Ջին Սիբերգի վտանգավոր դերը
Ջին Սիբերգի վտանգավոր դերը անգլ.՝ Seberg | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թեմա | Ջին Սիբերգ[1], Հետաքննությունների ֆեդերալ բյուրո[1], Սևամորթների իրավունքների համար պայքար[1], անաղմուկ դիտարկում[1], abuse of power?[1], հոգեկան առողջություն[1], COINTELPRO?[1] և psychological warfare?[1] |
Թվական | 2019, դեկտեմբերի 13, 2019, հունվարի 3, 2020, սեպտեմբերի 17, 2020, հունվարի 7, 2020[2] և նոյեմբերի 25, 2021[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Benedict Andrews? |
Դերակատարներ | Քրիստեն Ստյուարտ |
Օպերատոր | Ռեյչել Մորիսոն |
Երաժշտություն | Ջեդ Կուրզել |
Մոնտաժ | Փամելա Մարտին |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես, Փարիզ[1] և Նյու Յորք[1] |
Տևողություն | 102 րոպե[4] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Գեն Սեբերգի վտանգավոր դերը (անգլ.՝ Seberg) , ամերիկա-բրիտանական քաղաքական թրիլլեր՝ ռեժիսոր Բենեդիկտ Էնդրյուս, սցենարի հեղինակներ` Ջո Շրապնելյա և Աննա Ուոթերհաուս։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջին Սիբերգը ֆրանսիացի հայտնի դերասանուհի է, որը Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմում գլխավոր դեր է խաղացել։ Նա բաց ամուսնության մեջ է ամուսնու ՝ Ռոմեյն Գարիի հետ, որի հետ Փարիզում երեխա է դաստիարակում։ Սիլբերգը պատրաստվում է ուղևորվել Հոլիվուդ ՝ իր կարիերան այնտեղ առաջ տանելու համար։ Առաջին կարգում թռիչքի ժամանակ նա ականատես է լինում սպիտակամորթ բորտուղեկցորդուհու կողմից սևամորթ ուղևորի հկատմամբ խտրականության։ Նա կարեկցում է ուղևորին, որը ներկայանում է որպես Հաքիմ Ջամալ` քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվիստ։
Միացյալ Նահանգներ ժամանելուն պես ՝ Սեբերգը նկատում է, որ օդանավակայանում սևամորթ ակտիվիստները փոքրիկ բողոքի ցույց են սկսում ՝ ցույց տալու իրենց դժգոհությունը թռիչքի ընթացքում Ջամալի և նրա ուղեկիցների նկատմամբ ցուցաբրեած վերաբրմունքի համար։ Սիլբերգը միանում է ցուցարարներին և բարձրացնում է իր բռունցքը ի նշան համերաշխության։ Նա տեղյալ չէ, որ ՀԴԲ- ի թաքնված գործակալները գտնվում են օդանավակայանում և ակտիվիստների հետ լուսանկարում են իրեն։ Այնուհետև լուսանկարը վերլուծվում է, և ՀԴԲ-ն որոշում է, որ նրանք կհետևեն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Սելբերգի գործունեությանը, ևնախատեսում են ձայնագրել նրա հեռախոսային խոսակցությունները։
Ջեմալի հետ Սիբերգիի բարեկամությունը շուտով վերածվում է սիրավեպի, չնայած որ Ջեմալը նույնպես ամուսնացած է։ ՀԴԲ-ի COINTELPRO ծրագիրը լրտեսում է Սեբերգին, ներառյալ` թե ինչպես է նա և Ջեմալը սեռական հարաբերություններ ունենում։ Այս լուսանկարները այնուհետև Ցույց են տալիս Ջեմալի կնոջը` Դորոթիին, որը հարձակվում է Սիբերգի վրա։
ՀԴԲ-ն շարունակում է երկար տարիներ հետևել Սիբերգին։ ՀԴԲ վճարովի մամուլը փչացնում է նրա կարիերան։ 1970 թվականին Սիլբերգի դուստրը մահանում է մանկության շրջանում, և COINTELPRO գործակալները լուրեր են տարածում, որ երեխայի հայրը Սև Պանտերա կուսակցության անդամ է։ Նրա դստեր մահը և ՀԴԲ-ի զրպարտչական արշավները հանգեցնում են խոր ընկճվածության։ Վերջապես, 1979 թվականին կարիերան և անձնական կյանքը խառնաշփոթի մեջ են, և Սիլբերգը ինքնասպանություն է գործում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստեն Ստյուարտ - Ջին Սիբերգ
- Ջեք Օ'Քոննել- Ջեք Սոլոմոն
- Էնթոնի Մաքի - Հաքիմ Ջամալ
- Մարգարիտ Կուելլի - Լինեթ
- Քոլմ Մինի - Ֆրենկ Էլրոյ
- Զազի Բիտց - Դորոթի Ջամալ
- Վինս Վոն-Կարլ Կովալսկի
- Իվան Աթալ-Ռոմեն Գրի
- Սթիվեն Ռութ-Ուոլթ Բրեկման
- Կոռնելիուս Սմիթ կրտսեր - Ռեյ Ռոբերթսոն
- Ջեյդ Պետիջոն-Ջենի Կովալսկի
- Սեր'Դարիուս Բլեյն-Լուի Լյուիս
- Ջեյմս Ջորդան - Ռոյ Մեդոու
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտին հայտարարվել է, որ ֆիլմի դերասանական կազմին են միացել Քրիստեն Ստյուարտը, Ջեք Օ'Քոննելը, Էնթոնի Մաքին, Մարգարիտ Քուելին և Քոլմ Մինին։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները սկսել են 2018 թվականի հունիսին Լոս Անջելեսում[5], և ավարտվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Seberg — 2019.
- ↑ (unspecified title) — Turkey.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Against All Enemies»։ Production Weekly։ Վերցված է June 10, 2018(չաշխատող հղում)
- ↑ Morrison Rachel (August 2, 2018)։ «That’s a wrap on #againstallenemies. So much gratitude to my incredible camera crew featuring one and only @englishsly and @moneypennyyyyy and a bunch of other cats who are too cool for IG. 🤞we made something we all can be proud of...»։ Instagram։ Վերցված է August 2, 2018
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Universal Pictures ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր