Ջոդի Լին Օ’Կիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոդի Լին Օ’Կիֆ
Jodi Lyn O'Keefe.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 10, 1978(1978-10-10)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր՝Cliffwood Beach, Aberdeen Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0005281

Ջոդի Լին Օ’Կիֆ (անգլ.՝ Jodi Lyn O'Keefe, հոկտեմբերի 10, 1978(1978-10-10)[1][2], Cliffwood Beach, Aberdeen Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Լինը ծնվել է Նյու Ջերսիում` խառը իռլանդական, շվեդական, ավստրիական, լեհական, չեխական ծագում ունեցող ընտանիքում։

Ընտանիքում երեք քույրերից կրտսերն է, մոդելի գործունեությունն սկսել է 8 տարեկանում՝ հանրախանութների ցանցում ցուցադրելով մանկական հագուստ։ 9 տարվա ընթացքում հայտնվել է տարբեր ընկերությունների գովազդներում, այդ թվում՝ «Gitano Jeans»-ում։

12 տարեկանում Ջոդի Լինն «Այլ աշխարհ» սերիալում նկարահանումներ սկսելու համար թողել է դպրոցը։

17 տարեկանում «Դետեկտիվ Նեշ Բրիջես» հեռուստասերիալում Դոն Ջոնսոնի «դստեր» դերը դերասանուհուն դարձրել է աստղ։ Նա շարունակել է նկարահանվել սերիալում մինչև 2001 թվականը։

Մեծ էկրանին Ջոդին առաջին անգամ հայտնվել է 1998 թվականին «Հելոուին։ 20 տարի հետո» ֆիլմում։ Այնուհետև հետևեցին մի քանի գլխավոր դերեր՝ «Ընդունակ աշակերտուհի» Ռոուզ Մաքգոուենի «Սատանան մարմնում» ֆիլմի սիքվելում, Անժեյ Սեկուլայի և Ջեյմս Վուդսի «Falling In Love in Pongo Ponga» ֆիլմում և Ուիլյամ Բոլդուինի հետ «Red Rover» թրիլերում։

Չնայած Ջոդի Լինի փայլուն մեկնարկին` նա սերիալներում հայտնվել է հիմնականում էպիզոդիկ դերերում։ Առավել հայտնի են դարձել «The Evidence» (1999) և «Փախուստ» (2006) սերիալներում նրա դերերը։ Նկարահանվել է ամերիկյան «3 Doors Down» ռոք խմբի «Let Me Go» տեսահոլովակում[3]։

2009 թվականին Ջոդի Լինը նկարահանվել է Command & Conquer։ Red Alert 3 — Uprising (Electronic arts Los Angeles) վիդեո խաղի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]