Ջոան Էլիզաբեթ Վուլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոան Էլիզաբեթ Վուլարդ
Ծնվել էսեպտեմբերի 20, 1916(1916-09-20)
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 30, 2008(2008-01-30) (91 տարեկանում)
Վախճանի վայրըՎութոն Վեյվեն, Stratford-on-Avon, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԲիրմինգհեմի արվեստի դպրոց և Կուրտոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարչության ուսուցիչ
Ծնողներհայր՝ Ֆրանկ Ջորջ Վուլարդ

Ջոան Էլիզաբեթ Վուլարդ (անգլ.՝ Joan Elizabeth Woollard, սեպտեմբերի 20, 1916(1916-09-20), Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 30, 2008(2008-01-30), Վութոն Վեյվեն, Stratford-on-Avon, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բիրմինգհեմում ծնված արվեստագետ, ով մասնագիտացած է եղել հիմնականում քանդակագործության բնագավառում: Կին քանդակագործների բրիտանական թագավորական ընկերության, Արվեստագետների բիրմինգհեմյան թագավորական ընկերության անդամ, 1978-1980 թվականներին՝ Արվեստագետների բիրմինգհեմյան թագավորական ընկերության առաջին կին նախագահը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Էլիզաբեթ Վուլարդը ծնվել է 1916 թվականին, Կատերին Էլիզաբեթ Ռիչարդսի (1878-1941) և Ֆրանկ Ջորջ Վուլարդի (1883-1957) ընտանիքում, ովքեր ամուսնացել էին 1910 թվականին: Եղել է ընտանիքի միակ երեխան: 1946-1955 թվականներին սովորել է Բիրմինգհեմի արվեստի դպրոցի նկարչության դասարանում՝ Բերնար Ֆլիթվուդ Վոքերի մոտ՝ ստանալով դիզայների ազգային դիպլոմ[2]: 1952-1955 թվականներին դիմանկարչության դասեր է առել Լոնդոնի արվեստի դպրոցի City and Guilds-ում Միդլթոն Թոդի մոտ[2], միաժամանակ, որպես հյուր-ուսանող, հաճախել է Չելսիի արվեստի դպրոց: 1955 թվականին կարճ ժամանակահատված եղել է Թագավորական ակադեմիայի ուսանող: Անգլիական արվեստի վկայագիր է ստացել Կուրտոյի արվեստի ինստիտուտից[2]: Մանկավարժական գործունեությունն սկսել է 1956 թվականից՝ դասավանդելով Բիրմինգհեմի Էդվարդ VI թագավորի անվան իգական ավագ դպրոցում մինչև 1980 թվականը:

Վուլվարդը ստեղծագործել է գեղանկարչության, քանդակի/կերամիկայի, ասեղնագործության բնագավառներում: Կյանքի վերջին փուլում զբաղվել է ասեղնագործությամբ, քանի որ մեծ հասակում դժվար է եղել աշխատել կերամիկայով[2]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլարդի աշխատանքները ցուցադրվել են Թագավորական ակադեմիայում, Նոր անգլիական արվեստի ակումբում, Դիմանկարիչների թագավորական ընկերությունում, Փարիզի Սալոնում, ինչպես նաև Անգլիայի, Ամերիկայի և Կանադայի մասնավոր հավաքածուներում:

Վուլարդը եղել է Արվեստագետների բիրմինգհեմյան թագավորական ընկերության պատկերասրահի տնօրենը, որի հավաքածուներում ներառված են նրա բազմաթիվ աշխատանքներ, որոնց մի մասը կարելի է տեսնել ընկերության կայք-էջում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Highlights of the Collection»։ RBSA։ Վերցված է 8 March 2015 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Letter from Joan Woollard dated 26 March 2000; in archives of the RBSA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Remo Granelli Friba, Joan Woollard PPRBSA (1916-) Painter, Sculptor, Ceramicist, Embroiderer: A Biography