Ջնջելու ռետին
Ենթակատեգորիա | general office supply, Գրենական պիտույքներ ![]() | |
---|---|---|
Մասն է | writing implement ![]() | |
Կիրառությունը | removal ![]() | |
Նյութ | Կաուչուկներ, gum, կտոր ![]() |
Ջնջելու ռետին (նաև ռետին[1], կամ գրասենյակային ռետին)՝ գրասենյակային պարագա, որն օգտագործվում է մատիտով (և երբեմն թանաքով) արված գրությունները թղթից և գրելու այլ մակերեսներից հեռացնելու համար, բնական կամ վուլկանացված կաուչուկի կտոր:
Այն իրենից ներկայացնում է տարբեր փափկության չվուլկանացված ռետինի կտոր, որը երբեմն ամրացվում է մատիտի հակառակ ծայրին: Կարող է լինել ցանկացած գույնի և տարբեր խտության: Կան հատուկ գրիչներ, որոնց թանաքը կարելի է ջնջել ռետինով: Համեմատաբար վերջերս վաճառքում հայտնվել են էլեկտրական ռետիններ, որոնք թղթին քսվում են ոչ թե ձեռքով, այլ փոքր էլեկտրաշարժիչի օգնությամբ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 18-րդ դարը մատիտի գրությունները ջնջում (մաքրում) էին տարբեր եղանակներով և նյութերով, մաքրում էին ռետինով (ավելի ուշ), հացով և նույնիսկ քերելով[2], որոնցից ամենատարածվածը հացի միջուկն էր[3]: Մեյջի դարաշրջանի տոկիոցի ուսանողն ասել է. «Հացե ռետինները օգտագործվում էին ռետինի փոխարեն, և դրանք մեզ տալիս էին առանց որևէ քանակական սահմանափակման: Այդ պատճառով մենք կարող էինք, առանց մտածելու, ուտել դրանք՝ գոնե մի փոքր սովը հագեցնելու համար»[4]:
Եվրոպացիների կողմից ռետինի հայտնագործմանը նախորդել են Կոլումբոսի ծովագնացությունները: Ճանապարհորդը նկարագրել է, թե ինչպես էին Հաիթի կղզիների բնիկները խաղում գնդակով, որը պատրաստված էր բրազիլական հևեայի կեղևի կտրվածքներից արտահոսող թանձրացած կաթնային հյութից: Հնդկացիները ծառն անվանում էին «լացող», իսկ նրա արտազատած նյութը՝ «ծառի արցունքներ» («կաո-չու»)[5]: Բացի այդ, նրանք օգտագործում էին կաուչուկը զարդերը մարմնին ամրացնելու կամ ամանեղեն պատրաստելու համար[6]: 1751 թվականին կաուչուկը Եվրոպա բերեց ճանապարհորդ և մաթեմատիկոս Շառլ Կոնդամինը, չնայած նյութի երկարատև դիտարկումից հետո նա այդպես էլ չհայտնաբերեց դրա որևէ օգտակար հատկություն, բացի առաձգականությունից[5]:
Կաուչուկի՝ մատիտի հետքերը մակերևույթից մաքրելու հատկությունն առաջին անգամ նկարագրել է Ջոզեф Պրիստլին 1770 թվականին[5][7]:
Աշխատանքի սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրված թղթի վրա ռետինով տրորելիս գրաֆիտի մասնիկները քերվում են թղթից և կպչում ռետինի մակերեսին, որն իր հերթին մաշվում է մանր կտորներով: Արդյունքում մաքրվում է ինչպես գրությամբ մակերեսը, այնպես էլ ռետինի մակերեսը՝ օգտագործված շերտից: Չորացած և անորակ ռետինները, որոնց օգտագործված շերտը չի մաքրվում, կեղտոտում են թուղթը, քանի որ կպած (և ռետինի շերտի հետ չհեռացած) գրաֆիտը քսվում է թղթի վրա: Կաուչուկե ռետինները խիստ ենթակա են արտաքին ազդեցության, ուստի խորհուրդ է տրվում դրանք պահել փաթեթավորման մեջ՝ սահմանափակելով օդի և արևի ճառագայթների ազդեցությունը դրանց վրա[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Резинка для стирания // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 731—732.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Черчение и чертежные инструменты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Александр Монвиж-Монтвид Ластик // Что? Когда? Зачем?. — Litres, 2018-02-03. — С. 88. — 130 с. — ISBN 9785041013158
- ↑ Teiyûkai Kôbu daigakkô mukashibanashi. — Tokyo: Teiyûkai, 1926. — С. 25—26.
- ↑ 5,0 5,1 5,2 «Приручение каучука» (ռուսերեն). www.erasersworld.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 6,0 6,1 «История ластика, стирательной резинки | Д.Магазин — обзоры, идеи, советы» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Joseph Priestley A Familiar Introduction to the Theory and Practice of Perspective. — J. Johnson and J. Payne, 1770. — 214 с.