Ջին Դիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջին Դիքսոն
անգլ.՝ Jeane Dixon
Ծնվել էհունվարի 5, 1904(1904-01-05)
ԾննդավայրMedford, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էհունվարի 25, 1997(1997-01-25) (93 տարեկան) կամ հունվարի 26, 1997(1997-01-26)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունանշարժ գույքի գործակալ և աստղագուշակ

Ջին Դիքսոն (անգլ.՝ Jeane Dixon), ի ծնե՝ Լիդիա Էմմա Փինքերտ (անգլ.՝ Lydia Emma Pinckert, հունվարի 5, 1904(1904-01-05), Medford, Վիսկոնսին, ԱՄՆ - հունվարի 25, 1997(1997-01-25) կամ հունվարի 26, 1997(1997-01-26)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2][3]), ամերիկացի աստղագուշակ և էքստրասենս, ով իր հայրենիքում մեծ համբավ է ձեռք բերել թերթերից մեկում իր աստղագիտական ​​սյունակի շնորհիվ, ինչպես նաև գրավել է ամերիկյան բնակչության և երկրի նշանավոր քաղաքական գործիչների ուշադրությունը ապագայի վերաբերյալ իր կանխատեսումներով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքսոնը ծնվել է գերմանացի ներգաղթյալների ընտանիքում Վիսկոնսին նահանգի Մեդֆորդ քաղաքում և իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Միսսուրիում, ապա Կալիֆորնիայում[5], որտեղ նրա հայրը ավտոսրահ ուներ հայտնի պրոդյուսեր Հալ Ռոուչի հետ[6]։ Ինքը՝ Դիքսոնը, իր ծննդյան ամսաթիվը հայտարարել է 1918[2][3], իսկ հետո 1910 թվականը[2], սակայն լրագրողների հատուկ հետաքննության արդյունքում, որի ընթացքում հարցազրույց են վերցրել նրա ընտանիքի շատ անդամներից, հնարավոր է եղել պարզել, որ նա ծնվել է 1904 թվականին[2][7]։

Ըստ Դիքսոնի սեփական պատմությունների, երբ նա դեռ դեռահաս էր, նա հանդիպել է գնչուհու, ով կանխագուշակել էր, որ նա կդառնա հայտնի կանխատեսող, և երկրի ամենանշանավոր մարդիկ կդիմեն նրա ծառայություններին։ Բացի այդ, նա Դիքսոնին նվիրել է կախարդական գնդակ, որից նա չի բաժանվել իր հետագա կյանքի ընթացքում[8]։

1939 թվականին նա ամուսնացել է ավտոմոբիլային դիլեր Ջեյմս Դիքսոնի հետ, ով հետագայում դարձավ Վաշինգտոնում հաջողակ անշարժ գույքի գրասենյակի ղեկավար[9]։ Դիքսոնը երկար տարիներ աշխատել է այդ բիզնեսում ամուսնու հետ և ապրել նրա հետ մինչև նրա մահ։ Չնայած դրան՝ զույգը երեխա չի ունեցել[10]։

Կանխատեսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդի շրջանում նրան հանրաճանաչություն է բերել նախագահ Քենեդիի սպանության ենթադրյալ կանխատեսումը։ 1956 թվականի մայիսի 3-ին Parade ամսագրի հերթական համարում նա հրապարակել է մի մարգարեություն, որում պնդել է, որ 1960 թվականի ընտրություններում իշխանության կգա դեմոկրատ նախագահ, որն այնուհետև սպանվելու էր պաշտոնում։ Ավելի ուշ նա, այնուամենայնիվ, խոստովանել է, որ վստահ է եղել ընտրություններում Ռիչարդ Նիքսոնի հաղթելու[11] և Քենեդիի ձախողման հարցում[12]։

Ջին Դիքսոնին են վերագրել սենատոր Ռոբերտ Քենեդիի, սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի սպանության, Մերիլին Մոնրոյի վաղ մահվան, երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման և Ապոլոն 1-ի մահվան կանխատեսումները։ Կան նաև պատմություններ, որ 1942 թվականին Դիքսոնը գեղեցկության սրահում հանդիպել է դերասանուհի Քերոլ Լոմբարդին, ում փորձել է հետ պահել պլանավորված թռիչքից, բայց ի վերջո դերասանուհին չի լսել նրա խոսքերը և շուտով մահացել է ավիավթարից։

Ջին Դիքսոնի խորհուրդներին ականջալուր է եղել նաև հետագայում նախագահ դարձած Ռիչարդ Նիքսոնը, որը խնամքով պատրաստվել է իր դեմ ահաբեկչությանը, որը նրան կանխատեսել էր Դիքսոնը[13]։ Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք Դիքսոնը համարվել է նրա անձնական աստղագուշակներից մեկը, իսկ նրա խորհուրդներին հաճախ է դիմել նաև նրա կինը՝ Նենսին։ Ինքը՝ Դիքսոնը, լինելով բարեպաշտ կաթոլիկ, Աստծուն անվանել է իր լուսավորիչ[5]։

Ջին Դիքսոնը յոթ գրքերի հեղինակ է, ներառյալ ինքնակենսագրական, ինչպես նաև շների համար հորոսկոպի և աստղագիտական խոհարարական գրքի։ Նա հաճախակի հյուր է եղել տարբեր հեռուստատեսային շոուներում և սերիալներում, այդ թվում՝ 1980-ականներին հայտնի սիթքոմում՝ «Ոսկե աղջիկները», որտեղ Դիքսոնը խաղացել է ինքն իր դերը 1985 թվականին։

Ջին Դիքսոնի էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հասարակության ամենաբարձր շրջանակներում այս ճանաչմանը, Դիքսոնի կանխատեսումներից շատերը կեղծ էին։ Նման կեղծիքներ են եղել նրա պնդումները, որ Մացու եւ Ջինմենդաո կղզիների շուրջ վեճը խթան կհանդիսանա Երրորդ համաշխարհային պատերազմի համար 1958 թվականին, որ ամերիկյան արհմիությունների առաջնորդ Ուոլթեր Ռոյթերը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում 1964 թվականին, ինչպես նաեւ, որ ռուսներն առաջինը վայրէջք կկատարեն Լուսնի վրա[14][15]։ Այս բացթողումները հանգեցրել են "Ջին Դիքսոնի էֆեկտ" տերմինի առաջացմանը, որը շրջանառության մեջ է դրել Թեմփլի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Ջոն Ալեն Փոլզը[5]։ Դրա իմաստն այն է, որ մի քանի համընկնող կանխատեսումների պատճառով դրանց կանխատեսողն անմիջապես սկսում է մեծարվել՝ միաժամանակ անտեսելով մի շարք կեղծ կանխատեսումներ, որոնք հաճախ գերազանցում են ճիշտ կանխատեսումներին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Դիքսոնը կյանքից հեռացել է 1997 թվականի հունվարի 25-ին, սրտի կաթվածից Վաշինգտոնի Սիլ հիվանդանոցում 93 տարեկան հասակում[5]։ Մահից հետո նրա ունեցվածքի մեծ մասը բաժին է հասել իր նախկին հաճախորդին՝ ներդրող Լեո Մ.Բերնշտեյնին, ով 2002 թվականին դրանք հավաքել է մեկ վայրում՝ իր հիմնադրած Ջին Դիքսոնի թանգարանում՝ Վիրջինիա նահանգում։ 2008 թվականին Բերնշտեյնը մահացել է, իսկ մեկ տարի անց նրա բոլոր իրերը, որոնք կապված էին Ջին Դիքսոն անվան հետ, աճուրդի են հանվել[10]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dixon, Jeane, co-authored with Noorbergen, Rene, Jeane Dixon : My Life and Prophecies, William Morrow and Company, August 1969, ISBN 0-688-02142-5.
  • Dixon, Jeane, Reincarnation and Prayers to Live By, W. Morrow, 1970, ISBN 0-688-15003-9.
  • Dixon, Jeane, The Call to Glory , Bantam Books, 1973, ISBN 0-553-07512-8.
  • Dixon, Jeane, Jeane Dixon’s Astrological cookbook, Morrow, 1976, ISBN 0-688-03091-2.
  • Dixon, Jeane, Horoscopes for Dogs, Houghton Mifflin, 1979, ISBN 0-395-27453-2.
  • Dixon, Jeane, Yesterday, Today, and Forever, Andrews Mcmeel Publishing, 1987, ISBN 0-8362-7941-7.
  • Dixon, Jeane, A Gift of Prayer Words of Comfort and Inspiration From the Beloved Prophet and Seer, Viking Studio Books, 1995, ISBN 978-0-670-86010-4.
  • Dixon, Jeane, Do Cats Have Esp?, Running Press Book Publishers, 1998, ISBN 978-0-9665202-0-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 David St. Albin Greene, «The Untold Story…of Jeane Dixon», National Observer, 27 Oct 1972
  3. 3,0 3,1 Clauson-Wicker, Su, «Offbeat Attractions», Roanoke Times & World News, Roanoke, Virginia, 17 April 2005, «Displays lead you from Dixon’s birth in Wisconsin in 1904 (she liked to say it was 1918)»
  4. Jeane Dixon Archived 2016-03-10 at the Wayback Machine., biography, IMDb.com
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Jean Dixon Psychic and Astrologer Whose Predictions Were Read By Millions», Pittsburgh Post-Gazette, 27 January 1997.
  6. Bordsen John (2002-07-21)։ «Mementos of a crystal-gazer fill Jeane Dixon Museum»։ Houston Chronicle 
  7. Denis Brian, Jeane Dixon: The Witnesses, Doubleday & Company, 1976, p147-148
  8. «Celebrity Astrologer Jeane Dixon Dies»։ The Washington Post։ 1997-01-27 
  9. Brady James (1997-02-03)։ «Jeane Dixon may have been wacky, but divined comedy made her a star»։ Crain's New York Business 
  10. 10,0 10,1 Koncius Jura (2009-07-19)։ «Prophet Margin: What Does the Future Hold for the Sale of Jeane Dixon's Possessions?»։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին։ Վերցված է 2009-10-01 
  11. «The Straight Dope Mailbag: The Straight Dope Mailbag: Did psychic Jeane Dixon predict JFK’s assassination?»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-20-ին։ Վերցված է 2010-03-13 
  12. Hines, Terence. {{{заглавие}}}. — Prometheus Books[en], 2003. — С. 71.
  13. «Terror Watch: President Nixon’s Secret Psychic Adviser — Newsweek National News — MSNBC.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-25-ին։ Վերցված է 2010-03-13 
  14. Carroll Robert T.։ «Jeane Dixon & the Jeane Dixon effect»։ The Skeptics Dictionary։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2009-10-01 
  15. Brady James (1997-02-03)։ «Jeane Dixon may have been wacky, but divined comedy made her a star»։ Crain's New York Business 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]