Ջին Ռիս
Ջին Ռիս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոզո, Դոմինիկա[4] |
Վախճանվել է | մայիսի 14, 1979[5][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Դոմինիկա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[4] և Stephen Perse Foundation?[4] |
Պարգևներ | |
Ամուսին | Jean Lenglet? |
Համատեղ ապրող | Ֆորդ Մեդոքս Ֆորդ[4] |
Jean Rhys Վիքիպահեստում |
Ջին Ռիս (անգլ.՝ Jean Rhys, Ella Gwendolen Rees Williams, օգոստոսի 24, 1890[1][2][3][…], Ռոզո, Դոմինիկա[4] - մայիսի 14, 1979[5][1][2][…], Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ծնունդով Էլլա Գվենդոլին Ռիս Ուիլյամս, վեստ ինդիացի և անգլիացի գրող, արձակագիր և էսսեիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիսի հայրը բժիշկ է եղել, ծագումով Ուելսից, իսկ մայրը՝ շոտլանդական կրեոլների սերունդներից։ Նա տասնվեց տարեկանում մեկնել է Անգլիա, սովորել Քեմբրիջում (1907-1908), որը չափազանց խիստ և թանկ է եղել Ռիսի համար։ Նա թողել է Քեմբրիջի իգական դպրոցը և ընդունվել Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական դպրոց (1909), որն այժմ կոչվում է Թագավորական ակադեմիա։ Այնտեղ վոկալ է սովորել։ Հոր մահից հետո մայրը պնդել է, որ վերադառնա տուն, քանի որ ուսման ծախսերն այլևս հոգալ չէին կարող, սակայն Ռիսն աշխատանք է գտել երգչախմբում և մնացել է Լոնդոնում[6]։ Այդ տարիներին նա ստիպված է եղել ապրուստի միջոց վաստակել բնորդուհի լինելով[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կամավոր ծառայել է զինվորական ճաշարանում։ 1919 թվականին ամուսնացել է գրող և լրագրող Վիլեմ Յոհան (Ջոնի) Լենգլետի հետ[Ն 1], իսկ 1920 թվականին ծնվել է նրանց որդին, որը երեք շաբաթ անց մահացել է։ Այդ ծանր ապրումների մեջ լինելով Ռիսը ստպված էր ուղեկցել ամուսնուն։ Նա թափառել է նրա հետ Եվրոպայով, ապրել Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում։ 1922 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիվոննան։ 1923-1924 թվականներին Ռիսի ամուսինը ձերբակալվել է ֆինանսական մախինացիաների և լրտեսության համար[6]։ 1932 թվականին նա բաժանվել է ամուսնուց[Ն 2]: Ռիսը 1932 թվականին Փարիզում ծանոթացել է Ֆորդ Մեդոքս Ֆորդի հետ և սկսել պատմվածքներ գրել նրա հովանավորչությամբ։ Ապրել է աղքատության մեջ, բոհեմական կյանք է վարել և սկսել խմել։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջին Ռիսի պատմվածքների «Ձախ ափ» գիրքը հրապարակվել է 1927 թվականին։ Նա հաջորդաբար գրել է նաև մի քանի վեպեր՝ «Ճանապարհորդություն խավարի մեջ»[8] (1934) և այլն։ 1939-1957 թվականներին հանրային հարթակում չի երևացել։ Այդ ժամանակ նա գրել է իր գլուխգործոցը «Ընդարձակ Սարգասյան ծով» վեպը[9][Ն 3] (1966), որը նրան համաշխարհային հռչակ է բերել։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1927 թվական «Ձախ ափը և այլ պատմություններ» (անգլ.՝ The Left Bank and Other Stories)[10]
- 1928 թվական, վերաթողարկվել է «Քառյակ» անվամբ 1929 թվականին (անգլ.՝ Postures)[11]
- 1931 թվական «Հեռանալուց հետո պարոն Մակքենզի» (անգլ.՝ After Leaving Mr. Mackenzie)[12]
- 1934 թվական «Ճանապարհորդություն խավարի մեջ» (անգլ.՝ Voyage in the Dark)[13]
- 1939 թվական «Բարի լույս, կեսգիշեր» (անգլ.՝ Good Morning, Midnight )[14]
- 1966 թվական «Ընդարձակ Սարգասյան ծով» (անգլ.՝ Wide Sargasso Sea, ռուս.՝ Антуанетта)[15]
- 1968 թվական «Վագրերն ավելի լավ տեսք ունեն» (անգլ.՝ Tigers Are Better-Looking)[16]
- 1975 թվական «Իմ օրը, երեք կտոր» (անգլ.՝ My Day: Three Pieces)[17]
- 1976 թվական «Քնիր այն Լեդիից» (անգլ.՝ Sleep It Off Lady )[18]
- 1979 թվական «Խնդրում եմ ժպտացեք, անավարտ ինքնակենսագրություն» (անգլ.՝ Smile Please: An Unfinished Autobiography)[19]
- 1984 թվական «Ջին Ռիսի նամակները 1931-1966 թվականներ» (անգլ.՝ Jean Rhys Letters 1931-1966)[20]
- 1984 թվական «Վաղ վեպեր» (անգլ.՝ Early Novels)
- 1985 թվական «Ամբողջական վեպերը» (անգլ.՝ The Complete Novels)
- 1985 թվական «Հեքիաթներ լայն Կարիբյան ավազանի մասին» (անգլ.՝ Tales of the Wide Caribbean)[21]
- 1987 թվական «Հավաքած պատմվածքները»[22] (անգլ.՝ The Collected Short Stories)
Հրատարակություն ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվական «Ճանապարհորդություն խավարի մեջ» (Путешествие во тьме)[6]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիսը մահացել է՝ անավարտ թողնելով «Ժպտա, խնդրում եմ» ինքնակենսագրական գիրքը։ Այն հրատարակվել է 1979 թվականին։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 896.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 «Путешествие во тьме». loveread.ec. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Text "LoveRead.ec - читать книги онлайн бесплатно" ignored (օգնություն); Text "Джин Рис" ignored (օգնություն) - ↑ «Lancelot Grey Hugh SMITH». genealogy.links.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Книга: Путешествие во тьме». www.e-reading.life. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ arvenundomiel (29 мар, 2011). «Широкое Саргассово море». Кривое зеркало памяти. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «The Left Bank, and Other Stories». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Rhys, Jean, 1894-1979. (2000, ©1928). «Quartet». Penguin. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «After Leaving Mr. Mackenzie». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Книга «Путешествие во тьме»». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Good Morning, Midnight Quotes by Jean Rhys». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Читать бесплатно электронную книгу Антуанетта. Джин Рис онлайн. Скачать в FB2, EPUB, MOBI - LibreBook.me». librebook.me. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Tigers are Better-Looking». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «My Day Three Pieces by Rhys, Jean: Good+ Paperback (1975)». www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: Text "Becker's Books" ignored (օգնություն) - ↑ «Sleep it Off Lady». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Smile Please». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Letters 1931-1966». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Esteves, Carmen C.; Paravisini-Gebert, Lizabeth (1991). «Green Cane and Juicy Flotsam: Short Stories by Caribbean Women» (անգլերեն). Rutgers University Press. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «The Collected Short Stories». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harrison N.R. Jean Rhys and the novel as women's text. Chapel Hill: University of North Carolina Press, 1988
- Angier C. Jean Rhys: life and work. Boston: Little, Brown, 1990
- Critical perspectives on Jean Rhys/ Pierrette M Frickey, ed. Washington: Three Continents Press, 1990
- Gregg V.M. Jean Rhys's historical imagination: reading and writing the Creole. Chapel Hill: University of North Carolina Press, 1995
- Sternlicht S.V. Jean Rhys. New York: Twayne; London: Prentice Hall International, 1997
- Savory E. Jean Rhys. Cambridge; New York: Cambridge UP, 1998 (переизд. 2008)
- Jean Rhys: Wide Sargasso Sea: A reader's guide to essential criticism/ Ed. Carl Plasa. Houndsmills: Macmillan, 2001
- Simpson A.B. Territories of the psyche: the fiction of Jean Rhys. New York : Palgrave Macmillan, 2005
- Moran P. Virginia Woolf, Jean Rhys and the aesthetics of trauma. New York: Palgrave Macmillan, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография (անգլ.)
- Вест-Индия в биографии и творчестве Дж. Рис (անգլ.)
- Материалы архива Дж. Рис (անգլ.)
- Джин Рис на сайте IMDB (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Ռիս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Մայիսի 14 մահեր
- 1979 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի կանայք
- 20-րդ դարի բրիտանացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Անգլիացի արձակագիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի վիպասաններ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի կին գրողներ
- Գրական գործիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Մոդեռնիստ գրողներ