Ջոան Կարլայլ (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Կարլայլ
Ծնվել էապրիլի 6, 1931(1931-04-06)[1]
ԾննդավայրUpton-by-Chester, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 5, 2021(2021-11-05)[3] (90 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱշխատավայրԿովենտ գարդեն արքունական թատրոն

Ջոան Կարլայլ (անգլ.՝ Joan Carlyle, ապրիլի 6, 1931(1931-04-06)[1], Upton-by-Chester, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - նոյեմբերի 5, 2021(2021-11-05)[3]), անգլիացի օպերային երգչուհի[4]։ Ծնվել է Անգլիայի Չեշիր կոմսության Վիրալ թերակղզում գտնվող Ափթոն գյուղում[4]։ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնի համար ունկնդրումների մասնակցելուց հետո կոմպոզիտոր Ռաֆայել Կուբելիկը նրան պայմանագիր է առաջարկել, որի արդյունքում 1955 թվականին Կարլայլը հանդես է եկել դեբյուտով, իսկ 1956 թվականին Կուբելիկի դիրիժորությամբ երգել է նաև «Կախարդական սրինգը» օպերայում[5]։

Դարձել է 1950-ական թվականներին Կովենտ գարդենի անգլիախոս գլխավոր կատարողներից մեկը և հանդիսացել «Կովենտ գարդեն օպերային ընկերության» կայացած անդամ։ Դիրիժոր Ռուդոլֆ Կեմպեն մեծ ազդեցություն է ունեցել նրա կարիերայի վրա, որի դիրիժորությամբ է նա վայելել առաջին հաջողությունը 1958–59 համերգաշրջանի ընթացքում՝ մարմնավորելով Սոֆիին «Վարդի ասպետը» օպերայի Լուկինո Վիսկոնտիիի բեմադրության մեջ, հետո նաև՝ Միքայելային «Կարմենում»։

Մի շարք նշանավոր դիրիժորների հետ կատարումներով հանդես է եկել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում դեբյուտը կատարել 1963 թվականի մարտին Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» ստեղծագործությամբ։

Հանգստի անցնելուց հետո այժմ բնակվում է Ուեյլսում և երգեցողության մասնավոր դասեր տալիս։ Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում կազմակերպել է վարպետության դասեր ու աշխատարաններ։

Կովենտ գարդենյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին հայտնվելով Կովենտ գարդենում՝ Կարլայլը սոպրանոներ Էմի Շուարդի, Ջոան Սազերլենդի, Էլզի Մորիսոնի, Մարի Կոլիերի, տենորներ Ջոն Վիկերսի ու Պիտեր Պիրսի, բասեր Մայքլ Լենգդոնի ու Գերենտ Էվանսի հետ դարձել է «Կովենտ գարդեն օպերային ընկերության» կայացած անդամ, որոնցից Ջոն Վիկերսն է հաճախ եղել նրա զուգընկերը։

1959 թվականին Լուիջի Քերուբինիի «Մեդեա» օպերայում կատարել է Գլոսի դերը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր Մարիա Կալասը։ Դրան հաջորդել են շատ գլխավոր դերեր, այդ թվում՝ Նեդան «Պայացներ» օպերայում, որը նրան միջազգային հռչակ է բերել 1959/1960 համերգաշրջանի ընթացքում։ Քննադատ Ալեն Բլիտն այն համարել է նրա լավագույն կատարումներից մեկը[4]։

Բենջամեն Բրիտտենի «Ամառային գիշերվա երազ» օպերայում կատարել է Տայտանիայի դերը, որի մասին «The Guardian» օրաթերթի երաժշտական քննադատ Ֆիլիպ Հոուպ-Ուոլասն ասել է, որ բեմից եկող կախարդանքը մասնավորապես բխում էր «Ջոան Կարլայլի արծաթահունչ ձայնից»[6]։

1962 թվականին հանդես է եկել «Կախարդական սրինգ» օպերայից Պամինայի դերերգով (դիրիժոր Օտտո Կլեմպերեր)[7], «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում առաջին անգամ կատարել կոմսուհու դերը (կոմսին մարմնավորել է Տիտո Գոբին), 1967 թվականին երգել է Արաբելլա Ռիխարդ Շտրաուսի համանուն օպերայում․ բրիտանացի առաջին երգչուհին էր, որ կատարել է այս դերերգը Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի ընկերակցությամբ։

Բազմաթիվ համերգաշրջանների ընթացքում կատարած նրա այլ դերերից են՝ Օսկարը «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից, որի մասին Դեյվիդ Վեբստերը գրել է․ «երիտասարդ Ջոան Կարլայլը մի մանկլավիկի է մարմնավորել սքանչելի ձայնային փայլով»[8], Ասկանիուսը «Տրոյացիներ» օպերայից, Միմին «Բոհեմ» օպերայի Պիտեր Բրուքի բեմադրության մեջ, 1965 թվականին Գլայդբորնյան օպերային փառատոնում՝ կոմսուհին «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից[4]։

1972 թվականին թատրոնում բեմադրվել է Մայքլ Տիպետի «Ամուսնություն ամառվա կեսին» օպերան, որտեղ Կարլայլը կատարել է Ջենիֆերի դերը, որը նաև ձայնագրել է։

Իտալական օպերայում հաջողությամբ կատարել է Դեզդեմոնայի դերերգը Վերդիի «Օթելլո» օպերայից 1965–66 համերգաշրջանում, հետագայւմ նաև 1972 թվականին, որը Ֆիլիպ Հոուպ-Ուոլասը նկարագրել է որպես «փորձառու, արժանապատիվ և հաճախ շատ հուզիչ, չնայած սկզբում չափազանց անգույն, խճճված և զգուշավոր»[9]։ Կովենտ գարդենյան բեմում վերջին անգամ հանդես է եկել 1976 թվականին «Հռենոսի ոսկին» օպերայից Ֆրեյայի դերերգով[4]։

Կարիերա Անգլիայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում Հերբերտ ֆոն Կարայանի դիրիժորությամբ «Բոհեմ» օպերայում մարմնավորել է Միմիին։ Կատարումներով հանդես է եկել Մյունխենյան փառատոնի ժամանակ, Բրյուսելում, Մոնակոյում, Նիդերլանդներում, ինչպես նաև՝ Վիեննայի պետական օպերայում, Բեռլինի պետական օպերայում ու Բավարիայի պետական օպերայում։ 1968 թվականին հանդես է եկել Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, ելույթներ է ունեցել նաև Նեապոլի Սան Կառլո օպերային թատրոնում։

Համերգային երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի օպերան զբաղվել է նաև համերգային գործունեությամբ, որի երգացանկում ընդգրկված էին Բեթհովենի «9-րդ սիմֆոնիան», Մոցարտի «Ռեքվիեմը», Բրամսի «Գերմանական ռեքվիեմը», Ֆրանսիս Պուլենկի «Գլորիան», Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանան» և Գուստավ Մալերի «4-րդ սիմֆոնիան»։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ջուզեպպե Վերդիի «Դոն Կարլոս» օպերայի նրա առաջին ձայնագրության մեջ Կարլայլին բնութագրել են որպես «աստվածային ձայն»։ Ձայնագրությանը մասնակցել են նաև Կարլո Բերգոնցին, Ռենատա Տեբալդին, Գրեյս Բամբրին, Նիկոլայ Գյաուրովը և Մարտտի Տալվելան։ Այլ ձայնագրությունների վերաբերյալ մանրամասներ կան երգչուհու կայքէջում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/name/nm3848248/bio
  3. 3,0 3,1 3,2 https://www.roh.org.uk/news/remembering-joan-carlyle-19312021
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blyth, Alan. "Carlyle, Joan", The New Grove Dictionary of Opera, Oxford Music Online. Oxford University Press, accessed 12 January 2014 (subscription required)
  5. Lebrecht, p. 185
  6. Hope-Wallace, "Britten's Midsummer Night's Dream", February 1961, p. 101
  7. Lebrecht, p. 215
  8. Haltrecht, p. 229
  9. Hope-Wallace, Philip, "Otello at Covent Garden", The Guardian, 2 June 1972, p. 8

Աղբյուրներ

  • Haltrecht, Montague (1975),The Quiet Showman: Sir David Webster and the Royal Opera House, London: Collins. 0-00-211163-2
  • Hope-Wallace, Philip (1981), Words and Music (Selection of criticism written for The Guardian (Manchester and London), London: Collins. 0-00-216309-8
  • Lebrecht, Norman, Covent Garden: The Untold Story: Dispatches from the English Culture War, 1945–2000, Northeastern University Press, 2001.
  • Royal Opera House, Covent Garden Ltd (pub) (1957 to 1970), Annual Reports.
  • Tooley, John, In House: Covent Garden, Fifty Years of Opera and Ballet, Faber and Faber, London, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]