Ջին Բարթիկ
Ջին Բարթիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1924[1] |
Ծննդավայր | Alanthus Grove, Ջենտրի շրջան, Միսսուրի, ԱՄՆ[1] |
Մահացել է | մարտի 23, 2011[2][1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Գերեզման | Jennings Cemetery[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Northwest Missouri State University? (1945)[4][1] և Փենսիլվանիայի համալսարան (1967)[5][6] |
Մասնագիտություն | ծրագրավորող, մաթեմատիկոս, համակարգչային գիտնական և technical writer |
Աշխատավայր | Remington Rand[4][1], Auerbach Publications?[4][7], Honeywell International, Inc.?[4][6], EMCC?[8][1] և Moore School of Electrical Engineering?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ջին Բարթիկ (դեկտեմբերի 27, 1924[1], Alanthus Grove, Ջենտրի շրջան, Միսսուրի, ԱՄՆ[1] - մարտի 23, 2011[2][1], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ[1]), (անգլ.՝ Jean Jennings Bartik) ամերիկացի ծրագրավորող, ENIAC համակարգչի առաջին ծրագրավորողներից մեկը։
Փենսիլվանիայի համալսարանի գործընկերների հետ նա մշակել և նկարագրել է ծրագրավորման մի շարք հիմնարար հայեցակարգեր։ Այնուհետև նա աշխատել է BINAC-ում և UNIVAC-ում, տարբեր տեխնոլոգիական ընկերություններում՝ որպես տեխնիկական գրող, մենեջեր, ինժեներ և ծրագրավորող: Կյանքի վերջում նա աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթի Ջին Ջենինգսը ծնվել է 1924 թվականին Միսսուրի նահանգի Գենտրի շրջանի մի ագարակում՝ աղքատ ընտանիքում[10]։ Նա յոթ երեխաներից վեցերորդն էր: Նրա հայրը՝ Ուիլյամ Սմիթ Ջենինգսը (1893–1971), եկել է Ալանտուսից, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ դպրոցում, որը ուներ ընդամենը մեկ դասարան[10]։ Նրա մայրը՝ Լուլա Մեյ Սփեյնովերը (1887–1988), նույնպես ապրում էր Ալանտուսում։ Ջենինգսն ուներ երեք ավագ եղբայր՝ Ուիլյամը (ծնված 1915 թվականի հունվարի 10-ին), Ռոբերտին (մարտի 15,1918 թվական) և Ռեյմոնդին (1922 թվականի հունվարի 23-ին), երկու ավագ քույրերը՝ Էմման (1916 թվականի օգոստոսի 11) և Լուլուն (1919 թվականի օգոստոսի 22), և մեկ կրտսեր քույրը՝ Մարմարը (1928 թվականի դեկտեմբերի 15):
Մանուկ հասակում նա ձի է վարել և այցելել թոշակառու ուսուցչուհու տատիկին։ Նա աղջկան ամեն օր թերթ էր գնում, քանի որ Բեթիի ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։ Ջինը սկսեց հաճախել տեղի փոքր դպրոցը, որտեղ դասավանդում էր նրա հայրը, և դարձավ տեղի հայտնի մարդ՝ որպես սոֆթբոլի հմուտ մարզիկ և միակ աղջիկը սոֆթբոլի թիմում[10]: Որպեսզի միջնակարգ դպրոց հաճախի, նա քրոջ հետ ապրում էր մոտակա քաղաքում։ Նա սկսեց ամեն օր մեքենա վարել, թեև ընդամենը 14 տարեկան էր։ 1941 թվականին, երբ նա 16 տարեկան էր, նա ավարտեց Ստեմբերի միջնակարգ դպրոցը։
Նա սկզբում սովորել է լրագրություն Հյուսիսարևմտյան Միսսուրիի պետական համալսարանի քոլեջում: Ղեկավարի հետ վատ հարաբերությունների պատճառով փոխեցի ընտրությունը հօգուտ մաթեմատիկայի։ Նա կրթությունը ավարտել է 1945 թվականին, որից հետո սկսվել է նրա համակարգչային կարիերան[11]։
Ավելի ուշ՝ 1967 թվականին, նա ստացել է Փենսիլվանիայի համալսարանի անգլերենի մագիստրոսի կոչում։ 2002 թվականին նրան շնորհվել է Հյուսիսարևմտյան Միսսուրի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին պատերազմին օգնելու համար ԱՄՆ բանակը հավաքագրեց մաթեմատիկոսներ համալսարաններից։ Չնայած իր մենթորի նախազգուշացումներին, որ նա բանակում պարզապես «դանդաղ սարքում» է լինելու, և չնայած մաթեմատիկայի ուսուցիչ դառնալու դրդապատճառին, Բարթիկը որոշել է հաշվիչ դառնալ։ Նրա հաշվարկի պրոֆեսորը նրան ցույց տվեց մի բացիկ, որը խրախուսում էր կին մաթեմատիկոսներին դիմել Փենսիլվանիայի համալսարանին՝ որպես «հաշվիչ» աշխատելու համար[11] և Բարթիկին համոզեց ընտրել այնտեղ աշխատելը, քանի որ համալսարանն ուներ դիֆերենցիալ անալիզատոր: Նա դիմեց և՛ IBM, և՛ Փենսիլվանիայի համալսարան: IBM-ը մերժել է նրա դիմումը։ Իսկ համալսարանը նրան ընդունեց աշխատանքի՝ բալիստիկ հետագծերը ձեռքով հաշվարկելու համար: Քսանամյա Ջենինգսը, ով երբեք չէր եղել Միսսուրիի սահմաններից դուրս, համաձայնվեց, նստեց գիշերային գնացքը և 40 ժամից արդեն այնտեղ էր[11] (Մերիվիլից Ֆիլադելֆիա հեռավորությունը մոտ 1700 կմ է):
1945 թվականի մարտին համալսարանում արդեն աշխատում էին մոտ յոթանասուն կին։ Նրանց ընտրել և մարզել է Ադել Գոլդշտեյնը, ով իր վստահությամբ մնայուն տպավորություն է թողել Ջենինգսի վրա։ Երբ Ադելը դասարանում ծխախոտ վառեց և սկսեց դասախոսել, Ջենինգսը, ով հաճախ զայրացած էր սեռային խտրականությունից, հասկացավ, որ ինքը արդեն հեռու է այն գավառներից, որտեղ կանայք պետք է թաքուն ծխեին:
Մի քանի ամիս անց կանանց շրջանում տեղեկություններ շրջանառվեցին վեց թափուր աշխատատեղերի մասին՝ ինչ-որ առեղծվածային մեքենայի վրա աշխատելու համար, և Ջենինգսը անհամբեր գնաց Հերման Գոլդշտեյնի կողմից անցկացված հարցազրույցի: Հերման Գոլդշտեյնի նրան հարցրեց էլեկտրաէներգիայի մասին, ինչին Ջինը պատասխանեց Օմի օրենքը, բայց Գոլդշտեյնը ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե արդյոք նա չի վախենում մալուխների հետ աշխատելուց[11]:
Այդ ամառ նա և հինգ այլ կանայք (Մերիլին Մելցեր, Ռութ Լիխտերման, Բեթի Սնայդեր, Ֆրենսիս Բիլաս և Քեյ ՄաքՆալթի) ուղարկվեցին Աբերդինի փորձադաշտ[11]:
Առանց ծրագրավորման դասընթացների, նրան խնդրեցին խնդիրներ մտցնել ENIAC-ում: Բարթիկը, ով դարձավ ծրագրի համաղեկավարը (Բեթի Սնայդերի հետ), և մյուս չորս սկզբնական ծրագրավորողները շատ հմուտ դարձան ENIAC-ի ծրագրավորման մեջ: Առանց ձեռնարկի, որի վրա կարելի է հիմնվել, խումբն ուսումնասիրեց սարքի սխեմատիկան, հարցազրույցներ անցկացրեց այն կառուցած ինժեներների հետ և օգտագործեց այդ տեղեկությունը՝ սովորելու, թե ինչպես ծրագրավորել այն: Սկզբում նրանց ընդհանրապես թույլ չէին տալիս տեսնել ENIAC սարքավորումը, քանի որ այն դասակարգված էր, և նրանք չէին ստացել անհրաժեշտ թույլտվությունները, ուստի նրանք պետք է սովորեին, թե ինչպես ծրագրավորել համակարգիչը՝ պարզապես ուսումնասիրելով դրա սխեմաները[12]: Նրանց նաև սկզբնական շրջանում չէր տրվել մի տեղ, որտեղ նրանք կարող էին միասին աշխատել, ուստի նրանք տեղ գտան աշխատելու ցանկացած վայրում՝ չբնակեցված դասասենյակներում կամ հանրակացարաններում:
ENIAC-ի հետ աշխատելու ընթացքում կանայք մշակել են ենթածրագրեր, բնադրում և ծրագրավորման այլ տեխնիկա և, հնարավոր է, հորինել են թվային համակարգիչների ծրագրավորման կարգը: Բարթիկի ծրագրավորման գործընկերը Բեթի Հոլբերթոնն էր։ Նրանք միասին ստեղծեցին ENIAC-ի հիմնական ծրագիրը և ղեկավարեցին բալիստիկ ծրագրավորման խումբը[12]։ Բացի բալիստիկ հետագծերի հաշվարկից, նրանք նաև շուտով սկսեցին կատարել միջուկային ռեակցիայի հաշվարկներ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում և ընդլայնեցին մեքենայի ընդհանուր կիրառությունները: Բարթիկը, Բերթի Հոլբերթոնի հետ միասին, ընտրվեց գրելու ծրագիր, որը նմանակում էր հետագծերը ENIAC-ի առաջին հանրային ցուցադրության ժամանակ:
1946 թվականին Բարթիկը նկարագրում է ENIAC-ի առաջին հանրային ցուցադրությունը։ Աբերդինի փորձադաշտում Ջինը հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Ուիլյամ Բարտիկին։ Նա ինժեներ էր, ով Փենսիլվանիայի համալսարանում աշխատում էր Պենտագոնի որոշ նախագծի վրա։ Նրանք ամուսնացան 1946 թվականի դեկտեմբերին։
Չնայած Բարթիկը կարևոր դեր է խաղացել ENIAC-ի զարգացման գործում, նրա աշխատանքը Penn-ում և ENIAC-ում այնքան էլ հայտնի չէր, մինչև այն փաստագրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի «Հույժ գաղտնի Ռոզիներ. Կին «Համակարգիչները» ֆիլմում (2010): Բարթիկը և չորս այլ վաղ շրջանի կին ծրագրավորողներ ավելի ուշ դարձան թիմի մի մասը, որն աշխատեց Ջոն ֆոն Նեյմանի հետ՝ ENIAC-ը համակարգչի վերափոխելու համար։ Պատերազմից հետո Բարթիկը շարունակեց աշխատել ENIAC-ի մշակողներ Ջոն Էկերտի և Ջոն Մաուչլիի հետ և օգնեց նրանց մշակել BINAC և UNIVAC I համակարգիչները: BINAC-ը առաջին համակարգիչն էր, որն օգտագործեց մագնիսական ժապավենի պահեստավորումը դակիչ քարտերի փոխարեն, և առաջին համակարգիչն էր, որ ուներ երկու պրոցեսորով: Բարթիկը դրա վրա ծրագրավորել է Northrop Aircraft-ի ուղղորդման համակարգը: UNIVAC-ի համար նա նաև մշակել է էլեկտրական տրամաբանական սխեմաներ: Երբ նա վերհիշեց իր աշխատանքը այս նախագծերի վրա Էկերտի և Մաուխլիի հետ, նա նկարագրեց նրանց թիմը որպես «տեխնիկական կամելոտ»՝ մարդկանց սերտորեն կապված խումբ, որը հաղթահարում է հաշվողականության սահմանները:
1950-ականների սկզբին նա իր այն ժամանակվա ամուսնու հետ տեղափոխվեց Վաշինգտոն, որտեղ նա աշխատում էր Remington Rand-ի վաճառքի ոլորտում, վերապատրաստում էր մարդահամարի բաժանմունքի ծրագրավորողներին և աշխատում էր UNIVAC ծրագրերում նավատորմի համար:
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Ուիլյամ Բարթիկը պաշտոն ընդունեց Ֆիլադելֆիայի Remington Rand-ում, և զույգը տեղափոխվեց այնտեղ։ Ջին Բարթիկը, զայրացած, որ իրեն թույլ չեն տա աշխատել նույն տեղում, ինչ իր ամուսինը, 16 տարի թողեց ընկերությունն ու արդյունաբերությունը՝ նվիրվելով ընտանիքին։ Այդ ընթացքում նրանք ունեցան երեք երեխա՝ Թիմոթի Ջոնը (1954 թվական), ով ընտրեց տնտեսագետի կարիերան[13], Ջեյն Հելենը (1959 թվական) և Մերի Ռութը (1961 թվական): 1967 թվականին Բարթիկը միացավ Auerbach Corporation-ին որպես մինիհամակարգիչների վերաբերյալ տեխնիկական զեկույցների գրող և խմբագիր։ Նա և Ուիլյամ Բարթիկը բաժանվել են 1968 թվականին։ Բարթիկը 1986 թվականին ընդհանրապես լքեց համակարգչային արդյունաբերությունը երբ փակվեց նրա վերջին գործատուի կազմակերպությունը՝ Data Decisions-ը: Հաջորդ 25 տարիների ընթացքում նա աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ:
Նա մահացավ սրտի անբավարարությունից 2011 թվականի մարտի 23-ին՝ Նյու Յորք նահանգի Փաուկիփսի քաղաքում:
Մրցանակներ և հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 — ընդգրկված փառքի սրահում
- 2008 —Համակարգչային պատմության թանգարանի աշխատակից[14]
- 2008 —IEEE Computer Pioneer մրցանակ[15][15]
- 2009 —Կորենման մրցանակ՝ Տեխնոլոգիաներում կանանց զարգացման բազմազգ կենտրոնի կողմից[15]
Հյուսիսարևմտյան Միսսուրիի պետական համալսարանում տեղակայված է Jean Jennings Bartik համակարգչային թանգարանը, որը նշում է հաշվողական տեխնիկայի պատմությունը և Բարթիկի կարիերան[16]։
Նրա պատվին Drupal բովանդակության կառավարման համակարգի լռելյայն թեման անվանվել է «Bartik»[17]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bartik, Jean. Pioneer programmer: Jean Jennings Bartik and the computer that changed the world. — Truman State University Press, 2013. — 257 p. — ISBN 1612480861(անգլ.)
- Айзексон, Уолтер Инноваторы: Как группа хакеров, гениев и гиков совершила цифровую революцию. — Наш Формат, 2017. — С. 488. — ISBN 978-617-7279-81-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Computing pioneer Jean Jennings Bartik dies // CNN.com — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.computer.org/profiles/betty-jean-bartik
- ↑ Google Books(բազմ․) — 2005. — P. 29.
- ↑ 6,0 6,1 6,2 https://books.google.cat/books?id=jjIzEAAAQBAJ&pg=PA45
- ↑ https://books.google.cat/books?id=jjIzEAAAQBAJ&pg=PA45 — P. 45.
- ↑ Jean Bartik, Software Pioneer, Dies at 86 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.computerhistory.org/fellowawards/hall/jean-bartik/
- ↑ 10,0 10,1 10,2 Айзексон, 2017, էջ 92
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Айзексон, 2017, էջ 93
- ↑ 12,0 12,1 «ENIAC Programmers». WITI Hall of Fame. Women in Technology International (WITI). Արխիվացված է օրիգինալից 2018-10-01-ին. Վերցված է 2014-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Pioneer Programmer: Jean Jennings Bartik and the Computer that Changed the World | investinginkids». Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին. Վերցված է 2018-03-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Kleiman, Kathy. «Jean Bartik: the untold story of a remarkable ENIAC programmer». Official Google Blog. Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին. Վերցված է 2017-11-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 15,0 15,1 15,2 «Betty Jean Jennings Bartik». IEEE Computer Society Awards. IEEE Computer Society. Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին. Վերցված է 2014-04-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jean Jennings Bartik Computing Museum | Special Collections & Archives | Northwest». www.nwmissouri.edu (անգլերեն). Northwest Missouri State. Արխիվացված է օրիգինալից 2017-04-12-ին. Վերցված է 2018-03-32-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jen Simmons (2010-02-22). «Bartik». Drupal.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2018-03-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2011 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ծրագրավորողներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Կին մաթեմատիկոսներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անձինք
- Կին
- Ամերիկացի կին համակարգչային գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կին մաթեմատիկոսներ