Ջոզեֆ Քրիստոֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Քրիստոֆեր
անգլ.՝ Joseph Christopher
Ծնվել էսեպտեմբերի 22, 1955(1955-09-22)
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 1, 1993(1993-03-01) (37 տարեկանում)
Մահվան վայրAttica Correctional Facility, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհրաժարում կաթոլիկությունից
Մասնագիտությունսերիական մարդասպան

Ջոզեֆ Քրիստոֆեր (անգլ.՝ Joseph Christopher), ամերիկացի սերիական մարդասպան, ռասիստ[1] [2][3]: Նաև հայտնի է «22 տրամաչափի մարդասպան», «Քաղաքի կենտրոնի փորոտիք թափող» անուններով[4]: Նա սպանել է 12 մարդու և վիրավորել բազմաթիվ այլ մարդկանց: Սպանվածների մեծ մասը եղել են աֆրոամերիացիներ, միայն մեկը եղել է իսպանախոս տղամարդ: Ջոզեֆ Քրիստոֆերի մարդասպանությունների պատճառը եղել է պաթոլոգիական ռասայական ատելությունը:

Առաջին սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի սեպտեմբերի 22-ին 25-ամյա Ջոզեֆ Քրիստոֆերը դանակահարել է 14-ամյա Գլեն Դանի վրա: Դրա հաջորդ օրը նա արագ սննդի ռեստորանում սպանել է 32-ամյա Գարոլդա Գրինային: Նույն երեկոյան նա կրակել է 30-ամյա Էմանուելա Թոմասի վրա, իսկ 1980 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ջոզեֆա Մակոյայի: Հաջորդ զոհերը (1980 թվականի հոկտեմբերին) եղել են երկու տաքսիստներ: Նրանցից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ երկրորդը՝ Թոնավանդա գետի մոտ, նրա տաքսին գտել են հայտնաբերման վայրից երեք մղոն հեռավորության վրա[5]:

Միջադեպ հիվանդանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի հոկտեմբերի 10-ին Ջոզեֆ Քրիստոֆերին տեղափոխել են սևամորթ հիվանդի հիվանդասենյակ և ասում են, որ նա «ատում է սևամորթներին», փորձել է խեղդամահ անել: Միայն բուժքույրի հայտնվելն է փրկել զոհին:

Արյունոտ որսը շարունակվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի դեկտեմբերի 22-ին Քրիստոֆերի զոհ են դարձել վեց մարդիկ, նրանցից չորսը մահացել են: Մարդասպանը շարունակել է իր արյունոտ որսը: Նա դանակահարել է 19-ամյա Լուիս Ռոդրիգեսին, 30-ամյա Անտոնա Դևիսին և 20-ամյա Ռիչարդ Ռեներին: Հաջորդ զոհը եղել է տղամարդ ու հայտնաբերվել է նույն օրը, սակայն նրա ինքնությունը չի ճանաչվել: 1980 թվականի դեկտեմբերի 29-ին մարդասպանը մահացու վիրավորել է ևս մեկ սևամորթ տղայի, իսկ 1980 թվականի դեկտեմբերի 30-ին վիրավորել է Ալբերտա Մենեֆիին: Նրան հաջողվել է ողջ մնալ: 1981 թվականի հունվարի 1-ին Ջոզեֆ Քրիստոֆերը վիրավորել է Լարի Լիթլին և Քելվին Քրիպենին, սակայն նրանք կարողացել են թշնամուց պաշտպանվել: Մի քանի օր անց ոստիկանությունը կարողացել են գտնել սերիական մարդասպանին և ձերբակալել:

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հոկտեմբերին Քրիստոֆերը հրաժարվել է Բուֆալոյի երդվյալ ատենակալների դատարանի իր իրավունքից[6]: Երկու ամիս անց նրան ճանաչել են խելագար, սակայն հետագայում այդ որոշումը փոխվել է: 1982 թվականի ապրիլին ճանաչել են մեղավոր և 60 տարվա ազատազրկման ենթարկել[7]: Քրիստոֆերը մահացել է 1993 թվականի մայիսի 11-ին, բանտում անց է կացրել 12 տարի և 1 օր[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերիական մարդասպաններ
  2. Ջոզեֆ Քրիստոֆերի կյանքը
  3. Ռասիտ Ջոզեֆ Քրիստոֆեր
  4. «So-called Midtown Stabber kills his first victim»։ History.com։ Վերցված է April 3, 2013 
  5. Profile of Joseph Christopher, frankedobson.com; accessed December 9, 2014.
  6. Profile of Joseph Christopher, brucecorris.blogspot.com, September 2011; accessed December 9, 2014.
  7. «BUFFALO MAN GUILTY IN '80 KILLING»։ NY Times 
  8. Profile of Joseph Christopher, artvoice.com; accessed December 9, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]