Ջոզեֆ Գոլդշտեյն
| Ջոզեֆ Գոլդշտեյն անգլ.՝ Joseph Leonard Goldstein | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 18, 1940[1][2][3][…] (86 տարեկան) |
| Ծննդավայր | Kingstree, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վաշինգտոնի և Լիի համալսարան և University of Texas Southwestern Medical Center? |
| Մասնագիտություն | գենետիկ, համալսարանի դասախոս, կենսաքիմիկոս և բժիշկ |
| Աշխատատու | University of Texas System? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[15] |
Ջոզեֆ Լեոնարդ Գոլդշտեյն (ապրիլի 18, 1940[1][2][3][…], Kingstree, Հարավային Կարոլինա, ԱՄՆ) ամերիկացի կենսաքիմիկոս է։ Նա Մայքլ Բրաունի հետ համատեղ, խոլեստերինի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների համար, 1985 թվականի արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում։[16] Նրանք հայտնաբերեցին, որ մարդկային բջիջներն ունեն ցածր խտության լիպոպրոտեինի (LDL) ընկալիչներ, որոնք հեռացնում են խոլեստերինը արյունից, և երբ LDL ընկալիչները բավարար քանակով չեն, անհատի մոտ զարգանում են հիպերխոլեստերինեմիա և խոլեստերինի հետ կապված հիվանդություններ, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդություն։ Նրանց ուսումնասիրությունները հանգեցրին ստատինային դեղամիջոցների զարգացմանը։.[16]
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդշտեյնը ծնվել է Քինգսթրիում, Հարավային Կարոլինա, Ֆաննիի (Ալպերտ) և Իզադորե Գոլդշտեյնի ընտանիքում, ով հագուստի խանութի սեփականատեր էր։ Նրա ընտանիքը հրեական է:[17] 1962 թվականին Գոլդշտեյնը ստացել է բակալավրի աստիճան Վաշինգտոնի և Լիի համալսարանում, իսկ 1966 թվականին բժշկի որակավորում, Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բժշկական դպրոցում։[16] Օրդինատուրան ավարտելուց հետո Գոլդշտեյնը տեղափոխվել է Բեթեսդայի (Մերիլենդ) Առողջապահության ազգային ինստիտուտ (NIH), որտեղ աշխատել է կենսաքիմիական գենետիկայի ոլորտում։[18] 972 թվականին Գոլդշտեյնը վերադարձել է Հարավարևմտյան բժշկական կենտրոն որպես բժշկական գենետիկայի բաժնի վարիչ։
1993 թվականից ի վեր Գոլդշտեյնը, Բրաունը և նրանց գործընկերները նկարագրել են անսպասելիորեն բարդ մեխանիզմ, որը պրոտեոլիտիկորեն ազատում է SREBP-ները թաղանթներից, այդպիսով թույլ տալով դրանց միգրացիան դեպի միջուկ, որտեղ դրանք ակտիվացնում են խոլեստերինի և ճարպաթթուների սինթեզի մեջ ներգրավված բոլոր գեները: Ակտիվ SREBP-ների առաջացման մեխանիզմը խստորեն կարգավորվում է բացասական հետադարձ կապի մեխանիզմով, որը բացատրում է, թե ինչպես են բջիջները պահպանում ճարպերի և խոլեստերինի անհրաժեշտ մակարդակները տարբեր շրջակա միջավայրի պայմաններում:[19][20][21]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://boehringer-ingelheim-stiftung.de/fileadmin/content/bistiftung/downloads/pdf/HWP/HWP_List_of_Laureates_2025_quick_search.pdf
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/richard-lounsbery-award.html
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/1990-1981-awardees
- ↑ 1985 Winners — Lasker Foundation.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1985 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1988. — P. 13917. — ISSN 0242-6773
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 140.
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://warrenalpert.org/prize-recipients/joseph-goldstein
- ↑ https://aap-online.org/kober/
- ↑ Notable Names Database — 2002.
- 1 2 3 Badge, Peter (2007) "Joseph Goldstein". Nobel Faces. John Wiley & Sons. 9783527406784. p 300.
- ↑ «Jewish Nobel Prize Winners in Medicine». www.jinfo.org. Վերցված է 2023-03-30-ին.
- ↑ Raju, T. N. (2000). «The Nobel Chronicles». The Lancet. 355 (9201): 416. doi:10.1016/S0140-6736(05)74047-2. PMID 10665595. S2CID 54420330.
- ↑ Wang X, Sato R, Brown MS, Hua X, Goldstein JL. (April 8, 1994). "SREBP-1, a membrane-bound transcription factor released by sterol-regulated proteolysis.". Cell. Retrieved November 29, 2012.
- ↑ Wang X, Briggs MR, Hua X, Yokoyama C, Goldstein JL, Brown MS. (June 5, 1993). "Nuclear protein that binds sterol regulatory element of low density lipoprotein receptor promoter. II. Purification and characterization.". The Journal of Biological Chemistry. Retrieved November 29, 2012.
- ↑ Espenshade, Peter J. (2006). "SREBPs: sterolregulated transcription factors.". Journal of Cell Science. Retrieved December 6, 2012.
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով