է բրայլյան նյութերի առաքման գործարքներն ու փոստային ծառայությունը[3]:

1925 թվականին Գրեհամսթաուն քաղաքի Bannerman նորակառույց շենքում պաշտոնապես բացվել է Կույրերի հարավաֆրիկյան գրադարանը: Գրադարանի հիմնադրումից մինչև մահ Վուդը եղել է գրադարանի պատվավոր քարտուղարը: Նրա պաշտոնավարման ընթացքում գրադարանի հավաքածուն ընդլայնվել է՝ ներառելով արձանագրված տեքստեր և դրանց օգտագործման համար անհրաժեշտ սարքավորումներ: 1929 թվականին նա դարձել է Հարավաֆրիկյան կույրերի ազգային խորհրդի համահիմնադիրներից, 1952 թվականից եղել է խորհրդի առաջին պատվավոր նախագահը[3]: 1961 թվականին դարձել է Հարավաֆրիկյան գրադարանների ընկերության պատվավոր անդամ: Կույրերի «Իմֆամա» հարավաաֆրիկյան ամսագրի առաջին համարում Վուդը գրել է «Նախագահի ուղերձը»[4]: 1963 թվականին SANCB-ի կողմից արժանացել է R. W. Bowen մեդալ[5]:

Վուդը մահացել է 1965 թվականին 91 տարեկան հասակում[3]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Հարավաֆրիկյան կույրերի գրադարանի մի հատված անվանվել է Վուդի պատվին: Գրադարանում գործում է Ջոզի Վուդ հիմնադրամը, որը ծրագրեր է ֆինանսավորում կույր երեխաների և երիտասարդների համար[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]