Ջոել Մետկալֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոել Մետկալֆ
Joel Hastings Metcalf
Ծնվել էհունվարի 4, 1866(1866-01-04)
Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 23, 1925(1925-02-23) (59 տարեկան)
Փորթլենդ, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և Reverend
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Հարվարդի աստվածաբանական դպրոց

Ջոել Հաստինգս Մետկալֆ (անգլ.՝ Joel Hastings Metcalf, հունվարի 4, 1866(1866-01-04), Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 23, 1925(1925-02-23), Փորթլենդ, Մեն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։

1905-ից 1914 թվականը Մետկալֆը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 41 աստերոիդ[1]։ Բացի դա նա հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղեր. երեք երկար պարբերությամբ (C/1910 P1, C/1913 R1 և 3|C/1919 Q2 Մետկալֆ) և երկու կարճ պարբերությամբ (23P/Բրորզենի - Մետկալֆի և 97P/Մետկալֆ-Բրյուինգտոն), ինչպես նաև հինգ փոփոխական աստղեր։

Ջոել Մետկալֆը ծնվել է Հերբերտ Լյուիսի և Աննա Հիկսի ընտանիքում։ Սովորել է Միդվիլի հոգևոր սեմինարիայում և Հարվարդի աստվածաբանության դպրոցում, որը ավարտել է 1882 թվականին։ Հետագայում ստացել է դոկտորական կոչում Ալեգեյն քոլեջում։

Ամուսնացած է եղել Էլիզաբեթ Լոկմաննի հետ, և ունեցել է երկու երեխա՝ Հերբերտը և Ռեյչելը։

Ուսման ավարտից հետո ծառայել է Վերմոնտ նահանգի Բյորլինգտոն քաղաքում որպես մինիստր, այնուհետև Մասաչուսետս նահանգի Թաուտոն և Վինչեստեր քաղաքներում, և վերջապես Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում, որտեղ և մահացել է 1946 թվականին։

Ջոել Մետկալֆի պատվին են անվանվել միանգամից երկու աստերոիդներ՝ (726) Ջոելլան և (792) Մետկալֆինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]