Jump to content

Ջոբ Բելինգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոբ Բելինգեմ
անգլ.՝ Jobe Bellingham
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 2005(2005-09-23) (20 տարեկան)
Ծննդավայր Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 191 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ջոբ Սամուել Պատրիք Բելլինգեմ (անգլ.՝ Jobe Samuel Patrick Bellingham[1], սեպտեմբերի 23, 2005(2005-09-23), Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Սանդերլենդ» ակումբի կիսապաշտպան։ Համարվում է Անգլիայի և Չեմպիոնատի ամենախոստումնալից երիտասարդ խաղացողներից մեկը[2][3][4][5][6]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոբ Բելինգհեմը Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլային ակադեմիայի անդամն է, ինչպես իր ավագ եղբայր Ջուդն է եղել[7]։ 2022 թվականի հունվարի 8-ին նա իր դեբյուտը նշեց Բիրմինգհեմ Սիթիի կազմում՝ փոխարինելով Ջորդան Ջեյմսին Անգլիայի գավաթի Պլիմութ Արգայլի դեմ խաղում[8]։ 16 տարեկան 107 օրականում նա դարձավ ակումբի երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը ավագ եղբորից հետո[9]։ 2022 թվականի հունվարի 15-ին Ջոբը նշեց իր դեբյուտը Չեմպիոնատում՝ փոխարինման դուրս գալով Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[10]։ 2022 թվականի հուլիսին նա համաձայնեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի պայմաններին, որն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ Ջոբը դարձավ 17 տարեկան[11][12]։ Նա ակումբում խաղացել է մինչև 2023 թվականի ամառ՝ անցկացնելով 26 հանդիպում։

Տեղափոխվել է «Սանդերլենդ» 2023 թվականի հունիսի 14-ին[13]։ 2023 թվականի օգոստոսի 6-ին նա իր դեբյուտը նշեց «Սև կատուների» կազմում՝ սկսելով Իպսվիչ Թաունի դեմ Չեմպիոնատի խաղում։ 2023 թվականի օգոստոսի 19-ին նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ կարիերայում՝ դուբլի հեղինակ դառնալով Ռոթերհեմ Յունայթեդի դեմ խաղում[14]։ 2024 թվականի օգոստոսին նա նոր պայմանագիր կնքեց «Սանդերլենդի» հետ մինչև 2028 թվականի ամառ[15]։

Ազգային հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա խաղացել է Անգլիայի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ20 և Մ21 մակարդակներում[16][17]

Իհարկե Ջոբը ծնվել է Անգլիայում, սակայն կարող է խաղալ նաև Իռլանդիայի ազգային հավաքականում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:Рыбакин
  2. «'Bellingham obviously a really exciting talent'». BBC Sport (անգլերեն).
  3. «Next Up: How Jobe is making the Bellingham name his own». Sky Sports (անգլերեն).
  4. «Jobe Bellingham to follow in brother Jude's footsteps? Sunderland star given four reasons why transfer to Borussia Dortmund 'would make sense' as German giants eye teenage midfielder». Goal.com (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 7.
  5. «Which Championship stars could be heading to Premier League?». Premier League (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 6.
  6. «Championship Team of the Season so far, best EFL youngsters & a second-tier quiz». Sky Sports (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 8.
  7. Fisher, Ben. (2020 թ․ փետրվարի 20). «Why Jude Bellingham is already on the radar of football's powerhouses». The Guardian (անգլերեն).
  8. «Birmingham City 0–1 Plymouth Argyle». BBC Sport (անգլերեն). 2022 թ․ հունվարի 8.
  9. «Jobe Bellingham: Birmingham City debut for Jude's 16-year-old brother». BBC Sport (անգլերեն). 2022 թ․ հունվարի 8.
  10. «Preston North End 1–1 Birmingham City». BBC Sport (անգլերեն). 2022 թ․ հունվարի 15.
  11. Dick, Brian. (2022 թ․ հուլիսի 16). «Breaking: Birmingham City announce deal for Jobe Bellingham». Birmingham Mail (անգլերեն).
  12. «Blues' Jobe Bellingham signs professional contract». Birmingham City F.C. (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 23.
  13. Smith, Phil. (2023 թ․ հունիսի 14). «Jobe Bellingham explains why he chose Sunderland as club land second summer signing». Sunderland Echo (անգլերեն).
  14. «Sunderland 2–1 Rotherham United: Jobe Bellingham double sinks Millers». BBC Sport (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 19.
  15. «Jobe Bellingham: Sunderland midfielder extends contract until the end of the 2027-28 season». BBC Sport (անգլերեն). 2024 թ․ օգոստոսի 16.
  16. «Jobe Bellingham Internationals». Worldfootball (անգլերեն).
  17. «Bellingham named in England Under-21s squad». BBC Sport (անգլերեն). 2024 թ․ նոյեմբերի 8.
  18. O'Halloran, Rob. (2022 թ․ նոյեմբերի 20). «Every Irish-qualified football player at the 2022 World Cup». Extra.ie (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]