Ջոդի Շեկտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոդի Շեկտեր
Scheckter, Jody 1976-07-10 (Ausschn).jpg
Ծնվել էհունվարի 29, 1950(1950-01-29) (69 տարեկան)
ԾննդավայրEast London, Buffalo City Metropolitan Municipality, Արևելյան Քեյփ, ՀԱՀ
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
ԿրթությունSelborne College
ՄասնագիտությունՖորմուլա 1 ավտոարշավորդ, ավտոարշավորդ, գործարար և ագարակապան
ԵրեխաներԹոմաս Շեկտեր
Jody Scheckter Վիքիպահեստում

Ջոդի Դեյվիդ Շեկտեր (անգլ.՝ Jody David Scheckter, հունվարի 29, 1950(1950-01-29), East London, Buffalo City Metropolitan Municipality, Արևելյան Քեյփ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ավտոմրցարշավորդ և ձեռնարկատեր, Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն (1979 թ.):

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեկտերը ծնվել է Արևելյան Քեյփի Արևելյան Լոնդոն քաղաքում: Սովորել է Սելբորն քոլեջում: Նա ընտանիքում միակ ավտոմրցարշավորդը չէր, նրա մեծ եղբայրը` Յանը, նույնպես զբաղվում էր ավտոսպորտով, Ֆորմուլա 1-ի վարորդ էր: Շեկտերն ամուսնացել է 2 անգամ, առաջին կնոջից` Պամելայից, ունեցել է երկու որդի` Թոբին և Թոմասը, երկրորդ կնոջից` Քլերից, չորս երեխա, Հյուգոն, Ֆրեդդին, Իլուն և Պոպին: Ավտոսպորտից հեռանալուց հետո Ջոդին հիմնադրեց FATS Inc. ընկերությունը, որը զբաղվում էր հրազենային սիմուլյատորի ստեղծմամբ: Ընկերությունը շատ հաջող գործունեություն էր իրականացնում, սակայն որոշ ժամանակ անց Շեկտեր ավագը ստիպված վաճառում է այն, իր որդիների մրցարշավորդային կարիերան ֆինանսավորելու նպատակով: Վերջին տարիներին Ջոդի Շեկտերը հրապուրվում էր գյուղատնտեսությամբ, Հեմպշիրում հողատարածք և ֆերմա գնելով զբաղվում է էկոլոգիապես մաքուր սննդային արտադրանքի արտադրությամբ[1]: Նա մասնակցում է նաև ԳՄՕ-ների մերժումը պրոպագանդող տարբեր հաղորդումների: 2009 թվականին Ջոդին ցանկություն հայտնեց զբաղվելու կենսադինամիկական փրփրուն գինիների արտադրությամբ[2]:

Ավարտելով ակտիվ ելույթները` Ջոդի Շեկտերն այնուամենայնիվ պահպանեց ավտոսպորտի հետ կապը, պարբերաբար մասնակցելով տարբեր սիրողական մրցումների և գովազդային ակցիաների: 1999 թվականին բրիտանական ITV հեռուստաալիքը նրան հրավիրեց որպես Սան-Մարինոյի Գրան-պրիի հաղորդավար:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շատ մրցարշավորդների, այնպես էլ Ջոդիի մոտ ավտոսպորտում առաջինն եղել է կարտինգային մրցումներին մասնակցությունը: 12 տարեկանում նա առաջին անգամ նստեց նման տեխնիկայի ղեկին, հետագայում որոշ ժամանակ զբաղվեց մոտոսպորտով, մասնակցեց թափքավոր տրանսպորտի հարավաֆրիկյան մրցաշարին: Երբ մրցարշավով հրապուրվելը դարձավ լուրջ զբաղմունք, Շեկտերն իրեն փորձեց տեղական ֆորմուլաների մրցաշարում և 1970 թվականին հաղթեց Ֆորմուլա Ֆորդի ազգային առաջնությունում: Որպես մրցանակի հավելում, կազմակերպիչները Ջոդիին տրամադրեցին ուղեգիր Մեծ Բրիտանիա և վճարեցին տեղական մրցաշրջանի մասնակցության վարձը:

Եվրոպայում մեկ տարվա ընթացքում Ջոդին կարողացավ իրեն լավագույնս դրսևորել Ֆորմուլա Ֆորդի և Ֆորմուլա 3-ի տարբեր մրցաշարերում, հաղթելով մի քանի մրցումներում: Արագ նվաճումները գրավեցին McLaren Racing-ի ուշադրությունը, որն առաջարկեց իրենց թիմից հանդես գալ Ֆորմուլա 2 մրցաշարում: Բավականին հաջող հանդես գալով այդ մակարդակի առաջին իսկ մեկնարկներում Շեկտերը հնարավորություն է ունենում մասնակցելու Ֆորմուլա 1-ի մի քանի մրցաշարերի: Այս մակարդակում հարավաֆրիկացին ցուցադրեց իրեն բնորոշ արագություն, չնայած թիմի ղեկավարությունը դժկամությամբ էր փոփոխություններ կատարում թիմի կազմում, Ջոթիի հետ պայմանագիր է կնքում 1973 թվականի մրցաշրջանի համար, բայց նրան հնարավորություն է ընձեռում մասնակցել ընդամենը հինգ մրցարշավի: Սիլվերսթոունի մրցաշարում նրանք համոզվեցին իրենց ընտրության մեջ, Շեկտերը մեկնարկային պոկման ժամանակ չափից ավելի ջանք գործադրեց և դիտավորյալ սադրեց զանգվածային խառնաշփոթ:

Այս ժամանակահատվածում հարավաֆրիկացին փայլեց իր մրցարշավային վարպետությամբ, մասնակցելով տարբեր կարգի եվրոպական և ամերիկյան թափքային դասի, ինչպես նաև Ֆորմուլա 5000 և Ֆորմուլա 2 դասի մրցաշարերի: Ամենաարդյունավետը 1973 թվականի Ֆորմուլա 5000 ամերիկյան առաջնությունն էր, որտեղ հաղթելով 9 մրցավազքերից 4-ում, Ջոդին նվաճում է չեմպիոնի տիտղոսը: Խոստումնալից մրցարշավորդը գրավում է Ֆորմուլա 1 դասի բազմաթիվ թիմերի ուշադրությունը, բայց առավել հաջողակ է գտնվում Քեն Թիրելը, որը Շեկտերի հետ կնքում է առաջին մրցարշավորդի լիարժեք պայմանագիր:

Հարավաֆրիկացին Tyrrell Racing Organisation ընկերությունում անցկացնում է երեք մրցաշրջան` տանելով չորս հաղթանակ (այդ թվում հաղթելով Կյալամի 1975 թվականի մրցաշավում) և երկու անգամ դառնում է առաջնության անհատական հաշվարկով մրցանակակիր: 1976 թվականին Ջոդին հանդես է գալիս յուրօրինակ վեց անիվավոր Tyrrell P34 բոլիդով` տանելով աշխարհի առաջնությունում իր առաջին հաղթանակը:

Պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու պատճառով 1977 թվականի մրցաշրջանը Շեկտերը սկսում է Walter Wolf Racing թիմի կազմում: Ջոդիի ընտրությունը շատերի կողմից դիտարկվեց որպես մակարդակի անկում, սակայն հարավաֆրիկացին և նրա թիմը զարմացրին բոլորին, սկզբում հաղթելով մեկնարկային մրցարշավում, այնուհետև ամբողջ մրցաշրջանի ընթացքում պայքարեց անհատական հաշվարկում առաջատարի դիրքի համար: Ընդհանուր արդյունքում Շեկտերը հաղթեց երեք մրցարշավում, առաջնությունում պարտվելով միայն Նիկի Լաուդին: Հետագայում թիմը չկարողացավ պահպանել տրված տեմպը և 1978 թվականի մրցաշրջանից հարավաֆրիկացին տեղափոխվեց Ferrari:

Տեղափոխման պահը նորից անհաջող էր ընտրվել, իտալացիները մրցաշրջանում ունեին լավագույն մեքենան, որը հնարավորություն տվեց նրանց հաղթել 15 մրցապայքարներից 6-ում և գրավել վերին երկու տեղերը անհատական հաշվարկում: Ավելի հաշվենկատ Ջոդին ներթիմային պայքարում չորս միավորով առաջ անցավ Ժիլ Վիլնյովից դառնալով աշխարհի չեմպիոն: Իտալական թիմի հաջողված մեկնարկը շարունակություն չունեցավ, 1980 թվականի մրցաշրջանում թիմը մեքենաների մշակման հարցում սխալ մարտավարություն ընտրեց, որն էլ հանգեցրեց խոշոր ձախողման, կանադացին և հարավաֆրիկացին անհաջող միավորներով եզրափակեցին, պայքարելով ոչ թե մեկնարկային դիրքի համար, այլ մասնակցության իրավունքի: Նման խոշոր ձախողումը հանգեցրեց նրան, որ Շեկտերն առանց պատճառաբանված հիմնավորման մրցաշրջանի ավարտից առաջ ժամկետից շուտ ավարտեց մրցարշավորդի կարիերան: Այդ ճգնաժամի խորությունը այնքան մեծ էր, որ իտալական թիմը հաջորդ մրցաշրջանում չկարողացավ պայքարել անհատական տիտղոսի համար և կարողացավ հաղթել միայն 2000 թվականին:

1983 թվականին Շեկտերը դարձավ առաջին ավտոմրցարշավորդը, որ ընդգրկվեց Հրեական միջազգային մարզական փառքի սրահում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Formula One's Jody Scheckter Turns to Meat»։ foodmanufacture.co.uk։ 1 марта 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-23-ին 
  2. Лоренс, Джеймс, Decanter.com (14 декабря 2009). Jody Scheckter announces Hampshire winery plans