Ջիովանի Ռեյնա
Ջիովանի Ռեյնա անգլ.՝ Giovanni Alejandro Reyna | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Ջիովանի Ալեխանդրո Ռեյնա | ||||||||
Ազգությունը | ամերիկացի | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 2002[1][2] (19 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սանդերլենդ, Անգլիա | ||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 32 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջիովանի Ալեխանդրո Ռեյնա (անգլ.՝ Giovanni Alejandro Reyna, նոյեմբերի 13, 2002[1][2], Սանդերլենդ, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյնան հանդես է եկել «Նյու Յորք Սիթի» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում 2015-2019 թվականների ընթացքում, որից հետո միացել է գերմանական «Բորուսիա Դորտմունդի» ակադեմիային[3]։
«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունդեսլիգայի շրջանակներում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2020 թվականի հունվարի 28-ին «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 5-3 հաշվով՝ դորտմունդյան թիմի հաղթանակով[4]։ Այսպիսով, Ռեյնան դարձավ ամենաերիտասարդ ամերիկացին(17 տարեկան, 66 օրական), որը մասնակցել է Բունդեսլիգայի շրջանակներում կայացած հանդիպման։
2020 թվականի փետրվարի 4-ին նա խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Վերդերի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով։ Այդպիսով նա դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության պատմության ամենաերիտասարդ գոլահարը[5]։ 2020 թվականի փետրվարի 18-ին մասնակցելով Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «ՊՍԺ»-ի դեմ խաղին՝ դարձավ 3-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում։ Ջիովանին փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և 9 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդին[6]։
Ռեյնան հայտավորված էր 2020 թվականի մայիսի 16-ին Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Շալկե 04»-ի դեմ խաղի համար, սակայն նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացավ։ Ամերիկացի ֆուտբոլիստը շարք վերադարձավ մեկ շաբաթ անց և մասնակցեց մայիսի 23-ին կայացած «Վոլֆսբուրգի» դեմ խաղին, որն ավարտվեց 2-0 հաշվով։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին Ջիովանի Ռեյնան իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում՝ «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ Այդ գոլի շնորհիվ նա դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ամերիկացի ֆուտբոլիստը, ործվ գոլի է խփել Բունդեսլիգայում։
2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 2020-21 մրցաշրջանի իր երրորդ խաղում Ջիովանին դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ[7]։ Այսպիսով, նա դարձավ Սթիվ Չերանդոլոյից հետո առաջին ամերիկացին, ով հասել է այդպիսի արդյունքի[8]։ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Ռեյնան իր երկրորդ գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի դեմ խաղում[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիովանի Ռեյնան առաջին անգամ հրավիրվել է Միացյալ Նահանգների ազգային հավաքական 2020 թվականի նոյեմբերին՝ մասնակցելու Ուելսի և Պանամայի հավաքականների դեմ խաղերին[10]։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 12-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում[11]։ Ռեյնան մասնակցել է նաև Պանամայի հավաքականի դեմ խաղին և խփել իր առաջին գոլը հավաքականի կազմում[12]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բորուսիա Դորտմունդ | 2019-20 | Բունդեսլիգա | 15 | 0 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 18 | 1 |
2020-21 | 12 | 3 | 1 | 1 | 6 | 0 | 19 | 4 | ||||
Կարիերայի արդյունք | 27 | 3 | 2 | 2 | 8 | 0 | 1 | 0 | 37 | 5 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
ԱՄՆ | 2020 | 2 | 1 |
Արդյունք | 2 | 1 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնկակաֆ Մ17 փոխչեմպիոն - 2019
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://us.soccerway.com/players/gio-reyna/497191/
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Dortmund sign U.S. youth Gio Reyna from NYCFC»։ ESPN FC։ July 1, 2019։ Վերցված է May 25, 2020
- ↑ «New York City FC academy alum Giovanni Reyna makes Bundesliga debut in Borussia Dortmund win»։ mlssoccer.com։ 18 January 2020
- ↑ «Gio Reyna, rising U.S. soccer star, scores gorgeous strike for first professional goal with Dortmund»։ CBS Sports։ 4 February 2020։ Վերցված է 5 February 2020
- ↑ bleacherreport (19 February 2020)։ «Gio Reyna made history tonight» (Թվիթ)
- ↑ Press Associated (2020-10-03)։ «Reyna stars for Dortmund in 4-0 win against Freiburg»։ Daily Herald (en-US)։ Վերցված է 2020-10-03
- ↑ «https://twitter.com/optajack/status/1312409833031770114»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2020-10-03
- ↑ Jackson Wilton։ «USMNT's Reyna Scores Stunner for Dortmund»։ Sports Illustrated (en-us)։ Վերցված է 2020-12-05
- ↑ «USMNT ROSTER ANNOUNCEMENT: BERHALTER CALLS 24 PLAYERS FOR NOVEMBER CAMP MATCHES VS WALES AND PANAMA»։ ussoccer.com։ 3 November 2020։ Վերցված է 3 November 2020
- ↑ https://www.ussoccer.com/stories/2020/11/usmnt-0-wales-0-match-report-stats
- ↑ https://www.ussoccer.com/stories/2020/11/usmnt-6-panama-2-match-report-stats