Ջոել
| Ծնվել է | անհայտ |
|---|---|
| Ծննդավայր | Չելսի, Կենսինգտոն և Չելսի[2] |
| Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի, լրագրող և վիդեո բլոգեր |
| Ժանրեր | փոփ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| joelle.uk | |
Ջոել[3][4][5][6][7](անգլ.՝ Joelle Mia Renee Joelle[8], անհայտ, Չելսի, Կենսինգտոն և Չելսի[2]), ավստրա-բրիտանական դերասանուհի և երգչուհի, որի դերերի թվում են Ջոյա Բայրը Amazon Prime Video-ի «Ժամանակի անիվը» (2023–2025) ֆենտեզի սերիալում[9], Վիպսանիան՝ MGM + / Sky-ի «Դոմինա » (2023) դրամատիկ սերիալում[4][10], և Ջոելի կերպարը Netflix-ի համար Փոլ Ֆեյգի նկարահանած «Բարու և չարի դպրոցը» (2022) օրիգինալ ֆիլմում[11]։ Ջոելը իր նորամուտը գեղարվեստական լիամետրաժ կինոյում կատարել է Դենի Վիլնյովի «Դյուն» (2021) ֆիլմում[12]։
Կյանքի վաղ շրջան և կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագրման ակադեմիայի Ատլանտայի» մասնաճյուղի ղեկավար[13], Գրեմմի մրցանակի դափնեկիր միքսեր Ֆիլ Թանը Ջոելին դեռահասության վաղ շրջանում ուղարկել է վոկալի դասատու Փեգի Սթիլ Ջոնսոնի մոտ։ Այնուհետև Ջոելը վոկալի դասեր է առել Լոնդոնի համայնքային գոսպել երգչախմբի նախկին ղեկավար Դանիել Թոմասից[14]:
Աղջիկը լրատվամիջոցներում առաջին անգամ հայտնվել է 13 տարեկանում՝ ամերիկյան ABC News-ում և բրիտանական ազգային հեռուստատեսությամբ բուլինգի մասին իրազեկվածության ընդլայնմանն ուղղված քարոզարշավ անցկացնելով։ Հեռուստատեսային ելույթներին հաջորդել է Ջոելի կողմից ստեղծված և YouTube-ում տեղադրված «Big in LA» երաժշտական տեսահոլովակի ծավալուն լուսաբանումը[15]։ «Big in LA»-ն 2013 թվականին Լոնդոնի Պորտոբելլո կինոփառատոնում առաջադրվել է «Golden Trellick» մրցանակի, հետագայում արժանացել է «Լավագույն տեսահոլովակ» մրցանակի Լոս Անջելեսի ամենամյա LA Femme միջազգային կինոփառատոնում[16][17]։
Դեռահասության տարիներին Ջոելը լրագրության ոլորտում փորձ է ձեռք բերել՝ ազգային և անկախ լրատվամիջոցների համար տեսահարցազրույցներ վարելով այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք են Դեյվ Ֆիլոնին[18], Մարկ Հեմիլը և Էնդի Սերկիսը[19][20]: 2017 թվականին Ջոելը տեսանկարահանել է իրեն ծիածանի գույների հաջորդականությամբ կախված մի շարք շապիկների առջև «True Colors» երգի կենդանի կատարման ժամանակ: Տեսանյութը տեղադրվել է Ֆեյսբուքում և վիրուսային դարձել՝ արժանանալով ավելի քան չորս միլիոն դիտումների[21][22]:
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Ջոելը նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Cover Up»-ը, որտեղ նաև հանդես է եկել դերակատարմամբ: Ֆիլմը ներառում է «Օսկար»-ի առաջադրված երգահան Դիանա Ուորենի[23] հետ համատեղ ստեղծված օրիգինալ ձայնագրություններ (վերջինս գրել է երգերի խոսքերն ու և երաժշտությունը)[24]:
2021 թվականին Ջոելը գեղարվեստական լիամետրաժ կինոյում կատարել է իր դեբյուտը՝ նկարահանվելով Դենի Վիլնյովի «Դյունա» ֆիլմում (հետագայում հանդես է եկել նաև դրա երկրորդ մասում)[7][12][25]։ 2022 թվականին մարմնավորել է Ջոելի կերպարը[26] Netflix-ի համար Փոլ Ֆեյգի նկարահանած «Բարու և չարի դպրոցը» օրիգինալ ֆիլմում[11][27]։
Deadline-ը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ Ջոելը կմիանա MGM+-ի և Sky-ի «Դոմինա» սերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին ՝ մարմնավորելով Վիպսանիային ՝ Տիբերիոսի կնոջը[4]։ Հարցազրույցում Ջոելը նշել է, որ սերիալը կենտրոնանում է «մեծագույն կայսրություններից մեկի վերելքի և անկման վրա», հակադրվելով այն մեկնաբանություններին, որ դաժանության մակարդակը «անպատկերացնելի է»[28]։
2023 թվականի մայիսի 13-ին հայտարարվեց, որ Ջոելը կհայտնվի ամերիկյան «Ժամանակի անիվը» ֆենտեզի հեռուստասերիալի[9] 2-րդ և 3-րդ եթերաշրջաններում՝ որպես Ջոյա Բայր, այնուհետև հաստատվեց «Գորշ Աջայի» Աես Սեդաիի դերում, մի կերպար, որը հմուտ է քաղաքական մանիպուլյացիաների մեջ[29]։
Ալոպեցիայի մասին իրազեկման արշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոելի մոտ 8 տարեկանում ախտորոշվել է ունիվերսալ ալոպեցիա[30], և նա Մեծ Բրիտանիայի «Alopecia UK» բարեգործական կազմակերպության դեսպանն է[31][32]: Ջոելը 2017 թվականին BBC-ի եթերում հայտարարել է, որ չի կարծում, թե ներկայիս անձը կլիներ, եթե ալոպեցիա չունենար, և որ ինքը երջանիկ է[33]։
2022 թվականի Evening Standard պարբերականի հոդվածում Ջոելը նկարագրել է, թե ինչպես է իրեն զգացել զվարճանքային ոլորտում, որտեղ ալոպեցիան ավանդաբար բացասաբար է ընդունվել։ Ջոելը նշել է, որ իր զգացողությամբ այդ վերաբերմունքը փոխվում է։ Հոդվածում տեղ գտած լուսանկարի մի կեսում Ջոելը պատկերված է մազերով, մյուս կեսում՝ առանց մազերի[12]։ Լուսանկարը 2018 թվականին ալոպեցիայի մասին Ջոելի կողմից առցանց հրապարակված իրազեկման արշավի պաստառի չկտրված տարբերակն է, որն սկզբնապես պարունակում էր հետևյալ տեքստը. «Ես նույն անձին եմ տեսնում երկու կողմերում, իսկ դու՞»[34]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ | Ref. |
|---|---|---|---|---|
| 2019 | Cover Up | կարճամետրաժ | [35] | |
| 2021 | Dune | Baron Servant | [36] | |
| 2022 | Բարու և չարի դպրոցը | Ջոել | [37] | |
| 2024 | Dune: Part Two | Baron Servant | [38] |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ | Ref. |
|---|---|---|---|---|
| 2023 | Domina | Վիսպանիա | 2-րդ եթերաշրջան | |
| 2023 | Ժամանակի անիվը/The Wheel of Time | Ջոյա Բայր | 2-րդ եթերաշրջան | |
| 2025 | Ժամանակի անիվը/The Wheel of Time | Ջոյա Բայր | 3-րդ եթերաշրջան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.forbes.com/sites/gusalexiou/2022/03/30/chris-rocks-oscars-alopecia-jibe--when-do-jokes-about-body-difference-stop-being-funny/
- 1 2 https://community.thefemalelead.com/p/from-alopecia-advocate-to-ancient
- ↑ Tangcay, Jazz (2023 թ․ օգոստոսի 7). «'Domina': How Italian Sculptor Antonio Canova Inspired Wigs and Hairstyles in Roman Drama Series». Variety. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- 1 2 3 Whittock, Jesse (2022 թ․ դեկտեմբերի 5). «'Domina': Trio Join Cast For Season 2 Of Sky And MGM+'s Ancient Rome Drama Series». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Joelle». Amazon Prime Video. 2023. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «2017 ASCAP Pop Awards - Red Carpet». Getty Images. 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- 1 2 Alexiou, Gus (2022 թ․ մարտի 30). «Chris Rock's Oscars Alopecia Jibe – When Do Jokes About Body Difference Stop Being Funny?». Forbes. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joelle». Instagram. 2021 թ․ հուլիսի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- 1 2 Clark, Campbell (2023 թ․ մայիսի 15). «Meera Syal Confirmed As Verin In The Wheel of Time Season 2 Plus More Casting News». LRM Online. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Launch date & trailer revealed for Sky Original Series Domina Season II». Sky Group. 2023 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- 1 2 Ehli, Bryanna (2022 թ․ հոկտեմբերի 19). «'The School for Good and Evil' Cast and Character Guide». Collider.
- 1 2 3 Joelle (2022 թ․ մարտի 29). «Joking about someone's alopecia is the same as joking about someone's disability, race or sexuality». Evening Standard. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Peggy Still Johnson Biography». IMDb. 2022. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Daniel Thomas». secondhandsongs.com. 2022. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Sources:
- «Joelle - Big In LA (Showcase Mix) Full Credits». YouTube. 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- «Joelle». Alopecia UK. 2018. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
- «A 14-year-old girl, who was once bullied due to a disease that makes her hair fall out, has now become a YouTube star». Facebook. 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին – via ABC7 Los Angeles.
- «Joelle On The Lorraine Show». joelle.uk. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Portobello Film Festival 2013 Impressions». Portobello Film Festival. 2013. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Past Filmmaker Winners Years 2013-2005». LA Femme International Film Festival. 2013. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Metro meets Dave Filoni - The executive producer of Star Wars Rebels». Metro. 2016. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Star Wars Daily (2017 թ․ դեկտեմբերի 14). «PART 1 - Mark Hamill is interviewed for @starwarsdaily by @joelle at @starwars Star Wars: The Last Jedi European Premiere in London». Instagram. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Star Wars Daily (2017 թ․ դեկտեմբերի 14). «@andyserkis is interviewed for @starwarsdaily by @joelle at @starwars Star Wars: The Last Jedi European Premiere in London». Instagram. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joelle». Instagram. 2017 թ․ մարտի 5. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Cooke, James (2017 թ․ մարտի 2). «Watch Joelle cover the iconic Cyndi Lauper classic 'True Colors'». Music Crowns. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «2017 ASCAP Pop Awards - Red Carpet». Getty Images. 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Cover Up Full Cast & Crew». IMDb. 2019. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Dune: Part Two». Trakt. 2024. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
- ↑ «The School for Good and Evil Full Cast & Crew». IMDb. 2022. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «netflixfilm». Instagram. 2022 թ․ հուլիսի 21. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Rampton, James (2023 թ․ սեպտեմբերի 12). «Domina theory». Drama Quarterly.
- ↑ Huselid, Zahra (2024 թ․ դեկտեմբերի 29). «10 Minor Wheel Of Time Characters Who Are Way More Important Than They Seem». Screen Rant.
- ↑ «Alopecia made me who I am today». BBC Three. 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ambassadors». Alopecia UK. 2018. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Alopecia UK». NHS 111 Wales. 2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Skin Deep». Facebook. 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին – via BBC.
- ↑ «Joelle». Instagram. 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Cover Up». IMDb. 2019. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Davis, Howard (2022 թ․ հունվարի 24). «Dennis Villeneuve's Dune - A Brief History». Scoop. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joelle». United Agents. 2022. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Kojder, Robert (2024 թ․ մարտի 2). «Movie Review – Dune: Part Two (2024)». Flickering Myth. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
- Ծննդյան ամսաթիվը չորոշված անձինք
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ավստրիացի դերասանուհիներ
- Ավստրիացի երաժիշտներ
- Ավստրիացի երգչուհիներ
- Ավստրիացի կին երաժիշտներ
- Բրիտանացի երաժիշտներ
- Բրիտանացի կին երաժիշտներ
- Վիդեոբլոգերներ