Ջոան Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Հարիս
Ծնվել էհուլիսի 3, 1964(1964-07-03)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԲարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան և համալսարանի դասախոս
Լեզուբրիտանական անգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Եկատերինայի քոլեջ և Wakefield Girls' High School?
Ուշագրավ աշխատանքներChocolat?, Five Quarters of the Orange?, Blackberry Wine?, Gentlemen & Players?, The Lollipop Shoes?, Runemarks?, Runelight?, Peaches for Monsieur le Curé? և The Gospel of Loki?
ԱշխատավայրՇեֆիլդի համալսարան
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Կայքjoanne-harris.co.uk
 Joanne Harris Վիքիպահեստում

Ջոան Հարիս (անգլ.՝ Joanne Michèle Sylvie Harris, հուլիսի 3, 1964(1964-07-03)[1][2], Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Հարիսը ծնվել է Բարնսլի քաղաքում, Յորկշիր, Մեծ Բրիտանիա, ֆրանս-բրիտանական ընտանիքում (մայրը՝ ֆրանսուհի, հայրը՝ անգլիացի)։ Ջոանը սովորել է Ույկֆիլդի օրիորդաց դպրոցում, այնուհետև Բարնսլիի քոլեջում, այնուհետև Քեմբրիջի Սուրբ Կատերինա քոլեջում ուսումասիրել է ժամանակակից և միջնադարյան լեզուներ։

Համալսարանն ավարտելուց հետո Ջոանը աշխատել է որպես վաճառողուհի, 15 տարի Լիդսի տղաների քոլեջում ֆրանսերեն է դասավանդել, Շեֆիլդի համալսարանում ֆրանսերեն լեզվի և գրականության դասընթաց է վարել:Ջոան Հարիսի առաջին վեպը՝ «The Evil Seed» հրատարակվել է 1989 թվականին, բայց ոչ այդ վեպը, ոչ լ հաջորդը՝ «Քնիր, գունատ քույրիկ» («Sleep, Pale Sister», 1993) մեծ հաջողություն չունեցան։

Սակայն երրորդ վեպը՝ «Շոկոլադ» («Chocolat», 1999) առեղծվածային մելոդրաման զբաղեցրել է «Սանդի թայմս» թերթի բեսթելերների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը և ընդգրկվել է Կոստա մրցանակի ցանկում՝ «Վեպ» անվանակարգում։ Miramax Films կինոընկերությունը գնել է վեպի էկրանավորման իրավունքը։ Ջուդի Դենչի, Ջոնի Դեփի և Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ «Շոկոլադ» ֆիլմի հաջողության շնորհիվ վեպը ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեց։

2007 թվականի օգոստոսին Ջոան Հարիսը հրապարակել է առաջին գիրը՝ «Ռուներ» ("Ռունական կախարդանն")՝ մանուկների և պատանիների համար։ Ջոան Հարիսը նվագում է բաս-կիթարի վրա խմբում, որը ձևավորել 16 տարեկանում, ուսումնասիրում է հին իսլանդերեն։ Ամուսնու Քևինի և դստեր՝ Անուշկայի հետ ապրում իր ծննդավայրից ոչ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]