Ջոան Ջետ
Ջոան Ջետ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1958[1][1] (64 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, վոկալիստ, պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ, վոկալ և բաս կիթառ |
Լեյբլ | Blackheart Records?, Epic Records, MCA Records և Warner Music Group |
Կրթություն | Wheaton High School? |
Անդամակցություն | The Runaways? և Joan Jett & the Blackhearts? |
Կայք | joanjett.com |
Ստորագրություն | |
![]() |
Ջոան Մերի Լարկին (անգլ.՝ Joan Marie Larkin, սեպտեմբերի 22, 1958[1][1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Ջոան Ջետ (անգլ.՝ Joan Jett[2]), ամերիկացի ռոք երգչուհի, կիթառահար, վոկալիստ, պրոդյուսեր և երգերի հեղինակ, դերասանուհի։
Հայտնի է դարձել The Runaways խմբում ռիթմ կիթառ նվագելով։ Սակայն, մեծ հաջողության Ջոանը հասել է իր՝ Joan Jett & the Blackhearts խմբի հետ միասին կատարելով «I Love Rock ’n’ Roll» երգը, որը 1981 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը գլխավորել է Billboard Hot 100 չարթը։ Խմբի այլ հայտնի երգերն են՝ «Crimson and Clover», «I Hate Myself for Loving You», «Do You Want to Touch Me», «Light of Day», «Love Is All Around», «Bad Reputation», «Little Liar» և «I Love Playing With Fire»:
Նրա երաժշտությունը հիմնականում անփոխզիջման և մեխանիկական ռիթմի մասին է, որը բնորոշ է իր հայրենի Ֆիլադելֆիայի խմբերին։ Երգերի բառերը հաճախ կորցրած սիրո, դեպի իրականին ձգտման, ամերիկյան միջին դասի դեմ պայքարի բանաձևի մասին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Լոնկենո հիվանդանոցում։ 1967 թվականին նա տեղափոխվել է Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաք։ Պատանեկության տարիներին նա հաճախ գաղտնի փախչում էր տնից, որպեսզի ընկերների հետ համերգներ հաճախի։ 13 տարեկան հասակում, Սուրբ Ծննդին, հոր կողմից ստանում է իր առաջին կիթառը, և դրանից հետո, հիմնականում, ժամանակ էր անցկացնում երգեր գրելով։ Այդ ժամանակ իր ընտանիքը տեղափոխվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ Լոս Անջելեսում Ջոանը ծանոթանում է իր կուռքերից մի քանիսի հետ, այդ թվում նաև Սյուզի Քուատրոյի՝ առային կին ռոք երաժիշտներից մեկի հետ։
«The Runaways» ֆիլմում, որը Ջոանի ստեղծագործության սկզբի մասին է, ցույց է տրված, որ Քուատրոն կարևոր նշանակություն ունի Ջոանի կարիերայի համար, և նա Սյուզիից շատ որակներ է վերցրել, այդ թվում նաև նրա գանգուռ մազերը և ոճը։ Ջոանը կոշիկներ էր կրում, որոնց կողքին գրված էր «Suzi Quatro»: Նրա ոճը նաև կապված է գլեմ ռոքի հետ՝ կաշվե բաճկոններ և կաշվե տաբատներ սիրելու պատճառով։
The Runaways (խումբ)[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին, Լոս Անջելես տեղափոխվելուց երեք տարի անց, Սյուզի Քուատրոյի ստեղծագործության ազդեցության տակ, Ջոանը՝ Սանդի Ուեսթի (հարվածայիններ) հետ միասին կազմեց իր առաջին խումբը, որը արդյունքում անվանվեց The Runaways: Կազմի մեջ էին մտնում նաև Միկի Սթիլը, Ջեքի Ֆոքսը, Լիտա Ֆորդը և Շերի Քերին, ով եզրափակեց կազմը։ Չնայած Քերին սկզբում խմբի մենակատարն էր, բացի բեք վոկալի և կիթառային հատվածներից, Քերիի և Միքի Սթիլի հետ միասին Ջոանը նաև մասնակցում էր նյութերի մեծամասնությունը գրելու վրա։
Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ (Live in Japan-ի հետ միասին), որոնք ԱՄՆ-ում հայտնի չէին։ 1977 թվականին, իրենց երկրորդ ալբոմը թողարկելուց հետո, խումբը համաշխարհային շրջագայության է մեկնել, առանձնահատուկ հաջողության հասնելով Ճապոնիայում, որտեղ նրանց հայտնվելը բիթլոմանիա էր հիշեցնում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոանը բարոյական պատճառներով բուսակեր է դարձել։ 2011 թվականին PETA կազմակերպության համար տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ ներկայացնում է վեգանությունը որպես շրջակա միջավայրի առողջության և պահպանման նշանակություն[3]։ Իրաքում պատերազմի դեմ ելույթ ունենալով, 2003 թվականին աջակցել է հակառազմական նախագահական թեկնածու Հովարդ Դինի արշավը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Կոնտրալտոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ռոք երաժիշտներ
- Կիթառահարներ
- Կին երաժիշտներ
- Կին կիթառահարներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Երգերի հեղինակներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի ռոք կիթառահարներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ