Ջոզեֆ Լեմբ
Ջոզեֆ Լեմբ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1887[1] |
Ծննդավայր | Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1960[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | իռլանդացի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Joseph Lamb Վիքիպահեստում |
Ջոզեֆ Ֆրենսիս Լեմբ (դեկտեմբերի 6, 1887[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1960[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի ամերիկացի, XX դարի ԱՄՆ կոմպոզիտոր ռեգթայմի ժանրում: Ի ծնե իռլանդացի, «Մեծ եռյակի» դասական ռեգթայմի կոմպոզիտորներից միակ ոչ աֆրոամերիկացին, որի մեջ բացի իրենիցմտել են Սքոթ Ջոպլինը և Ջեյմս Սքոթը: Նրա գրած ժամանակաշրջանը բազմազան է. սկսած սովորական ստանդարտ շարժառիթներից մինչև բարդը: Ըստ երևույթին, երաժշտության մեջ երկար երաժշտական արտահայտությունների գործածության վրա ազդել են դասական գործերը, սակայն դաշնամուրի համար Ջոպլինի տևական ժամանակների ուսումնասիրությունն ակնհայտորեն ազդել է ստեղծագործությունների կառուցվածքի վրա: 1950-ականներին նա իր հետագա ստեղծագործություններում հասել է ռեգթայմի տեխնիկայի կատարելության: Նա եղել է ոչ միայն լավ ռեգթայմ կոմպոզիտոր, այլ շարունակել է կատարել ստեղծագործություններ. նրա բավականին լավ տեխնիկան վկայում է նրա տանը արված առնվազն երկու առանձին ձայնագրությունների մասին:
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմբը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում: Չորս երեխաներից կրտսերն է: Նա ինքն է սովորել դաշնամուր նվագել և շատ է հետաքրքրվել Սքոթ Ջոպլինի վաղ շրջանի ժամանակներով: 1904 թվականին նա դուրս է եկել Սենտ Ջերոմոնի քոլեջից՝ չրերի արտադրության ընկերությունում աշխատելու համար: 1907 թվականին, երբ Լեմբը գնում է իր կուռքերի՝ Ջոպլինի և Ջեյմս Սքոթի վերջին նոտաները Նյու Յորքի Ջոն Սթարքի և նրա որդու խանութից, նա պատահաբար հանդիպել է Ջոպլինին: Ջոպլինին դուր ե եկել Լեմբի գրածը և այն առաջարկել է ռեգթայմի դասական հրատարակիչ Ջոն Սթարքին: Հաջորդ տասնամյակում Սթարքը հրատարակել է Լեմբի գրվածքները՝ սկսած Sensation ragtime–ից:
Լեմբի տասներկու տաղավարները, որոնք Սթարքը հրատարակել է 1908-1919 թվականներին, կարելի է բաժանել երկու խմբի.
ա) «Ծանրերը», գրված Ջոպլինի հնության ժամանակների ոգով՝ օգտագործելով գրանցումների լայն տեսականի.
- «Էֆիոպիա» (1909 թվական)
- «Էկսելսիոր» (1909 թվական)
- «Ամերիկյան գեղեցկուհի» (1913 թվական)
- «Սոխակ» (1915 թվական)
- «Թոփ-Լայներ» (1916 թվական)
բ) «Թեթև» ռեյգթայմներ կեկուոկ ոճով
- «Շամպայն» (1910 թվական)
- «Կլեոպատրա» (1915 թվական)
- «Հյուսիսային եղջերու. Ռեգթայմ երկքայլ» (1915 թվական)
- «Բոհեմիա» (1919 թվական)
- «Բավարարումը» (1915 թվական) և «Պատրիսիան» (1916 թվական) ունեն ինչպես «ծանր», այնպես էլ «թեթև» հատկանիշներ:
1911 թվականին Լեմբը ամուսնացել է Հենրիետա Շուլցի հետ և տեղափոխվել Նյու Յորք՝ Բրուքլին: Որպես գործիքավորող աշխատել է «Ջ .Ֆրեդ Հելֆը» երաժշտական ընկերությունում, իսկ ավելի ուշ՝ սկսած 1914 թվականի ապրիլից, որպես հաշվապահ «Լ. F. Dommerich & Co»-ում:
Հենրիետան մահացել է գրիպից 1920 թվականին, այն նույն ժամանակ, երբ հանրային հետաքրքրությունները ռեգթայմից անցան ջազի: Լեմբը դադարել է հրատարակել իր երաժշտությունը, այնուհետև նվագել և գրել միայն որպես հոբբի: 1919 թվականին լույս է տեսել նրա վերջին հրատարակությունը՝ ռեգթայմ «Բոհեմիա», որից հետո նա դադարել է տպագրել:
1950-ականներին ռեգթայմի նկատմամբ հետաքրքրության վերածնունդով, Լեմբը սկսել է պատմել երաժշտության պատմաբանների հետ կապված իր հիշողությունները Ջոպլինի և ռեգթայմի մյուս վաղ գրողների մասին (շատերը զարմացան, երբ տեսան, որ նա ոչ միայն կենդանի է, այլև սպիտակամորթ): Նա նաև ստեղծել է մի քանի նոր ռեգթայմեր՝ հիմնվելով նախկինում չհրապարակված իր հին ստեղծագործությունների վրա, և կատարել մի քանի ձայնագրություն: Մահից մեկ տարի առաջ՝ 1960 թվականին, թողարկվեց նրա ձայնագրման ալբոմը[2]:
Լեմբը մահացել է Բրուքլինում՝ սրտի կաթվածից, 72 տարեկան հասակում:
Նրա կենդանության օրոք չհրատարակված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրված ցանկ.
- «Alabama Rag»
- «Alaskan Rag»
- «Arctic Sunset»
- «Bee Hive»
- «Bird-Brain Rag»
- «Blue Grass Rag»
- «Chasin' the Chippies»
- «Chime In»
- «Cinders»
- «Cottontail Rag»
- «Crimson Ramblers»
- «Firefly Rag»[3]
- «Good and Plenty Rag»
- «Greased Lightning»
- «Hot Cinders»
- «Jersey Rag»
- «Joe Lamb’s Old Rag»
- «The Old Home Rag»
- «Ragged Rapids Rag»
- «Ragtime Bobolink»
- «Ragtime Special»
- «Rapid Transit Rag»
- «Shootin' the Works»
- «Thoroughbred Rag»
- «Toad Stool Rag»
- «Walper House Rag»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Smithsonian Folkways - Not found»։ Smithsonian Folkways Recordings
- ↑ «Catalog of Copyright Entries: Third series»։ 1961-09-19 – via Google Books
Գրականություն
- Jasen, David A. Rags and Ragtime: A Musical History. — New York, NY: Dover Publications, Inc., 1978. — С. 122—133. — ISBN 0-486-25922-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chime In played by Tom Brier ՅուԹյուբում
- «Patricia Lamb Conn: Connecting with Ragtime’s Glory Days» — reminiscences of Lamb’s daughter, with family photographs.
- Joseph Lamb Mini Biography
- «Perfessor» Bill Edwards plays many Lamb rags, with stories.
- Article: «Joseph Lamb: The Humble Ragtime 'Sensation'» by Ted Tjaden
- Lamb and his compositions on grainger.de
- An episode of A Prairie Home Companion featuring the music of Lamb, with a biography as told by Garrison Keillor
- Joseph F. Lamb — A Passion for Ragtime — biography 2012
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոզեֆ Լեմբ կատեգորիայում։ |
|