Jump to content

Ջոզեֆ Բաֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Բաֆո
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1992(1992-11-07)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Աքրա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ջոզեֆ Բաֆո (շվեդ.՝ Joseph Baffo, նոյեմբերի 7, 1992(1992-11-07)[1], Աքրա), շվեդ ֆուտբոլիստ, որը ծագումով Գանայից է, Բրաունշվեյգի «Այնտրախտ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաֆոն կարիերան սկսել է «Վերնամու» ակումբում՝ Շվեդիայի ստորին դիվիզիոններից մեկում։ Երկու մրցաշրջանից հետո տաղանդավոր պաշտպանին նկատել են և հրավիրել «Հելսինգբորգ»: Խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով վերադարձել է «Վերնամա», որտեղ անցկացրել է ևս կես տարի։ 2011 թվականի սկզբին վերադարձել է «Հելսինգբորգ»։ Ապրիլի 3-ին «Մյոլբյուի» դեմ խաղում նորամուտն է նշել Շվեդիայի ֆուտբոլի առաջնությունում[2]: Օգոստոսի 7-ին «Սյուրիանսկի» դեմ խաղում խփել է առաջին գոլը թիմի կազմում[3]: «Հելսինգբորգի» կազմում հաղթել է Շվեդիայի առաջնությունում, ինչպես նաև երկու անգամ դարձել Է Շվեդիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:

2013 թվականին այդպես էլ չի կարողացել դառնալ հիմնական ֆուտբոլիստ, վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Վոլերենգա»: Օգոստոսի 11-ին «Ստարտի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի առաջնությունում[4]:

2014 թվականին պայմանագիրը «Հելսինգբորգի» հետ ավարտվել է, և ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Հալմստադին»: Մարտի 30-ին «Էրեբրուի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]: Օգոստոսի 18-ին «Նոռչյոպինգի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հալմստադի» կազմում[6]:

2015 թվականի ամռանը Բրաունշվեյգից տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ»։ Օգոստոսի 15-ին «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում[7]: Դեկտեմբերի 16-ին Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի «Շտուտգարտի» դեմ խաղում առաջին գոլն է խփել է բրաունշվեյգյան ակումբի կազմում[8]:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարում մասնակցել է Իտալիայի[9], Ագլիայի[10] և երկու անգամ՝ Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[11][12]:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Շվեդիա «Հելսինգբորգ»

  • Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2011
  • Շվեդիայի գավաթի գավաթակիր՝ 2010
  • Շվեդիայի գավաթի գավաթակիր՝ 2011
  • Շվեդիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2011
  • Շվեդիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2012

Միջազգային

Շվեդիա Շվեդիա (մինչև 21)

  • Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  2. «Мьельбю VS. Хельсингборг 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Сюрианска VS. Хельсингборг 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Волеренга VS. Старт 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Хальмстад VS. Эребру 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Норрчёпинг VS. Хальмстад 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Айнтрахт Брауншвейг VS. РБ Лейпциг 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Штутгарт VS. Айнтрахт Брауншвейг 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Италия (до 21) VS. Швеция (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  11. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Բաֆո» հոդվածին։