Ջիվան Շմավոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիվան Շմավոնյան
Ծնվել էհունվարի 1, 1918(1918-01-01)
Արգել, Հայաստան
Մահացել էապրիլի 30, 1982(1982-04-30) (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունgastroenterologist
Հաստատություն(ներ)ՀՀ ԱՆ, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ջիվան Մամբրեի Շմավոնյան (հունվարի 1, 1918(1918-01-01), Արգել, Հայաստան - ապրիլի 30, 1982(1982-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աղեստամոքսաբան, կուրորտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), Հայաստանի Գաստրոէնտերոլոգների գիտական ընկերության հիմնադիր-նախագահ (1972-1982)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվան Շմավոնյանը ծնվել է 1918 թվականին Կոտայքի մարզի Արգել գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949-1951 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր բուժական վարչության գլխավոր բժիշկ, 1959-1961 թվականներին` Հայաստանի Սանատորակուրորտային գլխավոր վարչության պետ, 1962-1963 թվականներին` Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի առողջարանների կազմակերպման բաժնի, 1962-1964 թվականներին` ստամոքսաաղիքաբանության բաժանմունքի, 1964-1982 թվականներին` Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բժշկագիտության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ[1]։ Ուսումնասիրել է ստամոքսաղիքային համակարգի վրա «Հանքավան» և «Սևան» հանքային ջրերի բուժիչ ազդեցությունը[1]։

Իր ողջ էությամբ լինելով կուրորտաբան-աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ)՝ նա երազում էր իր մասնագիտության գծով գիտական ընկերություն ստեղծելու մասին։ Եվ 1972 թվականին Ջիվան Շմավոնյանի գործուն ջանքերը պսակվեցին հաջողությամբ․ նա հիմնադրեց Հայաստանի Գաստրոէնտերոլոգների գիտական ընկերությունը, միաձայն ընտրվեց դրա նախագահ և այն գլխավորեց մինչև իր կյանքի վերջը։

Մահացել է 1982 թվականին Երևանում։ Թաղված է Շահումյանի գերեզմանատանը[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին հիմնադրված Հանքավանի առողջարաններից մեկը 1997 թվականին կոչվել է պրոֆեսոր Ջիվան Շմավոնյանի անունով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «The memorial of Shmavonyan Jivan (Ջիվան Շմավոնյան Մամբրեի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  3. LLC, Spyur. «ՀԱՆՔԱՎԱՆԻ Ջ.ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)