Jump to content

Ջոզեֆ Դալթոն Հուքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Դալթոն Հուքեր
անգլ.՝ Joseph Dalton Hooker
Ծնվել էհունիսի 30, 1817(1817-06-30)[1][2][3][…]
Հեյլսուորթ, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 10, 1911(1911-12-10)[1][2][5][…] (94 տարեկան)
Sunningdale, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանSt Anne's Church, Kew
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբուսաբան, ճանապարհորդ հետազոտող, պտերիդոլոգ, պտերաբան, սնկաբան, վիրաբույժ և գրող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Royal Botanic Gardens, Kew?[6] և British Geological Survey?[6]
Գործունեության ոլորտբուսաբանություն
Պաշտոն(ներ)Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Բրիտանական անտարկտիկական արշավանք (1839-1843), ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԳլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և անգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Frances Hooker?[12] և Hyacinth Symonds Hooker?[12]
Երեխա(ներ)Harriet Anne Hooker Thiselton-Dyer?[12], Reginald Hawthorn Hooker?[12], Marie Elizabeth Hooker?[12], Brian Harvey Hodgson Hooker?[12], William Henslow Hooker?[12], Charles Paget Hooker?[12], Grace Ellen Hooker?[12], Richard Symonds Hooker?[12] և Joseph Symonds Hooker?[12]
ՀայրՈւիլյամ Ջեքսոն Հուքեր[12][5]
ՄայրMaria Turner?[12][5]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Hook.f.
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph Dalton Hooker Վիքիպահեստում

Սըր Ջոզեֆ Դալթոն Հուքեր (անգլ.՝ Sir Joseph Dalton Hooker, հունիսի 30, 1817(1817-06-30)[1][2][3][…], Հեյլսուորթ, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 10, 1911(1911-12-10)[1][2][5][…], Sunningdale, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), 19-րդ դարի Բրիտանացի բուսաբան և հետազոտող[13]։ Հիմնել է աշխարհագրական բուսաբանությունը, եղել է Չարլզ Դարվինի մոտ ընկերը[14]։ 20 տարի շարունակ եղել է Քյուի Թագավորական բուսաբանական այգիների տնօրենը՝ շարունակելով հոր՝ Ուիլիամ Ջեքսոն Հուքերի գործը։ Նրան շնորհել են Բրիտանիայի գիտական ամենաբարձր պարգևները[15][16]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուքերի դագեռատիպը, Ուիլիամ Էդվարդ Քիլբըրն, մոտավորապես 1852 թվական

Հուքերը ծնվել է Անգլիայի Հեյլսվորթ քաղաքում՝ Սուֆոլկում։ Նա Մարիա Սարա Թըրնըրի 2-րդ որդին է, որը եղել է բանկի կառավարիչ Դուոսոն Թըրների դուստրը և Ֆրանցիս Փալգրեյվի, բուսաբանության թագավորական պրոֆեսոր, հայտնի բուսաբան Սըր Ուիլիամ Ջեքսոն Հուքերի հարսը։ 7 տարեկանից Հուքեր հաճախում էր Գլազգոյի համալսարանում հոր կազմակերպած դասերին՝ հետաքրքրություն ցուցաբերելով բույսերի բաշխվածության և կապիտան Ջեյմս Կուկի պես հետազոտողների ծովագնացությունների մեջ[17]։ Նա սովորել է Գլազգոյի ավագ դպրոցում և բժշկական կրթությունը շարունակել Գլազգոյի համալսարանում 1839 թվականին ավարտելով բժշկությունների դոկտորի աստիճանով։

Ստացած աստիճանի շնորհիվ՝ աշխատանքի է անցել Նավալի բժշկական ծառայությունում։ Բժշկի օգնականի պաշտոնը ստանալուց հետո միացել է դեպի Անտարկտիկայի հարավային մագնիսական բևեռ կապիտան Ջեյմս Քլարկ Ռոսսի կազմակերպած արշավախմբին։ Արշավախմբի ժամանակ նա ամբողջական հասանելիություն էր ստացել Ռիչարդ Քլեմենթ Մուդիի անձնական գրադարանից օգտվելու[18] հետո Ֆոլքլենդ կղզիներին։ Հուքերի կարծիքով՝ գրադարանը հիասքանչ էր[18], իսկ նրանք Մուդիի հետ շատ մոտ ընկերներ էին[19]։

Ամուսնություններ և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Frances Harriet Henslow, by William Edward KilburnՖրենսիզ Հերիեթ Հենսլոու, Ուիլիամ Էդվարդ Քիլբըրն

1851 թվականին Հուքերը ամուսնացել է Ֆրենցիս Հերիեթ Հենսլոույի հետ (1825–1874), որը Դարվինի ուսուցիչ Ջոն Ստիվենս Հենսլոույի դուստրն էր։ Նրանք ունեցել են 3 դուստր, 4 որդի։

  • Ուիլիամ Հենսլոու Հուքեր (1853–1942)
  • Հերիեթ Էնի Հուքեր (1854–1945)․ ամուսնացել է Ուիլիամ Թըրնըր Թիսլթոն-Դայըր
  • Չարլզ Փեջիթ Հուքեր (1855–1933)
  • Մարիա Էլիզաբեթ Հուքեր (1857–1863)․ մահացել է 6 տարեկանում
  • Բրայան Հարվի Հոդգսոն Հուքեր (1860–1932)
  • Ռիջինըլդ Հոութորն Հուքեր (1867–1944)․ վիճակագրագետ
  • Գրեյս Էլեն Հուքեր (1868–1955)[20][21][22]

Իր նվիրական աշխատանքնի շրջանակներում Ֆրենսիզ Հերիեթ Հենսլոուն բուսաբանական տեքստեր է թարգմանել, որոնք Հուքերը խմբագրել է[23]։

1874 թվականին առաջին կնոջ մահվանից հետո նա 1876 թվականին ամուսնացել է Ուիլիամ Սամուել Սոըմոնդսի դուստր և Ուիլիամ Ջարդինի այրի Լեյդի Հայըսինթ Ջարդինի հետ (1842–1921)։ Ունեցել են 2 որդի․

  • Ջոզեֆ Սայմոնդ Հուքեր (1877–1940)
  • Ռիչարդ Սայմոնդ Հուքեր (1885–1950)։

Լեյդի Հուքերը 1905 թվականին ընտրվել է թռչունների պաշտպանության թագավորական ընկերության (ԹՊԹԸ) անդամ։

Որդիները՝ Ուիլի և Բրայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուքերը պարբերաբար կապ է հաստատել Նոր Զելանդիայի կառավարության գլխավոր գիտնական Սըր Ջեյմս Հեքթըրի հետ։ Նա իր որդի Ուիլիին (15 տարեկան) ուղարկել է Նոր Զելանդիա ապրելու 1869 թվականին ամուսնացած Հեկտորի հետ։ Ուիլին հիվանդ էր, արյունոտ հազում էր և խորհուրդ էր տրվում ավելի տաք եղանակային պայմաններում ապրել։ Չնայած իր օրինակելի վարքին՝ նա ծույլ էր։ Հեկտորը Ուիլիին պաշտպանության նախարար, գնդապետ Հոլթեյնի որդու (ևս 15 տարեկան) հետ «Sturt» կառավարական շոգենավով ծովագնացության է ուղարկում։ Միսիս Հեկտորը տղային վերաբերվում էր հարազատ եղբոր պես։ 8 ամիս անց, Հեկտորը Ուլիին առողջ հետ է ուղարկում տուն՝ Անգլիա՝ նշելով, որ վիճակը բավական բարելավվել է։ Հայրը երախտապարտ էր և զարմացած՝ իմանալով, որ Ուիլին բարեհաջող հանձնել է քաղաքացիական ծառայության քննությունը։ Նա վարչական աշխատանք էր ստացել բրիտանական կառավարության հնդկական գրասենյակում։ Ուիլիի կյանքն ավարտվել է 89 տարեկանում։

Հուքերի 3-րդ որդին՝ Բրայանը, «մեծ գլխացավանք» էր նրա համար։ Բրայանը երկրաբանի և հանքագործության ճարտարագետի կրթություն էր ստացել Հանքագործության թագավորական դպրոցում, սակայն չէր կարողացել Բրիտանիայում աշխատանք գտնել և տեղափոխվել էր Ավստրալիա և ամուսնացել։ Նա հրաժարվել էր Քվինսլենդում դասավանդելու աշխատանքից և (եղբոր՝ Ուիլիի հետ) ներդրում կատարել ոսկու հանքի մի սնանկ ընկերության՝ Քվինսլենդի հանքանյութերի հետազոտական ընկերության մեջ, որը հետագայում փլուզվեց։

1891 թվականին ընտանիքին Ավստրալիայում թողնելով՝ Հեկտորը մի վատատեսական զեկույց է ուղարկում Սթյուարտ կղզում գտնվող նորաբաց անագի հանքին և հանդիպում Բրայանին 1892 և 1893 թվականներին։ Լիբերալական նոր կառավարության ազդեցության ներքո՝ նա դադարեցնում է իր մասնակցությունը Նոր Զելանդիայի հանքահանության գործում։ 1894 թվականին Բրայանը վերադառնում է Ավստրալիա՝ ընտանիքի մոտ[24]։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականի դեկտեմբերի 10-ին, Քեմփի Բերկշայր շրջանի Սանինգդեյլ գյուղում, կարճատև և թվացյալ աննշան հիվանդությունից հետո Հուքերը մահացավ իր տանը, քնած ժամանակ։ Վեստմինստերյան աբբայության դեկանն ու ղեկավարը առաջարկեցին նրան թաղել Դարվինի կողքին՝ տաճարի կենտրոնական հատվածում, սակայն պահանջեցին, որ նախ Հուքերի մարմինը դիակիզեն[25]։

Նրա այրին՝ Հայասինթը, մերժեց այդ առաջարկը, և ի վերջո, Հուքերի մարմինը, ինչպես նա ինքն էր ցանկացել, թաղվեց իր հոր կողքին՝ Սուրբ Աննա եկեղեցու գերեզմանատանը, որը գտնվում է Քյուի թագավորական բուսաբանական այգիների մոտ։ Եկեղեցում նրա պատվին կառուցված հուշատախտակը, որի վրա պատկերված են հինգ բույսեր, նախագծել էր Մաթիլդա Սմիթը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովագնացություն դեպի Անտարկտիկա 1839–1843 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուքերի առաջին արշավախումբը, որը գլխավորում էր Ջեյմս Քլարկ Ռոսսը, բաղկացած էր «HMS Erebus» և «HMS Terror» անվանմամբ երկու նավից։ Այն ամբողջությամբ առագաստային նավերով կատարված վերջին խոշոր հետախուզական ճանապարհորդությունն էր[26]։ Հուքերը 128 հոգանոց անձնակազմի ամենաերիտասարդ անդամն էր։ Նա ճանապարհորդում էր «Erebus» նավով և աշխատում էր որպես Ռոբերտ ՄաքՔորմիքի օգնական, որը, լինելով նավի վիրաբույժ հավաքում էր կենդանաբանական և երկրաբանական նմուշներ[27]։ Նավերը ճանապարհ ընկան 1839 թվականի սեպտեմբերի 30-ին։ Անտարկտիդա մեկնելուց առաջ նրանք այցելեցին Մադեյրա, Տեներիֆե, Սանտյագո և Կաբո Վերդեի արշիպելագում գտնվող Քուեյլ կղզի, Սեն Պոլ Ռոքս, Բրազիլիայի արևելքում գտնվող Տրինդադե, Սուրբ Հեղինե կղզի և Բարեհուսո հրվանդան։ Հուքերը յուրաքանչյուր վայրում բույսեր էր հավաքում և ճանապարհորդության ընթացքում պատկերում դրանք, հավաքում էր նաև ջրիմուռների ու ծովային կյանքի նմուշներ, որոնք բերվում էին տախտակամած՝ ցանցերի միջոցով։

Հրվանդանից նրանք ուղևորվեցին դեպի Հարավային օվկիանոս։ Առաջին կանգառը Քրոզեի կղզիներն էին, որտեղ նրանք կանգ առան Պըզեշըն կղզում՝ ծովափոկերին սուրճ տալու համար։ Այնուհետև նրանք ուղևորվեցին Կերգելենի կղզիներ, որտեղ մի քանի օր անցկացրին։ Հուքերն այդտեղ 18 տեսակ ծաղկող բույսեր հայտնաբերեց, 35 տեսակ մամուռ և լերդամամուռ, 25 ծառալոռ և 51 ջրիմուռ, ներառյալ որոշ տեսակներ, որոնց մասին վիրաբույժ Ուիլյամ Անդերսոնը չէր հիշատակել, երբ Ջեյմս Կուկը 1772 թվականին գնացել էր կղզիներ[28]։ Արշավախումբն որոշ ժամանակ Հոբարթում՝ Վան Դիմենի տարածքում, անցկացրեց, այնուհետև շարժվեց դեպի Օքլենդի կղզիներ և Քեմփբել կղզի, ապա ուղևորվեց Անտարկտիդա՝ Հարավային Մագնիսական Բևեռը բացահայտելու համար։ Անտարկտիդայում 5 ամիս անցկացնելուց հետո նրանք վերադարձան Հոբարթ, որպեսզի վերադասավորվեն, ապա շարունակեցին դեպի Սիդնեյ և Նոր Զելանդիայի կզիների ծոց 1841 թվականի օգոստոսի 18-ից նոյեմբերի 23-ը[29]։Նոր Զելանդիայից նրանք կրկին ուղևորվեցին դեպի Անտարկտիդա։ 138 օր ծովում անցկացնելուց և «Erebus»-ի և «Terror»-ի բախումից հետո նրանք նավարկեցին դեպի Ֆոլքլենդյան կղզիներ, ապա Տիեռա դել Ֆուեգո, վերադարձան Ֆոլքլենդյան կղզիներով և շարունակեցին իրենց երրորդ ճանապարհորդությունը դեպի Անտարկտիդա։ Երբ Հուքերը Ռոսի արշավախմբի հետ հասավ Ֆոլքլենդյան կղզիներ, մտերմություն հաստատեց Ֆոլքլենդ կղզիների ղեկավար Ռիչարդ Քլեմենթ Մուդիի հետ[19]։ Մուդին Հուքերին թույլատրեց ամբողջությամբ օգտվել իր անձնական գրադարանից, ինչը Հուքերը «գերազանց» էր համարում[18]։ Իսկ Մուդիին նա նկարագրում էր որպես «շատ գործունյա և խելացի երիտասարդ, որը մեծ ցանկություն ունի գաղութը զարգացնելու և կղզու բարիքների մասին բոլոր մանրամասնությունները [sic] բացահայտելու»[30]։

Այնուհետև Ռոսի արշավախումբը կանգ առավ Անտարկտիկական թերակղզու մոտ գտնվող Քոքբերն կղզում և Անտարկտիդայից դուրս գալուց հետո հասավ հրվանդան՝ Սուրբ Հեղինե և Համբարձման կղզիներ։ Նավերը Անգլիա վերադարձան 1843 թվականի սեպտեմբերի 4-ին. ճանապարհորդությունը հաջողված էր Ռոսի համար, քանի որ այն առաջինն էր, որը հաստատեց հարավային մայրցամաքի գոյությունը և բացահայտեց նրա առափնյա շրջանների մեծ մասը[31]։

Մեծ Բրիտանիայի աշխարհագրական հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականին Հուքերը դիմեց Էդինբուրգի համալսարանի բուսաբանության ամբիոնի վարչի պաշտոնում աշխատելու համար։ Այս պաշտոնի շրջանակներում նա պետք է աշխատանքներ կատարեր Շոտլանդիայի թագավորական բուսաբանական այգում, հետևաբար, նա աշխատանքի անցավ տեղի քաղաքական գործիչների ազդեցության ներքո։ Անսովոր ձգձգվող պայքար սկսվեց, որի արդյունքում պաշտոնը զբաղեցրեց նորաթուխ բուսաբան Ջոն Հաթթոն Բալֆուրը։ Դարվինի նամակներից, որոնք այժմ բացահայտված են, պարզ է դառնում, որ նա գերազանցապես զարմացած էր այդ անսպասելի արդյունքից[32]։ Հուքերը հրաժարվում է Գլազգոյի համալսարանում ամբիոնի վարչի պաշտոնից, որը թափուր էր մնացել Բալֆուրի ընտրվելուց հետո։ Փոխարենը, 1846 թվականին նա բուսաբանի պաշտոն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի երկրաբանական ընկերությունում։ Սկսում է աշխատել պալեոբուսաբանության ուղղությամբ՝ փնտրելով բրածո բույսեր Ուելսի ածխաշերտերում։ Ի վերջո նա հայտնաբերում է ածխի առաջին գնդակը 1855 թվականին։ Նա նշանվում է Չարլզ Դառվինի բուսաբանության ուսուցիչ Ջոն Սթիվենս Հենսլոույի դուստր Ֆրանցիս Հենսլոույի հետ Ֆրանցիս Հենսլոուի հետ, սակայն ճանապարհորդելը և ոլորտում փորձառություն ձեռքբերելը նրա տարերքն էր։ Նա ցանկանում էր ճանապարհորդել Հնդկաստան և Հիմալայներ։ 1847 թվականին հայրը նրան առաջարկեց մեկնել Հնդկաստան և բույսեր հավաքել Քյուի համար։ 2011 թվականին Դարվինի, Ուիլյամ Նիկոլի և այլ բուսաբանների կողմից պատրաստված պալեոնտոլոգիական բրածոների ապակե ափսեների շերտավոր հավաքածուն, որոնք կորել էին Հուքերի կարճատև պաշտոնավարումից հետո, նորից հայտնաբերվեցին Նոթինգհեմշիրի Քեյվորթ քաղաքի հետազոտական ​​պահոցներում, և լույս սփռեցին անգլիագիր միջազգային գիտական ​​հետազոտությունների վրա 9-րդ դարի առաջին կեսին[33]։

Ծավագնացություն դեպի Հիմալայներ և Հնդկաստան, 1847–1851 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնքիա Փասի գագաթից բացվող Տիբեթ և Չոլամո լճերը, որոնք ձգվում են հյուսիս-արևելքից, վերցված Հուքերի «Հիմալայան ամսագրեր»-ից, 1849 թվական, նոյեմբերի 7։

1847 թվականի նոյեմբերի 11-ին Հուքերը հեռացավ Անգլիայից՝ դեպի Հիմալայներ 3 տարվա ճանապարհորդության մեկնելու համար[34]։ Նա այդ ճանապարհորդությունը սկսեց Երկրաբանական ծառայության կողմից Քյուի և ծովային գործունեության համար երկուսուկես տարվա արձակուրդ ստանալուց հետո Հնդկաստանում և Բորնեոյում բրածո բույսեր ուսումնասիրելու կապակցությամբ[35]։ Նա կարող էր դառնալ առաջին եվրոպացին, որ բույսեր կարող էր հավաքել Հիմալայներում, սակայն Հուքերը հրաժարվեց դեպի Լաբուան ծրագրված այցից։ Նա դեպի Նեղոս անվճար մուտք ստացավ «HMS Sidon» նավով, այնուհետև ցամաքով մեկնեց Սուեզ, որտեղ նավով Հնդկաստան տեղափոխվեց։ Հուքերը 1848 թվականի հունվարի 12-ին ժամանում է Կալկաթա և այդեղից դուրս գալիս հունվարի 28-ին՝ սկսելու իր ճամփորդությունները «Պրն Ուիլյամսի» գլխավորությամբ իրականացվող երկրաբանական հետազոտական խմբի հետ։ Հուքերը պրն Ուիլյամսից բաժանվել էր մարտի 3-ին, որպեսզի շարունակի փղով ճանապարհորդել դեպի Միրզապուր, Գանգեսից՝ նավով մինչև Սիլիգուրի և պոնիով Դարջիլինգ հասնի 1848 թվականի ապրիլի16-ին։

Հուքերի ճանապարհորդական խումբը ձևավորվել էր Դարջիլինգում, որտեղ նա մնում էր բնագետ Բրայան Հութոն Հոջսոնի հետ։ Հոջսոնի միջոցով նա հանդիպել է Բրիտանական Արևելյան հնդկական ընկերության ներկայացուցիչ Արչիբալդ Քեմփբելին, որի միջոցով Հուքերը հասավ Սիքիմ։ Նա Սիքիմ ոտք դրեց 1849 թվականին (հետագայում կարճ ժամանակով Սիքիմի Ռաջան նրան գերի վերցրեց)։ Միևնույն ժամանակ Հուքերը գրեց Դարվինին՝ նկարագրելով Հնդկաստանի կենդանիների վարքը, և բույսեր հավաքեց Բենգալում։ Նա ուսումնասիրություններ կատարեց տեղի բնակիչ Չարլզ Բարնսի հետ, այնուհետև ճանապարհորդեց Գրեյթ Ռունջեթ գետի երկայնքով մինչև Թեեստա գետի և Նեպալի սահմանին գտնվող Սինգալիլա լեռնաշղթայի Տոնգլլու լեռների հատման տարածքներ։

«Rhododendron argenteum», հեղինակ՝ Ուոլթեր Հուդ Ֆիթչ «Հիմալայների՝ Սիքիմի մրտավարդերը»-ից

Հուքերը և տեղացի օգնականների մի մեծ խումբ 1848 թվականի հոկտեմբերի 27-ին ուղևորվեցին արևելյան Նեպալ։ Նրանք ճանապարհվեցին դեպի Զոնգրի՝ անցնելով Կանչենջանգայի հարավարևմտյան լեռնաշղթաները, ապա հյուսիս-արևմուտք՝ Նեպալի լեռնանցքներով դեպի Տիբեթ։ 1849 թվականի ապրիլին նա ավելի երկար ճանապարհորդություն ծրագրեց դեպի Սիքիմ։ Մայիսի 3-ին ճանապարհ ընկնելով՝ նա ուղևորվեց հյուսիս-արևմուտք՝ Լաչեն հովտով մինչև Կոնգրա Լամա լեռնանցք, ապա դեպի Լաչունգ լեռնանցք։ Սիքիմի կառավարությունը ձերբակալեց Քեմփբելին և Հուքերին, երբ շարժվում էին դեպի Տիբեթի Չո Լա[36][37]։ Մեծ Բրիտանիայից մի խումբ ուղարկվեց Սիքիմի թագավորի հետ բանակցություններ վարելու համար և նրանք առանց արյունահեղության ազատ արձակվեցին։ Հուքերը վերադարձավ Դարժիլինգ, որտեղ 1850 թվականի հունվար-փետրվար ամիսներին զբաղված էր իր ուղեգրությունները գրելով, կալանքի ընթացքում կորցրած նմուշները վերականգնելով և Հնդկաստանում իր վերջին տարվա ճանապարհորդությունը ծրագրելով։

1887 թվականին հնդիկ վարչարար Ռիչարդ Թեմփլի կողմից գրված մի հոդվածի համաձայն՝ այդ ժամանակի անգլիական այգիներում աճող շատ մրտավարդեր աճեցվել էին Հուքերի կողմից Սիքիմում հավաքված սերմերից[38]։

Չցանկանալով վերադառնալ Սիքիմ և ճանապարհորդել Բութանում, նա որոշեց կատարել իր վերջին Հիմալայան արշավանքը դեպի Սիլհեթ և Ասսամ նահանգի Խասի բլուրներ։ Նրան ուղեկցում էր Գլազգոյի համալսարանի ուսանող Թոմաս Թոմսոնը։ Նրանք հեռացան Դարջիլինգից 1850 թվականի մայիսի 1-ին, այնուհետև նավարկեցին դեպի Բենգալյան ծոց և փղով ճանապարհորդեցին դեպի Խասի բլուրներ։ Հուքերը և Թոմսոնը Չուրայում կենտրոնակայան հիմնեցին ուսումնասիրություններ իրականացնելու համար, որտեղ նրանք մնացին մինչև դեկտեմբերի 9-ը, այնուհետև Անգլիա վերադարձան։ Թոմսոնի և Հուքերը սկսեցին գրել և տարախծել «Herbarium Indiae orientalis» գիրքը, որը կարծես «Exsiccata» բույսերի գրքին էր նման[39]։

Դեռևս չուսումնասիրված շրջանների մասին Հուքերի հետազոտությունը՝ «Հիմալայան ամսագրերը», նվիրվել է Չարլզ Դարվինին և հրապարակվել 1854 թվականին՝ Կալկաթայի Եռանկյունաչափական հետազոտության գրասենյակի կողմից։ 1855 թվականին Միներվա հանրահայտ գրքերի գրադարանը խմբագրել է այն և ավելի ուշ 1891 թվականին, հրատարակել Ward, Lock, Bowden & Co.-ի շնորհիվ։

1854 թվականի պատկեր, որում ցուցադրված են Հուքերը և իր հետ «լեպչա» հավաքող մարդիկ Սիքիմում (Ֆրանց սթոունի նկարից հետո կատարված մեցոտինտ՝ Ուիլիամ Վոլքերի կողմից)

Երբ Հուքերը վերադարձավ Անգլիա, նրա հայրը, որը 1841 թվականին նշանակվել էր Քյուի Թագավորական բուսաբանական այգիների տնօրեն, արդեն հայտնի գիտնական էր։ Ուիլիամ Հուքերը իր կապերի շնորհիվ, կարողացավ Ծովակալության կողմից տրված 1000 ֆունտ ստեռլինգի դրամաշնորհ ձեռք բերել՝ որդու «Բուսաբանություն՝ Անտարկտիդայի ճանապարհորդությունների» պատկերազարդ գրքի ծախսերը հոգալու համար։ Նա նաև կարողացավ տարեկան 200 ֆունտ ստեռլինգ վերցնել Ջոզեֆի համար, երբ նա աշխատում էր բուսականության ուսումնասիրության վրա։ Հուքերի բուսաբանական հավաքածուում ընդգրկված էին ոչ միայն իր սեփական ճանապարհորդությունների ընթացքում հավաքված բուսաբանական նմուշները, այլև այն նմուշները, որոնք ստացվել էին Ջեյմս Կուկի և Արչիբալդ Մենզիսի ճանապարհորդությունների ընթացքում և պահվում էին Բրիտանական թանգարանում։ Այն ներառում էր նաև «Բիգլ» նավով ճանապարհորդության ընթացքում ստացված հավաքածուները։ Բույսերի նկարազարդումներն իրականացրել է Ուոլթեր Հուդ Ֆիչը, որը բուսաբանական գծանկարչության մեջ վերապատրաստվել էր Ուիլյամ Հուքերի կողմից։ Նա հետագայում դարձավ վիկտորիանական դարաշրջանի ամենաբեղուն աշխատանքներով բուսաբանական նկարիչը։

Անտարկտիկայի ճանապարհորդությունից ստացված Հուքերի հավաքածուները ի վերջո զետեղվեցին «Ֆլորա Անտարկտիկա» (1844–1847) վերնագրված գրքի երկու հատորներից մեկում։ Այդ գրքում նա գրել է կղզիների և բույսերի աշխարհագրության մեջ բույսերի դերի մասին։ Աշխատությունը տարածոծ Հուքերի համբավը՝ որպես համակարգային և բույսերի աշխարհագրագետ[40]։ Ճանապարհորդության վերաբերյալ նրա աշխատանքները վերնագրվել են որպես «Flora Novae-Zelandiae» (1851-1853) և «Flora Tasmaniae» (1853-1859)։

Ճանապարհորդություն դեպի Պաղեստին, 1860 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Պաղեստին ճանապարհորդությունը տեղի է ունեցել 1860 թվականի աշնանը Դանիել Հենբերիի հետ։ Նրանք ուղևորվեցին Սիրիա և Պաղեստին և բուսաբանական նմուշներ հավաքեցին։ Թեև այս ճանապարհորդության վերաբերյալ ամբողջական զեկույց չի հրապարակվել, սակայն գրվել են մի շարք գիտական հոդվածներ։

Հուքերը սահմանեց երեք բուսաշխարհագրական տարածաշրջանային բաժանումներ. Արևմտյան Սիրիա և Պաղեստին, Արևելյան Սիրիա և Պաղեստին և Սիրիայի միջին և վերին լեռնային շրջաններ[41]։

Ճանապարհորդություն դեպի Մարոկկո 1871 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուքերը և Ջոն Բոլի, Ջորջ Մոյի և Քյուի Թագավորական բուսաբանական այգիների երիտասարդ այգեպան Քրամփը 1871 թվականի ապրիլից հունիս ամիսներին այցելեցին Մարոկկո[42]։ Նրանք իրենց ճանապարհորդության մասին հրապարակեցին «Մարոկկոյի շրջագայության օրագիր և Մեծ Ատլաս» (1878) վերնագրով գիրքը։:

Ճանապարհորդություն դեպի Միացյալ Նահանգերի արևմուտք, 1877 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Միացյալ Նահանգերի արևմուտք ուսումնասիրությունը Հուքերը իրականացրել է իր ընկեր Ասա Գրեյի՝ ժամանակի առաջատար ամերիկացի բուսաբանի հետ։ Նրանք նպատակ ունեին ուսումնասիրել արևելյան ԱՄՆ-ի և արևելյան Ասիայի ու Ճապոնիայի բուսականության միջև եղած կապը, ինչպես նաև այն սահմանը, որը բաժանում էր Ամերիկայի և Գրենլանդիայի արկտիկական բուսաշխարհը։ Նրանք այդ սահմանների հնարավոր պատճառներ էին համարում սառցե դարաշրջանները և հնագույն ժամանակներում Արկտիկական մայրցամաքի հետ ունեցած ցամաքային կապը։ Բուսաբանների համար դեռ բացահայտված չէր, թե ինչու Արևմտյան Միացյալ Նահանգների խոշոր լեռնաշղթաներում միայն մի քանի բուսաբանական օազիսներ կային, որոնք նմանություն ունեին արևելաասիական տեսակների հետ, մինչդեռ մեծ մասը պատկանում էր մեքսիկական և ավելի հարավային տեսակներին։[43]:

Հուքերն այցելեց մի շարք քաղաքներ և բուսաբանական հաստատություններ, ապա շարժվեց արևմուտք և շուրջ 2700 մետր բարձրացավ և կանգ առավ Լա Վետայում։ Ֆորտ Գարլանդից նրանք բարձրացան շուրջ 4260 մետր բարձրությամբ Սիեռա Բլանկա։ Վերադառնալով Լա Վետա՝ շարունակեցին ճանապարհը դեպի Կոլորադո Սփրինգս և բարձրացան Փայքս Փիք։ Այնուհետև ուղևորվեցին Դենվեր և Սոլթ Լեյք Սիթի՝ Ուոսաչ լեռնաշղթայում ուսումնասիրություններ կատարելու։

29-ժամյա ճանապարհորդությունից հետո նրանք հասան Ռինո և Քարսոն Սիթի, ապա Սիլվեր Սիթի, որտեղից տասը օր շարունակ սայլերով անցան Սիեռա Նևադան։ Այսպես նրանք հասան Յոսեմիթեի և Կալավերաս Գրոուվ, իսկ վերջնական կանգառը Սան Ֆրանցիսկոն էր։ Հուքերը վերադարձավ Քյու՝ իր հետ բերելով 1,000 չորացրած բուսաբանական նմուշներ՝ մինչև հոկտեմբեր։

Ճանապարհորդությունների վերաբերյալ նրա նշումները հետևյալն են․

  • Բրիգամ Յանգի հետ հանդիպելուց և զրուցելուց հետո, որին նա նկարագրում է որպես հարգալից և կիրթ անձնավորություն, Հուքերը գրել է. «Բոլոր դպրոցականներին դաստիարակում են, որպեսզի հավատաան նրան (Բրիգամ Յանգին) և մի շարք այլ սուրբ պատմությունների, որոնք նույնքան անօգուտ և անիմաստ են, որքան մեր դպրոցներում դասավանդվող նյութերը»։
  • Ջորջթաունի մասին նա գրել է. «Քաղաքակրթության գագաթնակետը», որտեղ «մարդիկ քնում են՝ դռները չկողպելով, հրշեջ ծառայությունները լավ են աշխատում, իսկ ուտելիքը՝ անվերջ է»։
  • Ամերիկացիների վերաբերյալ նրա ընդհանուր տպավորություններից. «Նոր Անգլիայի բնակիչները ամենաշատն են նման մեզ՝ իրենց լեզվով, խոսելաձևով և սովորություններով... Ամերիկացիները շատ և անկանոն սնվողներից են... մահճակալները զարմանալիորեն մաքուր և հարմարավետ են, սակայն բարձերը՝ չափազանց փափուկ են»[44]։

Նրա տեսակետները Կոլորադոյի և Յուտայի բուսականության վերաբերյալ հետևյալն են.

Կան երկու բարեխառն և երկու սառը կամ լեռնային բուսաշխարհներ․ 1․ Տափաստանային բուսաշխարհ՝ առաջացած արևելքից, 2․ անապատային և աղային բուսաշխարհ՝ առաջացած արևմուտքից, 3․ նախալպյան բուսաշխարհ, 4․ ալպյան բուսաշխարհ՝ վերջին երկուսը շատ տարբեր ծագմամբ և որոշակի առումով բնորոշ Ռոքի լեռների շղթային[45]։

Հյուսիսային Ամերիկայի բուսաշխարհի մասին նրա նշումները հետևյալն են.

  • Բևեռային շրջան, որը տարածվում է Բերինգի նեղուցից մինչև Գրենլանդիա։
  • Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի բուսաշխարհ, որը գտնվում է արկտիկական բուսաշխարհից հարավ՝ հինգ միջօրեական գոտիների բաժանված։
  • Միացյալ Նահանգների բուսաշխարհ, որը բաժանված է գոտիների.
    • Մեծ արևելյան անտառային շրջան, որը ձգվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Միսիսիպիից էլ այն կողմ։
    • Տափաստանային շրջան։
    • Հոսքատար շրջան, որը սահմանափակվում է լեռների կիրճերով։
    • Սիեռա Նևադա[46]։

Դարվինը և էվոլուցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուքերի դիմապատկերը, Չարլզ Հենրի Ջինս (1827–1879)

Երբ Հուքերը գտնվում էր «Erebus» նավում,կարդում էր Չարլզ Լայելի տրամադրած Չարլզ Դարվինի «Բիգլի ճանապարհորդությունը» գրքի սկզբնական տարբերակը և մեծապես տպավորված էր Դարվինի հմտություններով՝ որպես բնագետ։ Մինչ Անտարկտիդայի ճանապարհորդության մեկնարկը նրանք արդեն մեկ անգամ հանդիպել էին[Ն 1]։ Հուքեըրի՝ Անգլիա վերադառնալուց հետո Դարվինը դիմեց նրան՝ առաջարկելով դասակարգել Հարավային Ամերիկայում և Գալապագոսյան կղզիներում հավաքած բույսերը։ Հուքերը համաձայնեց, և նրանք դարձան շատ մոտ ընկերներ[48]։ 1844 թվականի հունվարի 11-ին Դարվինը նրան ներկայացրեց իր նախնական գաղափարները տեսակների փոխակերպման (տրանսմուտացիայի) և բնական ընտրության մասին[49]։ Հուքերը հետաքրքրված էր այդ կապակցությամբ[49] և 1847 թվականին համաձայնեց կարդալ Դարվինի «Թեզը», որը բացատրում էր տեսությունը[50]։ Նա արձագանքեց գրառումների միջոցով՝ Դարվինին տրամադրելով մեղմ, սակայն քննադատական արձագանք[51]։ Նրանց նամակագրությունը շարունակվեց Դարվինի տեսության ամբողջ զարգացման ընթացքում։ 1858 թվականին Դարվինը գրել էր, որ Հուքեըրը «միակ արարածն է աշխարհում, որից ես մշտապես աջակցություն եմ ստացել»[52]։

Ֆրիմենի (1978) խոսքերով՝ «Հուքերը Չարլզ Դարվինի ամենամտերիմ ընկերն ու հուսալի խորհրդատուն էր»։ Կասկած չկա, որ նրանք լայնածավալ նամակագրություն են ունեցել, և նաև անձամբ են հանդիպել (Հուքերը այցելել է Դարվինին)։ Հուքերը և Լայելը եղել են այն երկու մարդիկ, որոնց հետ Դարվինը խորհրդակցել է (նամակով), երբ Ալֆրեդ Ռասել Ուոլեսի հայտնի նամակը հասել է Դաունի տուն՝ իր բնական ընտրության մասին թեզը կցելով։ Հուքերը էր, որն ակտիվորեն մասնակցեց այն մեխանիզմի ստեղծմանը, որով Ուոլասի թեզը ուղեկցվում էր Դարվինի նշումներով և նրա նամակով Ասա Գրեյին (ինչպես Դարվինը արդեն հասկացավ բնական ընտրության գաղափարը)՝ ներկայացված Լիննեական ընկերությանը։ Հուքերը այն մարդն էր, որը պաշտոնապես ներկայացրեց այս նյութը Լիննեական ընկերության 1858 թվականի ժողովում։ 1859 թվականին «Բույսերի ծագման» հեղինակն իր գրքում նշեց, որ շատ պարտական է Հուքերի լայն գիտելիքներին և հավասարակշռված դատողությանը։

1859 թվականի դեկտեմբերին Հուքերը հրապարակեց «Թասմանիայի բուսաշխարհի մասին նախաբան», որը «Անտարկտիդայի ճանապարհորդության բուսաբանության» վերջին մասն էր։ Այս ակնարկը (որն լույս տեսավ Դարվինի «Տեսակների ծագման» հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց) առանձնահատուկ էր նրանով, որ հենց դրա միջոցով Հուքերը կողմ արտահայտվեց բնական ընտրության միջոցով էվոլյուցիայի տեսությանը։ Այսպիսով, նա դարձավ առաջին ճանաչված գիտնականը, ով բացահայտ պաշտպանեց Դարվինի տեսությունը։

1860 թվականի հունիսի 30-ին Օքսֆորդի համալսարանի թանգարանում կայացած պատմական բանավեճի ընթացքում Սեմյուել Ուիլբերֆորս եպիսկոպոսը, Բենջամին Բրոդին և Ռոբերտ ՖիցՌոյը Դարվինի տեսությանը դեմ արտահայտվեցին, մինչդեռ Հուքերը և Թոմաս Հենրի Հեքսլին պաշտպանեցին այնն[53][54][55][56]։ Հուքերի խոսքով՝ հենց նա էր ամենաարդյունավետ պատասխանը տվել Ուիլբերֆորսի փաստարկներին, ոչ թե Հեքսլին[56][57]։

1868 թվականին Նորվիչում կայացած ժողովի ժամանակ Հուքերը հանդես եկավ որպես Բրիտանական ասոցիացիայի նախագահ, որտեղ նրա ելույթը հայտնի դարձավ իր Դարվինյան տեսություններին կողմ արտահայտվելով։ Նա Թոմաս Հենրի Հեքսլիի մտերիմ ընկերն էր, ինչպես նաև «X-Club»-ի անդամ, որը 1870-1880-ական թվականներին մեծ ազդեցություն ուներ Թագավորական ընկերության վրա։ Հուքերը դարձավ «X-Club»-ի երեք անդամներից առաջինը, ով շարունակաբար զբաղեցրեց Թագավորական ընկերության նախագահի պաշտոնը։ 1862 թվականին նա ընտրվեց Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Քյու, Թագավորական բուսաբանական այգիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուքերը Քյուում, 1860-ական թվականներին

Իր ճանապարհորդությունների և հրապարակումների շնորհիվ Հուքերը մեծ գիտական հեղինակություն ձեռք բերեց հայրենիքում։ 1855 թվականին նա նշանակվեց Թագավորական բուսաբանական այգիների (Քյու) փոխտնօրեն, իսկ 1865 թվականին հաջորդեց իր հորը՝ դառնալով լիարժեք տնօրեն, և այս պաշտոնը զբաղեցրեց քսան տարի։ Հոր և որդի Հուքերների ղեկավարության ընթացքում Քյուի Թագավորական բուսաբանական այգիները համաշխարհային համբավ ձեռք բերեցին։ 30 տարեկանում Հուքերը ընտրվեց Թագավորական ընկերության անդամ, իսկ 1873 թվականին դարձավ նախագահ (մինչև 1877 թ.)։ Նա ստացավ ընկերության երեք կարևոր մեդալ՝ Թագավորական մեդալ 1854 թվականին, Կոպլի մեդալ՝ 1887 թվականին, Դարվինի մեդալ՝ 1892 թվականին։

Նա շարունակեց իր աշխատանքը Քյուում՝ զուգակցելով այն արտասահմանյան արշավախմբերի հետ։ Նրա ճանապարհորդությունները Պաղեստին, Մարոկկո և ԱՄՆ կարևոր գիտական տվյալներ ու բուսաբանական նմուշներ ապահովեցին Քյուի այգիների համար։

1855 թվականին Հուքերը և Թոմաս Թոմփսոնը սկսեցին կազմել «Flora Indica» շարքը։ Նրանց բուսաբանական դիտարկումները, ինչպես նաև «Սիկկիմ-Հիմալայների մրտավարդերը» (1849–1851) աշխատության հրապարակումը, հիմք դարձան Սիկկիմի Հիմալայների ռոդոդենդրոնների և Հնդկաստանի բուսաշխարհի վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրությունների համար։ Նրա աշխատություններն ուղեկցվում էին Ուոլթեր Հուդ Ֆիթչի կողմից պատրաստված լիթոգրաֆիաներով։

Նրա ամենահայտնի բուսաբանական աշխատանքը դարձավ «Մեծ Բրիտանիայի Հնդկաստանի բուսաշխարհը», որը 1872 թվականից սկսած հրապարակվեց յոթ հատորներով։ 1897 թվականին վերջին մասի հրապարակումից հետո նրան շնորհվեց Հնդկաստանի Աստղի շքանշանի «Ասպետական մեծ ղեկավար» բարձրագույն աստիճանը (նախապես՝ 1877-ին, նա դարձել էր Ասպետական ղեկավար)։ Տասը տարի անց՝ 1907 թվականին, 90 տարեկան հասակում, նա պարգևատրվեց «Պատվո շքանշանով»։

Հուքերը հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և մոնոգրաֆիաներ, իսկ իր ծավալուն գրքերի շարքում, բացի արդեն նշվածներից, ընդգրկված են նաև "Բրիտանական կղզիների ուսանողների բուսաշխարհը" և իրագործական "Genera plantarum" (1860–1883) աշխատությունը[58]։ Վերջինս հիմնված էր Քյուի հավաքածուների վրա, և նրա ստեղծման գործում Հուքերին աջակցել է Ջորջ Բենթհամը։ Նրա համագործակցությունը Ջորջ Բենթհամի հետ հատկանշական էր։ Չնայած Բենթհամը բուսաբանությանը որպես մասնագիտություն չէր վերաբերվում, նա տասնամյակներ շարունակ աշխատել է Քյուում և համարվում էր 19-րդ դարի առաջատար բուսաբանական համակարգողներից մեկը[59]։ Բենթհամի սկսած և Հուքերի ավարտած "Բրիտանական բուսաշխարհի ձեռնարկը" հիմնական ուսումնական ձեռնարկն էր ավելի քան հարյուր տարի։ Այն հայտնի էր "Bentham & Hooker" անվամբ։

1904 թվականին՝ 87 տարեկան հասակում, Հուքերը հրապարակեց "Հնդկական կայսրության բուսականության ուրվագիծ" աշխատությունը։ Նա շարունակեց իր հոր՝ սըր Ուիլյամ Ջեքսոն Հուքերի նախաձեռնած "Icones Plantarum" (Բույսերի պատկերներ) նախագիծը՝ կազմելով տասնմեկերորդից մինչև տասնիններորդ հատորները։ Նրա համար նկարազարդումների մեծ մասը պատրաստում էր Մաթիլդա Սմիթը։

Հարձակումներ Հուքերի և Քյուի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյուի հերբարիումը հիմնադրվել է 1853 թվականին և արագորեն բարելավվել մեծությամբ և նշանակությամբ։ Այդ ժամանակ Ռիչարդ Օուենը եղել է Բրիտանական թանգարանի բնական պատմության բաժնի ղեկավար, որը ենթարկվում էր միայն Բրիտանական թանգարանի ղեկավարին։ Հուքերը, որը 1855 թվականին նշանակվել էր Քյուի փոխտնօրեն, եղել է այն մարդկանցից էր, որ մեծապես պատասխանատու էր դեպի Քյու արտասահմանյան նմուշների բերվելու համար։

Անկասկած, որ մրցակցությունը ծագել է Բրիտանական թանգարանի և Քյուի միջև․ Բրիտանական թանգարանում էր գտնվում Բուսաբանության մասնաճյուղի շատ կարևոր մաս հանդիսացող բուսանոցը։ Մրցակցությունը երբեմն չափազանց անձնական էր դառնում, հատկապես Ջոզեֆ Հուքըրի և Օուենի միջև։ ... Սկզբում Օուենը կարծում էր, որ Քյուն պետք է ենթարկվի Բրիտանական թանգարանին (և Օուենին) և չպետք է թույլ տա որպես անկախ գիտական ​​հաստատություն զարգանալ՝ մեծ բուսաբանական այգի ունենալով հանդերձ:[Ն 2]
Սըր Ռիչարդ Ավընը Հուքերի դեմ խոսելիս Քյուում ծրագրած ծավալման ժամանակ, 1867 թվական

Երկու տղամարդկանց միջև հարաբերությունները շարունակեցին վատթարանալ այն դեպքից հետո, երբ Հուքըրը Դարվինի տեսությունների կողմնակիցը դարձավ և միացավ «X-Club»-ին, որը ձգտում էր ազդեցություն ունենալ Թագավորական ընկերության վրա։ 1868 թվականին Հուքըրը առաջարկեց, որ Ջոզեֆ Բենքսի հսկայական բուսաբանական հավաքածուն Բրիտանական թանգարանից ամբողջությամբ Քյու տեղափոխվի․ սա տրամաբանական առաջարկ էր, սակայն սպառնալիք էր ներկայացնում Ռիչարդ Օուենի ծրագրերի համար, որի համաձայն՝ այն կստեղծեր բնական պատմության հավաքածուների համար նախատեսված թանգարան Հարավային Քենսինգտոնում։ Հուքըրը իր առաջարկն արդարացրեց Բրիտանական թանգարանի ոչ արդյունավետ կառավարմամբ։[61][17]:

Երբ 1865 թվականին Ջոզեֆ Հուքըրը փոխարինեց իր հորը Քյուի տնօրենի պաշտոնում, այգու անկախությունը լրջորեն վտանգվեց խորհրդարանի անդամ Ակտոն Սմի Էյրտոնի դավերի հետևանքով։ Վերջինս 1869 թվականին Գլադստոնի կողմից նշանակվեց Հանրային աշխատանքների առաջին հանձնակատար, որը «Թայմս»-ը կանխատեսում էր, որ կլինի «պարոն Էյրտոնի հերթական քայլը, երբ նա իր համոզմունքները կիրականացնի որքան հնարավոր է տհաճ ձևով»[62]։ Սա տեղին էր, քանի որ Քյուն ֆինանսավորվում էր Աշխատանքների խորհրդի կողմից, իսկ դրա տնօրենը զեկուցում էր Առաջին հանձնակատարին։ Երկու տղամարդկանց միջև հակամարտությունը տևեց 1870-ից մինչև 1872 թվականները։ Կա նաև մի ծավալուն նամակագրություն Այրտոնի դրվագի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Քյուում։

Ավընը պառլամենտում աջակցություն է ստանում, Աքթոն Սմի Այրոն, ծաղրանկար, Դատարկ արդարություն, 1869

Էյրտոնը իրեն արտասովոր էր դրսևորում՝ միջամտելով տարբեր գործերին և գաղտնի կապ հաստատելով Հուքըրի գործընկերների հետ՝ կարծես նպատակ ունենալով ստիպել նրան հրաժարական տալ։ Դրա շնորհիվ հնարավոր կլիներ կրճատել Քյուի ծախսերը և դրանք ուղղել այլ նպատակների։ Էյրտոնը նույնիսկ Քյուի աշխատակիցների նշանակումը Հուքըրի իրավասությունից դուրս բերեց[63]։ Նա կարծես թե չէր գնահատում գիտական աշխատանքը և հավատում էր, որ Քյուն պարզապես պետք է դառնա զվարճանքի այգի։ Հուքըրը գրել է.

Իմ կյանքը բոլորովին նողկալի է դարձել, ես շատ եմ ցանկանում թողնել տնօրենության պաշտոնը։ Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել, քան նման արարածի հետ երկու տարվա բանավեճը։

Ի վերջո, Հուքըրը խնդրեց Գլադսթոնի անձնական քարտուղար Ալջերնոն Ուեսթի հետ կապ հաստատել։ Հաստատվեց համաձայնություն, որը ստորագրեցին Դարվինը, Լայելը, Հեքսլին, Թինդալը, Բենթհամը և այլք։ Այս հայտարարությունը ներկայացվեց խորհրդարան Ջոն Լաբբոքի կողմից, իսկ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվեցին Լորդերի պալատ։ Լորդ Դերբին պահանջեց ամբողջ նամակագրությունը, որն առնչվում էր այս հարցին։ Գանձապետարանը իր հերթին աջակցեց Հուքըրին և քննադատեց Էյրտոնի վարքագիծը։[Ն 3]

Մի արտառոց փաստ բացահայտվեց։ Կար Քյուի վերաբերյալ պաշտոնական զեկույց, որը նախկինում երբեք չէր հրապարակվել, և որը Արտոնը հանձնարարել էր գրել Ռիչարդ Օուենին[65]։ Հուքերը երբեք չէր տեսել այդ զեկույցը և, հետևաբար, նրան հնարավորություն չէր տրվել պատասխանելու դրան։ Այնուամենայնիվ, այդ զեկույցը ներառված էր խորհրդարանին ներկայացված փաստաթղթերի թվում և պարունակում էր Հուքըրների դեմ ուղղված քննադատություն։ Այն, ի թիվս այլ մեղադրանքների, պնդում էր, թե նրանք սխալ էին կազմակերպել իրենց ծառերի խնամքը, իսկ նրանց համակարգված մոտեցումը բուսաբանությանը ոչ այլ ինչ էր, քան «բարբարոսական երկբառյա անվանումներ կցելը օտարազգի մոլախոտերին»[Ն 4]։

Այս զեկույցի հայտնաբերումն անկասկած օգնեց ձևավորել հանրային կարծիքը Հուքերի և Քյուի օգտին՝ և՛ մամուլում, և՛ խորհրդարանում։ Հուքերը պատասխանեց Օուենի զեկույցին՝ մանրամասն փաստարկելով դրա յուրաքանչյուր կետը, իսկ իր պատասխանը նույնպես ներառվեց գործի փաստաթղթերի շարքում[66]։ Երբ Լաբբոքի գլխավորած քննարկման ժամանակ Արտոնին հարց ուղղեցին դրա վերաբերյալ, նա պատասխանեց, թե «Հուքըրը շատ ցածր պաշտոնյա է՝ նախարարի հետ հարցեր քննարկելու համար»[67]։

Արդյունքում «Commons»-ում քվեարկություն չեղավ, այլ կարծես զինադադար էր մինչև 1874 թվականի օգոստոս, երբ Գլադստոնը Արտոնին աշխատանքային խորհուրդից Դատական գլխավոր խորհրդատուի պաշտոն տեղափոխեց անմիջապես իր կառավարության անկումից առաջ։ Արտոնը չկարողացավ վերընտրվել խորհրդարանում։ Այդ պահից ի վեր՝ Բուսաբանական այգիների արժեքը երբեք լուրջ կասկածի չի ենթարկվել։ Այս ճգնաժամի ընթացքում՝ 1873 թվականին, Հուքերը ընտրվեց Թագավորական ընկերության նախագահ, որը ցույց տվեց իր գիտնական գործընկերների բարձր գնահատանքը նրա հանդեպ և այն մեծ կարևորությունը, որ նրանք տալիս էին նրա աշխատանքին։

  • 1847 թվական, Թագավորական հասարակության անդամ
  • 1869 թվական, Ասպետության կանոնակարգի անդամ[68]
  • 1869 թվական, Ամերիկյան փիլիսոփայական հասարակության ընտրություններ[69]
  • 1877 թվական, Հնդկաստանի Աստղի աստիճանի կազմակերպիչ
  • 1873 թվական, Թագավորական հասարակության տնօրեն
  • 1883 թվական, Աշխարհագրական թագավորական հասարակության հիմնադրի մեդալ
  • 1885 թվական, Նիդերլանդների արվեստի և գիտության թագավորական ակադեմիայի օտարազգի անդամ[70]
  • 1897 թվական,Հնդկաստանի աստղի աստիճանի ասպետական գլխավոր ղեկավար
  • 1902 թվական, Գերմանիայի կայսրի կողմից շնորհված Պրուսիայի թագավորության «Pour le Mérite» շքանշան[71]
  • 1907 թվական, Արժանապատվության շքանշան

Չիկագոյում՝ Կալիֆորնիայում, Հուքեր Օուքը անվանակոչվել է Ջոզեֆ Հուքերի պատվին[72]։ 1880 թվականի հայտնագործությունից հետո Ֆրանց Ջոզեֆ շրջանը անվանակոչվել է Հուքեր կղզի[73]։

«Տաքսա» անվանակոչումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կան մի շարք (առնվազն 30) բույսեր, որոնք ունեն հատուկ անուններ՝ «hookeri» և «hookeriana»: Նրանցից շատերն անվանվել են Ջոզեֆ Դալթոն Հուքերի պատվին, ներառյալ «Banksia hookeriana», «Grevillea hookeriana», «Iris hookeriana», «Polygonatum hookeri», «Tainia hookeriana», խոլորձների տեսակներ Հարավային Թայվանում և «Sarcococca hookeriana»[74][75]։
  • Ցամաքային խխունջ «Notodiscus hookeri» (Ռիվ, 1854)
  • Ծովային առյուծ. Նոր Զելանդիա կամ Հուքերի ծովային առյուծ «Phocarctos hookeri», (Գրեյ, 1844)

Ընտրված հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hooker had met Darwin for the first time before leaving on the Erebus. Apparently, they met in Trafalgar Square,[47] but without quoting source). The voyages of Կաղապար:HMS and Կաղապար:HMS (and Կաղապար:HMS) coincided at several points; for example, they both visited the Falkland Isles, Australia (Sydney, at least), and New Zealand.
  2. Turrill 1963, էջ. 90Երկու հաստատությունների միջև այս մրցակցությունը առավել դիտարժան է, քան երկու տղամարդկանց կերպարները։ Օուենին մեծապես զրպարտում էին Գիդեոն Մանթելի նկատմամբ նրա վերաբերմունքից հետո, իսկ Հուքըրը «բռնկվող էր և ինչ-որ չափով կծու բնավորություն ուներ»:[60]
  3. Կարևոր փաստաթուղթ, որը կազմվել է Գանձապետարանի կողմից և թվագրված է հուլիսի 24-ին, հաստատում է դոկտոր Հուքերի բողոքի իրավացիությունը։ Այնտեղ նշված է. «Գանձապետարանի լորդերը չեն զարմանում, որ տարբեր դեպքերում դոկտոր Հուքերը կարծում էր, թե ունի լիովին հիմնավորված բողոք»։ Նրանք հստակ սահմանում են, որ այգիների գիտական գործունեությանը վերաբերող բոլոր հարցերում պետք է ղեկավարվել Հուքերի կարծիքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծախսերի հետ։ Բացի այդ, նրանք հստակ ընդգծում են նրա իրավունքը՝ մասնակցելու այգու կառավարմանը վերաբերող բոլոր որոշումների քննարկման հարցերում։[64]
  4. Turrill 1963, էջ. 90 Թյուրիլը (1963, էջ 90) նշում է, որ Ռիչարդ Օուենը Արտոնի հիմնական աջակիցն էր և «ամեն կողմից բանավիճում էր Հուքերի հետ»։ Անկասկած, նա դեռ հիշում էր Հուքերի 1868 թվականի առաջարկը, որի համաձայն՝ նա պետք է վերցներ Բենքսի բուսանոցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 https://en.wikipedia.org/wiki/Joseph_Dalton_Hooker
  7. Award winners : Copley MedalRoyal Society.
  8. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
  9. https://www.linnean.org/the-society/medals-awards-prizes-grants/the-darwin-wallace-medal
  10. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  11. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 Kindred Britain
  13. «Hooker, Sir William Jackson (1785–1865), botanist». Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.). Oxford University Press. 2004. doi:10.1093/ref:odnb/13699. ISBN 978-0-19-861412-8. Վերցված է 2022-06-21-ին. (Subscription or UK public library membership required.)
  14. «Joseph Dalton Hooker». Darwin Correspondence Project (անգլերեն). 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  15. Huxley, 1918
  16. Turrill, 1963
  17. 17,0 17,1 Endersby, 2008
  18. 18,0 18,1 18,2 Desmond, Ray (n.d.). «HOOKER, Sir JOSEPH DALTON». Dictionary of Falklands Biography including South Georgia. David Tatham. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  19. 19,0 19,1 Gurney, Alan (n.d.). «ROSS, Sir JAMES CLARK». Dictionary of Falklands Biography including South Georgia. David Tatham. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  20. England 1891 census Piece RG12/554 Folio 99 Page 14 as seen on http://ancestry.com.au
  21. England 1901 census Piece RG13/886 Folio 52 Page 22 as seen on http://ancestry.com.au
  22. England and Wales Death Index, December Quarter of 1955 as seen on http://ancestry.com.au
  23. Le Maout, Decaisne
  24. Nathan, 2016, էջեր 101–103, 210
  25. Hall, 1966, էջ 49
  26. Ward, Paul (2001). «Erebus and Terror – The Antarctic Expedition 1839–1843, James Clark Ross». Cool Antarctica.
  27. Desmond, 1999, էջ 18
  28. Desmond, 1999, էջեր 36–42
  29. Hooker, J.D. (2018 թ․ մարտի 3). «Joseph Dalton Hooker in the Bay of Islands: 18 August to 23 November 1841» (PDF). Colenso Society (Supplement). 9 (3): 1–76.
  30. Tatham, David (n.d.). «MOODY, RICHARD CLEMENT». Dictionary of Falklands Biography including South Georgia. David Tatham. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  31. Desmond, 1999, էջ 85
  32. Darwin, Charles (1845 թ․ հոկտեմբերի 28). «Letter of Darwin, C. R. to Hooker, J. D., 28 October 1845». Darwin Correspondence Project. University of Cambridge. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին. «I cannot get over my surprise at the result, so confident did I feel about it, knowing who your competitors were.»
  33. «J D Hooker slide collection». British Geological Survey. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  34. Desmond, Ray (1993 թ․ հունվար). «Sir Joseph Hooker and India». The Linnean. 9 (1): 27–49.
  35. Henry de la Beche to Lord Morpeth, 1 November 1847, [1]
  36. Letter number 1558: To J.D. Hooker. 10 March 1854. Արխիվացված 15 Հոկտեմբեր 2006 Wayback Machine The Darwin Correspondence Online Database.
  37. Sanyal, 1896, էջ 34
  38. Temple, 1887, էջ 150
  39. «Herbarium Indiae orientalis: IndExs ExsiccataID=121645696». IndExs – Index of Exsiccatae. Botanische Staatssammlung München. Վերցված է 2024 թ․ հունիսի 24-ին.
  40. Desmond, 1999, էջ 91
  41. Turrill, 1963, էջեր 110–113
  42. Hooker, Ball
  43. Turrill, 1963, էջ 165
  44. Turrill, 1963, էջեր 167–168
  45. Hooker J.D. (1877). «Notes on the Botany of the Rocky Mountains». Nature. 16 (417): 539–540. Bibcode:1877Natur..16..539H. doi:10.1038/016539a0.
  46. Hooker J.D. (1879). «The distribution of the North American flora». Proceedings of the Royal Institution. 13 (3): 155–170. Bibcode:1879ANat...13..155H. doi:10.1086/272296. JSTOR 2448770.
  47. Turrill, 1963, Ch. 5 Hooker and Darwinism, էջ 74
  48. «Darwin Correspondence Project – Letter 714 – Darwin, C. R. to Hooker, J. D., (13 or 20 November 1843)».
  49. 49,0 49,1 «Darwin Correspondence Project – Letter 729 – Darwin, C. R. to Hooker, J. D., (11 January 1844)». Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  50. «Darwin Correspondence Project – Letter 1058 – Darwin, C. R. to Hooker, J. D., 8 (February 1847)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  51. «Darwin Correspondence Project – Letter 1066 – Hooker, J. D. to Darwin, C. R., (c. 4 March 1847)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  52. «Darwin Correspondence Project – Letter 2345 – Darwin, C. R. to Hooker, J. D., 20 (October 1858)». Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  53. Jensen, 1991, էջեր 208–211
  54. Wollaston, 1921, էջ 118–120
  55. Huxley to Dr FD Dyster, 9 September 1860, Huxley Papers 15.117.
  56. 56,0 56,1 Lucas, JR (1979 թ․ հունիս). «Wilberforce and Huxley: A Legendary Encounter». The Historical Journal. 22 (2): 313–330. doi:10.1017/S0018246X00016848. PMID 11617072. S2CID 19198585. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
  57. Thomson, Keith Stewart (2000). "Huxley, Wilberforce and the Oxford Museum", American Scientist, May–June 2000. Retrieved on 7 January 2009.
  58. Bentham, Hooker
  59. Isely, 2002, էջ 163
  60. Barlow, Darwin, էջ 105
  61. Endersby, 2008a
  62. Huxley, 1918, Ch. XXXV The Ayrton Episode, էջ 161
  63. Letter 8176 in the Darwin Correspondence Project (full text not yet available).
  64. Huxley, 1918, էջ 173
  65. Turrill, 1963, էջ 124
  66. In the Commons, 8 August 1872 (Hansard)
  67. Turrill, 1963, էջ 125
  68. Huxley, 1918, էջ 146
  69. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  70. «J.D. Hooker (1817–1911)». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  71. Կաղապար:Cite newspaper The Times
  72. «Sycamore is largest tree for hardwood». The Pittsburgh Press. 1916 թ․ հունվարի 24. էջ 3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  73. Capelotti, Peter Joseph; Forsberg, Magnus (2015). «The place names of Zemlya Frantsa-Iosifa: Leigh Smith's Eira expeditions, 1880 and 1881–1882». Polar Record. 51 (256): 16–23. Bibcode:2015PoRec..51...16C. doi:10.1017/S0032247413000429. S2CID 129006829. p. 17.
  74. Brittain, 2006, էջ 96
  75. Gordon, 2005, էջ 84
  76. Maiden, 1892, էջ 13

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Դալթոն Հուքեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Դալթոն Հուքեր» հոդվածին։