Ջոզեֆ Դանֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Դանֆորդ
General Joseph F. Dunford.jpg
դեկտեմբերի 8, 1955(1955-12-08)[1] (63 տարեկան) -
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ծովային հետևակի կորպուս
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ
ՊարգևներՊատվո լեգիոնի շքանշանակիր, Chief of Staff Medal of Appreciation?, «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ և Ավստրալիայի շքանշանի սպա

Ջոզեֆ Դանֆորդ (անգլ.՝ Joseph F. Dunford դեկտեմբերի 8, 1955(1955-12-08)[1], Բոստոն, ԱՄՆ - ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը[2][3]:

2015 թվականի մայիսի 4-ին Սպիտակ Տունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը[2][3][4]: Դանֆորդը ծնվել է 1955 թվականին, Բոստոնում։ ԱՄՆ ԶՈՒ Ծովային հետևակի կորպուսի գեներալ է։ 2015 թվականի հուլիսի 29-ին ԱՄՆ Սենատը հաստատել է Դանֆորդին ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահի պաշտոնին[5]: 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Դանֆորդը դարձավ ԱՄՆ ԶՈՒ ամենաբարձրաստիճան սպան։ Նրա նախորդը՝ գեներալ Մարտին Դեմփսին զորացրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին։

ԱՄՆ ԶՈՒ Ծովային հետևակի կորպուսի ռազմական ղեկավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը 2014 թ.-ի հոկտեմբերից մինչև 2015 թվականը ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակի կորպուսի գլխավոր հրամանատարն է եղել (36-րդ գլխավոր հրամանատարը): Մինչ այդ 2010-2014 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակի կորպուսի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալիի պաշտոնը։ 2 տարի ղեկավարել է Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերը (ISAF)[6]: Դեռևս 2003 թվականից ներգրավված է եղել աֆղանստանյան պատերազմում, որտեղ ստացել է «մարտական Ջո» (Fighting Joe) մականունը[2][3]: Պարգևատրված է ԱՄՆ ԶՈՒ-ում «Գերազանց ծառայության համար» մեդալով և «Պատվո լեգեոն» շքանշանով[2][3]: Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ պաշտոնում հաստատվելուց հետո փոխարինել է գեներալ Մարթին Դեմփսիին, ով ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարն է եղել 2011-2015 թվականներին[2][3][7]:

Դանֆորդը և Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանը և ԱՄՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռների թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր), որը նկարագրում է Սիրիայի երկնքում թռիչքների կանոնները պատահարներից խուսափելու համար։ Այդ կապակցությամբ ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Կատարում ԱՄՆ կենտրոնական միասնական հրամանատարության ռազմաօդային գործողությունների կենտրոնը հանդես կգա որպես Ռուսաստանի հետ շփման ալիք Սիրիայում ավիապատահարների դեպքում։ Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում հաղորդագրության մեջ։ «Ես կուզենայի ընդգծել, որ դա արվում է ո՛չ գործողությունների կոորդինացիայի (Ռուսաստանի հետ), ո՛չ վիճելի հարցերը հարթելու, այլ տարածաշրջանում գործողությունների անվտանգ իրականացման ապահովման համար»,- հայտարարել է Դանֆորդը Իրաք իր այցի ժամանակ[8]:

Դանֆորդի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ Ջոզեֆ Դանֆորդի սկզբունքն է. «Շրջապատեք ձեզ կարևոր մարդկանցով»[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Ջեյմս Էյմոս
ԱՄՆ ԶՈՒ Ծովային հետևակի կորպուսի հրամանատար
2014–2015
Հաջորդող:
Ռոբերտ Նելլեր