Ջիվան Լուսինյան (գունդստաբլ)
Ջիվան Լուսինյան Jean de Poitiers-Lusignan | |||
| |||
---|---|---|---|
1342 - 1343 | |||
Մասնագիտություն՝ | գահի խնամակալ | ||
Գործունեություն՝ | ռեգենտ, գունդստաբլ | ||
Ազգություն | հայ, ֆրանսիացի | ||
Դավանանք | |||
Ծննդյան օր | 1306 կամ 1307 թվական | ||
Ծննդավայր | ![]() | ||
Վախճանի օր | օգոստոսի 7, 1343 | ||
Վախճանի վայր | Սիս, Դաշտային Կիլիկիա, Կիլիկիայի հայկական թագավորություն | ||
Դինաստիա | ![]() | ||
Հայր | Ամորի Լուսինյան | ||
Մայր | Զաբել Հեթումյան | ||
Ամուսին | Սոլդանա Բագրատունի, վրաց արքայադուստր | ||
Զավակներ | Բոհեմունդ Լուսինյան Լևոն Լուսինյան |
Ջիվան կամ Ժան Լուսինյան (ֆր.՝ Jean d'Arménie-Lusignan, ծնված՝ 1306 թվական, Կիպրոսի թագավորություն – մահացած՝ օգոստոսի 7, 1343 թվական, Սիս, Դաշտային Կիլիկիա), հայկական և ֆրանսիական ծագումով միջնադարյան պետական գործիչ, որը Կիլիկյան հայոց արքա Կոստանդին Գ-ի կառավարման նախօրեին հանդիսացել է թագավորության ռեգենտ (գահապահ) և ապա նշանակվել գունդստաբլ։
Հանդիսցել է հայոց վերջին գահակալ Լևոն Զ Լուսինյանի հայրը և Հեթումյան արքայադուստր Զաբելի որդին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1341 թվականին իր մահկանացուն է կնքում Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Ե-ն՝ Հեթումյանների արքայատոհմի վերջին ներկայացուցիչը։ Նախքան մահանալը՝ անժառանգ արքան հայոց գահը կտակում է Կոստանդին Լուսինյանին, որի մայրը՝ արքայադուստր Զաբելը, Հեթումյան արքայատոհմից էր։ 1342 թվականին Կոստանդինը ժամանում է Կիլիկյան Հայաստանը և օծվելով հայոց թագավոր, իր եղբորը՝ Ջիվան Լուսինյանին, կարգում է թագավորության գունդստաբլ[1]։
Ջիվանը հանդես է գալիս հայոց եկեղեցու՝ պապականության ազդեցությանը ենթարկվելուն ուղղված Կոստանդին արքայի ջանքերի օգտին, ինչն առաջացնում է հայկական իշխանական տների դժգոհությանը։ Կոստանդին Լուսինյանի լատինամետ քաղաքականությունից բորբոքված հայոց ազնվականությունը ապստամբություն է բարձրացնում թագի դեմ և սպանում իշխող ունիթորական վերնախավին, այդ թվում և Ջիվան Լուսինյանին։
Ըստ ֆրանսիական սկզբնաղբյուրների՝ Ջիվան Լուսինյանն ամուսնացած էր Սուլթան անունով հայուհու հետ և ունեցել է երկու որդի՝ Բոհեմունդ և Լևոն անուններով[1]։ Բոհեմունդը հավակնել է հայոց գահին, սակայն մահացել է 1363 թվականին Վենետիկում, իսկ Լևոնը 1342 թվականին թագադրվում է հայոց թագավոր։ Վերջինիս կառավարման օրոք էլ Սիսի պաշարմամբ անկում է ապրում Կիլիկյան հայոց թագավորությունը։