Ջյակովիցայի օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ {{{տեսակ}}}
Հուշարձան 1999 թվականի սեպտեմբերի 3-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի կողմից G 222 ինքնաթիռով իրականացված Ջյակովիցայի օդանավակայանի առաջին թռիչքին
Ջյակովիցայի օդանավակայանի թռիչքուղին

Ջյակովիցայի օդանավակայան, օդանավակայան Կոսովոյի արևմտյան մասում գտնվող Ջյակովիցա քաղաքի մոտակայքում: Ենթադրվում է, որ օդանավակայանը կարող է դառնալ քաղաքացիական և ոչ թանկ կոմերցիոն ավիաընկերությունների և բեռների թռիչքների համար[1][2]:

Տեղակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակովիցայի օդանավակայանն անմիջապես գտնվում է Ջյակովիցա քաղաքի մոտակայքում, որը 4 կմ հարավ է Ռադոնիչ լճից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանը կառուցվել է KFOR-ի համար 1999 թվականի Կոսովոյի պատերազմից հետո, գոյություն ունեցող օդանավակայանի կողքին, որն օգտագործվել է գյուղատնտեսական կարիքների համար: Ժամանակակից օդանավակայանը հիմնականում օգտագործվել է ռազմական և մարդասիրական թռիչքների համար: Գտնվել է իտալական պատասխանատվության գոտում: Օդանավակայանում վայրէջք կատարած ամենամեծ ինքնաթիռը Բոինգ 737-ն էր:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին օդանավակայանը Իտալիայի օդային ուժերից հանձնվել է Կոսովոյի Հանրապետության կառավարությանը: Իտալական շահագործման ժամանակաշրջանում Ջյակովիցայի օդանավակայանով անցել են ավելի քան 27,000 ինքնաթիռներ, 220,000 ուղևոր և ավելի քան 40,000 տոննա բեռ[3]:

Տեղական և ազգային կառավարությունները նախատեսում են Ջյակովիցայի օդանավակայանից ստեղծել քաղաքացիական և առևտրային օդանավակայան[4]: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ օդանավակայանը փակվել է Կոսովոյի իշխանությունների կողմից[5]: Այն կարող էր մրցակից դառնալ ծանրաբեռնված Պրիշտինայի օդանավակայանի համար: Բացի այդ, Ջյակովիցայի օդանավակայանը կունենա առավելություն, քանի որ մառախուղները ձմռանը այնքան հաճախ չեն լինում, որքան Պրիշտինայի օդանավակայանում[6]: Օդանավակայանի վերակառուցման նախագիծը նախատեսում է թռիչքուղու երկարացում ներկայիս 1800 մետրից մինչև 2400 մետր և դրա ընդլայնումը 30 մետրից դարձնել 45 մետր: Այսպիսով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշները կպահպանվեն[6]:

2015 թվականի դեկտեմբերի դրությամբ օդանավակայանը փակվել է Կոսովոյի Հանրապետության իշխանությունների կողմից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aeroporti i Kosovës në Gjakovë për cargo, çmime të lira dhe trajnime për pilotë»։ Zëri.info։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-17-ին։ Վերցված է 2017-05-22 
  2. «Aeroporti Gjakovë, news report»։ ABC News։ Վերցված է 19 December 2014 
  3. «Aeroporto AMIKO: passaggio di responsabilità»։ Ministry of Defense, Republic of Italy։ Արխիվացված է օրիգինալից 1 January 2014-ին։ Վերցված է 18 March 2014 
  4. «Aktivitetet e Ministrisë së Tregtisë dhe Industrisë: Themelohet Ndërmarrja Publike "Aeroporti i Gjakovës"»։ Ministria e Tregtisë dhe Industrisë։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-27-ին 
  5. 5,0 5,1 http://www.caa-ks.org/images/stories/docs/English/tjera/AIP/AIP%20AD%20072015.pdf(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Xhevat Ramosaj, kosovarisches Ministerium für Verkehr und Kommunikation: Civil Aviation (2004) (PPT, 2 MB)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]