Ջոել Մաքհեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոել Մաքհեյլ
Joel McHale 2014 Comic Con (cropped).jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 20, 1971(1971-11-20) (49 տարեկան)
Ծննդավայր՝Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հնչյունավորող, գրող, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, Խաղային շոուի հաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0570364
joelmchale.com

Ջոել Էդվարդ Մաքհեյլ (անգլ.՝ Joel Edward McHale, նոյեմբերի 20, 1971(1971-11-20), Հռոմ, Իտալիա), ամերիկացի դերասան, կատակերգու, սցենարիստ և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «Համայնք» հեռուստասերիալում Ջեֆ Ուինգերսի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքհեյլը երեք եղբայրներից միջնեկն է, ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 20-ին Հռոմում։ Նրա մայրը՝ Լորին, Վանկուվերից է (Բրիտանական Կոլումբիա, Կանադա), իսկ հայրը՝ Ջեքը, Չիկագոյից[1]։ Մայքհեյլը և նրա եղբայրները ծնվել են Հռոմում, քանի որ նրանց հայրը աշխատել է Լայոլի Չիկագոյի համալսարանի հռոմեական կոմպուսում։ Նա մեծացել է Սիեթլում (Վաշինգտոն ԿՇ), նաև մինչև Սիեթլ վերադառնալը երկու տարի ապրել է Հադոնֆիլում (Նյու Ջերսի)։ Ավարտել է Մերսեր Այլենդի (անգլ.՝ Mercer Island High School) դպրոցը[2]։ Նաև այցելել է Հյուսիսարևմուտքի երիտասարդական թատրոն (անգլ.՝ Youth Theatre Northwest

1995 թվականին Վաշինգտոնի համալսարանում Մաքհեյլը պատմության բնագավառում բակալավրի աստիճան է ստացել։ Համալսարանում ուսանելու տարիներին «երեք սարսափելի ամիսների ընթացքում» պատկանել է «Theta Chi» եղբայրությանը[3]։

Նրան ընդունել են ակադեմիական թիավարության հավաքական, բայց հետագայում մտել է ամերիկյան ֆուտբոլի թիմի մեջ, որտեղ խաղացել է երկու տարի[4]։ Մաքհեյլը Վաշինգտոնի համալսարանում դերասանների վերապատրաստման մասնագիտական ծրագրով ստացել է կերպարվեստի մագիստրոսի աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստի մագիստրոսի աստիճան ստանալուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ստացել է ոչ մեծ դերեր («Որսորդ», «Ուիլ և Հրեյս», «C.S.I․ Մայամի»)։ Այդ ընթացքում բանկի մենեջերի ոչ մեծ դերով հասցրել է նկարահանվել «Սարդ-մարդ 2» ֆիլմում։ Ապա մի քանի էպիզոդիկ դերեր է խաղացել «Դագտաունի արքաները», «Մինիի մոտ դա առաջին անգամ էր», «Սոխի լուրեր» ֆիլմերում։ 2008 թվականին Մաքհեյլը «Որսաշրջան 2» անիմացիոն ֆիլմում հնչյունավորել է Էլիոթ եղջերուին։ Հետո դերասանը ստացել է մի քանի գլխավոր դերեր Սթիվեն Սոդերբերգի «Ինֆորմատոր» և Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմերում[5][6]։ Մայքհեյլին առավել ժովովրդականություն է բերել «Համայնք» կատակերգական հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերը։ Ջեֆը, որը եսամոլ և մեծամիտ փաստաբան է և աշխատում է առանց արտոնագրի, եկել է պետական քոլեջ դիպլոմ ստանալու, դարձել է սերիալի լավագույն կերպարներից մեկը։ Նաև VGX 2012 հաղորդավարներից էր։
2016-2017 թվականներին Մայքհեյլը Ջոն Գորդոնի գլխավոր դերն է խաղացել «Չորս պատերի մեջ» սերիալում․ արկածախնդիր ճանապարհորդ-լրագրող, որը հարկադրված է հարմարվել ժամանակներին, երբ դառնում է ամսագրի թվային բաժնի «երկուհազարավորների» խմբի ղեկավար։

2017 թվականի Մելիսա Մաքքարթիի, Մայեյ Ռուդոլֆի և Էլիզաբեթ Բենքսի հետ նկարահանվել է «Խաղալիքներ մեծերի համար» կատակերգությունում։ Ջոելը խաղում է ՀԴԲ խիստ գործակալ, որը հետաքննում է Լոս Անջելեսում տեղի ունեցող առեղծվածային սպանությունների շարքը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հունիսի 20-ից ամուսնացած է Սառա Ուիլիամսի հետ[7]։ Զույգը ունի երկու երեխա՝ որդիներ Էդվարդ Ռոյը[8] և Այզեք Հեյդերը[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ս Որսորդուհին The Huntress Կուիկի ծաղրածու
2001 ս Ուիլ և Հրեյս Will & Grace Յեն
2004 ֆ Սարդ-մարդ 2 Spider-Man 2 Միստր Ջեքս
2005 ֆ Դոգթաունի արքաները Lords of Dogtown Հեռուստահաղորդավար
2005 ս C.S.I.․ Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Գրեգ Ուելշ, բանկի մենեջեր
2006 ֆ Մինիի մոտ դա առաջին անգամ էր Mini's First Time Տեր
2007 ս Գիքերը The IT Crowd Ռոյ
2007 ս Ցպահանջ մեռյալներ Pushing Daisies Հարոլ Հանդին
2008 ֆ Սոխի լուրեր The Onion Movie Գրասենյակային աշխատող
2008 մֆ Որսաշրջան 2 Open Season 2 Էլիոթ
2009 ֆ Ինֆորմատոր The Informant! Հատուկ ՀԴԲ-ի գործակալ՝ Բոբ Հերնդոն
2009-2015 ս Համայնք Community Ջեֆ Ուինգեր
2011 ֆ Լրտեսների երեխաները 4D Spy Kids: All the Time in the World Ուիլբուր Ուիլսոն
2011 ֆ Ինչպե՞ս է քո համարը What's Your Number? Ռոջեր
2011 ֆ Մեծ տարին The Big Year Բարի Լումիս
2012 ֆ Թեդ (ֆիլմ) Ted Ռեքս
2012 ֆ Անարխիայի որդիները Sons of Anarchy Ուորեն
2014 ս Խառը Blended Մարկ
2014 ֆ Ազատիր մեզ չարից Deliver Us from Evil Բաթլեր
2016-2018 ֆ Գաղտնի նյութեր The X-Files Թեդ Օ’ Մելի
2016 ս Դոկտոր Քեն Dr. Ken Ռոս
2016-2017 ս Չորս պատերի մեջ The Great Indoors Հաղորդավար Ջեք Գորդոն
2017 ս Չափում 404 Dimension 404 Դոկտոր Մեթյու Մեյքեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mercer Island dons its autumn cloak - Mercer Island Reporter»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-31-ին։ Վերցված է 2011-01-31 
  2. «Entertainment & the Arts | From Mercer Island, jumping into "The Soup" | Seattle Times Newspaper»։ community.seattletimes.nwsource.com։ Վերցված է 2017-07-25 
  3. BS Report with Bill Simmons, ESPN Radio, 2/25/2009, 25 minute mark(չաշխատող հղում)
  4. Dan Steinberg (February 14, 2005). THECHAT. Washington Post. Accessed 2009-03-01.
  5. Russ Fischer (սեպտեմբերի 8, 2010)։ «Joel McHale Joins ‘Spy Kids: All the Time in the World’»։ /Film։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2010 
  6. «Joel McHale Joining Spy Kids: All the Time in World - ComingSoon.net»։ ComingSoon.net։ 2010-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2010-09-08 
  7. «Joel McHale»։ IMDb։ Վերցված է 2017-07-25 
  8. «Joel McHale Grateful for Son's Full Recovery»։ PEOPLE.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-14-ին։ Վերցված է 2017-07-25 
  9. «Update: Joel and Sarah McHale welcome second son, Isaac»։ PEOPLE.com։ Վերցված է 2017-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]