Ջնդրախաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջնդրաղաչից)
Ջնդրախաչ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՌինդ

Ջնդրախաչ (նաև Ջնդրաղաչ, ջնդր, գրաբար՝ ճանդարի, սոսի[1] և խաչ բառերից), սրբավայր-մատուռ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի հյուսիս-արևմտյան մասում, Ջնդրաղաչի սարավանդի վրա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը գտնվում է բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Այն պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը[2]։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբավայրի անվանումը բաղկացած է ջնդր և աղաչ բառերից։ «Աղաչը» թուրքերենում նշանակում է «ծառ»։ «Ջնդր» արմատի հետ կապված կա երկու տարբեր կարծիք։ Առաջինի համաձայն այն գրաբարի ճանդարի (ջանդարի, ճանդար, ճանտարի) բառն է, որի մեջ ա>ը հնչյունափոխությունն է եղել։ Բառն ունի սոսի, չինարի իմաստը։ Համաձայն այս տարբերակի, հնագույն ժամանակներում սրբավայրի տեղում եղել է սոսու ծառ, իսկ նախաքրիստոնեական շրջանում Հայաստանում ընդունված է եղել այդ ծառի պաշտամունքը։

Երկրորդ վարկածի համաձայն այն ջընքըռ (ջընգըռ), ջնթա բառն է, որը տարածաշրջանի խոսվածքում ունի քուրձ, լաթ, ցնցոտի, քրքրված շոր իմաստը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբավայրի տեղում Հին Ռինդի և թրքաբնակ Չիվայի միջև գտնվող Ջնդրաղաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախեցին և Ջնդրաղաջու դիրքերից դուրս շպրտեցին Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Հայոց լեզվի բարբառային բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա», 2001-2002 — 2792 էջ։
  2. «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն։ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ» (PDF). 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 21 դեկտեմբերի 2006 թվականի N 1905-Ն».
  4. Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. 5, Ե., 2008, էջ 188
  5. Աշոտ Սիմոնյան, Վայոց ձոր։ 20-րդ դարի քառուղիներում (1914-1921), Երևան, 2011թ, 728 էջ։ ISBN 978-9939-9015-4-1.