Ջին Ավգուստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջին Ավգուստին
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Տորոնտոյի համալսարան (1980)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ և ակտիվիստ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1937(1937-09-09)[2] (86 տարեկան)
Ծննդավայր Սենտ Ջորջես, Գրենադա
Քաղաքացիություն  Կանադա
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Կանադայի շքանշանի անդամ[3]

Կանադայում թագուհու մասնավոր խորհրդի անդամ, Կանադայի շքանշանի ասպետ, Օնտարիոյի շքանշանի ասպետ ու Բրիտանական կայսրության շքանշանակիր Ջին Ավգուստին (անգլ.՝ Jean Augustine, սեպտեմբերի 9, 1937(1937-09-09)[2], Սենտ Ջորջես, Գրենադա), գրենադա-կանադացի կրթական ադմինիստրատոր, սոցիալական արդարության ջատագով ու քաղաքական գործիչ։ Համարվում է Կանադայի Համայնքների պալատում ընտրված առաջին երկու սևամորթ կանադուհիներից մեկը։

1993 - 2006 թվականների ընթացքում եղել է Կանադայի Համայնքների պալատում լիբերալ կուսակցության անդամ և ներկայացրել Օնտարիոյի Էթոբիկո-Լեյքշոր ընտրատեղամասը։ 2002-2004 թվականներին եղել է Կանադայի նախարարների կաբինետի անդամ․ նախքան ընտրվելը դպրոցի տնօրեն էր։ Վարչապետ Ժան Կրետիենի խորհրդարանական քարտուղարն էր 1994 - 1996 թվականներին։ Եղել է բազմամշակութայնության (և կանանց կարգավիճակի) գծով պետնախարար 2002 - 2004 թվականներին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստինը ծնվել է Գրենադայում 1937 թվականին, սակայն 1960 թվականին West Indian Domestic Scheme ներգաղթի ծրագրի շրջանակներում ներգաղթել է Կանադա[4]։ Ուսանել է Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ ձեռք է բերել արվեստի բակալավրի ու կրթության ոլորտի մագիստրոսի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Տորոնտոյի տարրական դպրոցներից մեկում աշխատել է որպես տնօրեն։ Ակտիվորեն ներգրավված է եղել Տորոնտոյի կարիբյան համայնքի կյանքում, ընդգրկված լինելով 1967 թվականի կարիբյան փառատոնը (Կարիբանան) կազմակերպելու առաջին հանձնաժողովի կազմում[4]։

Նա ներգրավվել է կրթական և սոցիալական արդարության բազմաթիվ կազմակերպություններում, ծառայել Կանադայի սևամորթների ազգային կոալիցիայում, ռասայական հարաբերությունների քաղաքային դաշինքում, Յորքի համալսարանի կառավարիչների խորհրդում և այլուր։ 1987 թվականին ճանաչվել է Կանադայի սևամորթ կանանց համագումարի ազգային նախագահ[5]։

Դաշնային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի Կանադայի դաշնային ընտրություններում դարձել է Կանադայի պառլամենտում ընտրված առաջին սևամորթ կինը։ Երեք անգամ աշխատել է որպես Ազգային ազատական կանանց խմբի նախագահ։ 2002 թվականի փետրվարին ընտրվել է արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[6]։ Պաշտոնավարման շրջանում միանձնյա պատասխանատու էր 305–0 միաձայն քվեարկությամբ փետրվարը Կանադայում Սևամորթների պատմության ամիս ճանաչելու մասին օրենսդրություն մշակելու համար։ Այս հայտարարությունը կանադացիներին հնարավորություն է տվել հարգել իրենց սևամորթների պատմությունը այն ժամանակ, երբ ամերիկացիները դա անում էին արդեն մի քանի սերունդ։

Ավգուստինը նաև առաջին սևամորթ կանադուհին էր, որ պաշտոն է ստացել դաշնային կառավարությունում[4]։ 2002 թվականի մայիսի 26-ին նշանակվել է պետքարտուղար։ 2003 թվականի դեկտեմբերին վերանշանակվել է նոր կառավարությունում որպես պետնախարար։ 2004 թվականին նշանակվել է ամբողջական հանձնաժողովի կոմիտեի նախագահի տեղակալի օգնականի պաշտոնում, որով դարձել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի աթոռն զբաղեցրած առաջին աևամորթ կանադուհին։

Եղել է բնակչության և զարգացման հարցերով խորհրդարանականների կանադական ասոցիացիայի հիմնադիր նախագահը, կանադացի խորհրդարանականների միկրովարկային գագաթնաժողովի խորհրդի նախագահը, կանադա-սլովենական խորհրդարանական խմբի նախագահը և կանադա-աֆրիկյան խորհրդարանական խմբի նախագահը։

2005 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարել է պալատից հեռանալու մտադրության մասին, ասելով, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2006 թվականի ընտրություններում[7]։ Աջակցել է լիբերալ Մայքլ Իգնատևին՝ իրեն հաջորդելու համար։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Օնտարիոյի կառավարության կողմից առաջադրվել է որպես առաջին Արդարության հարցերով հանձնակատար․ պաշտոն, որը ստեղծվել է օտարերկրյա մասնագիտական հավատարմագրերով կանադացիներին պաշտպանելու համար[8]։ Այս պաշտոնը թողել է 2015 թվականի մարտին[9]։

2007 թվականին նվիրաբերել է իր անձնական գրառումները Յորքի համալսարանի Կլարա Թոմասի անվան արխիվին։

2008 թվականին Յորքի համալսարանի կրթության ֆակուլտետում նրա անունով բացվել է կրթական ամբիոն[10]։

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր ալմա մատեր Տորոնտոյի համալսարանից ստացել է իրավագիտության դոկտորի պատվավոր կոչում, իսկ 2009 թվականին ՄաքԳիլի համալսարանն է նրան արժանացրել իրավագիտության պատվավոր դոկտորի կոչման։ 2017 թվականին նույն կոչմանն արժանացել է Թրենթի համալսարանի կողմից[11]։
  • Երիտասարդ կանանց համաշխարհային քրիստոնեական ասոցիացիայի կողմից ստացել է «Տարբերության կին» մրցանակ, Կայ Լիվինգստոնի անվան մրցանակ, Օնտարիոյի կամավորականների մրցանակ, Ռուբենա Ուիլիսի հատուկ ճանաչման մրցանակ[4]։
  • 2009 թվականին Կանադայում որպես մանկավարժ, քաղաքական գործիչ և սոցիալական արդարության ջատագով իր գործունեության համար արժանացել է Կանադայի շքանշանի[12]։
  • Գրենադայում կրթությանն և քաղաքականությանն ուղղված ծառայությունների համար արժանացել է Բրիտանական Կայսրության շքանշանի[13]։
  • Ջորջ Բրաուն քոլեջում կրթություն ստանալու համար նրա անունով կրթաթոշակ է գործում՝ նախատեսված միայնակ մայրերի համար։
  • Օնտարիոյի Բրեմպթոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկն անվանակոչվել է Ջին Ավգուստինի պատվին[14]։
  • Տորոնտոյի շրջանի դպրոցական խորհրդի աղջիկների առաջնորդության ակադեմիա[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://archivesfa.library.yorku.ca/fonds/ON00370-f0000515.htm
  2. 2,0 2,1 Պառլամենտի գրադարան — 1876.
  3. https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/jean-augustine
  4. 4,0 4,1 4,2 4,3 Susanna McLeod. «Jean Augustine». The Canadian Encyclopedia. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Congress of Black Women of Canada». Pushing Buttons, Pushing Stories:The Jean Augustine Political Button Collection. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  6. «Profile - Augustine, Jean». lop.parl.ca. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  7. Cobb, Chris (2005 թ․ դեկտեմբերի 11). «Augustine's Swansong: Canada's first black female MP bowing out of politics: [Final Edition]». The Ottawa Citizen; Ottawa, Ont. Ottawa, Ont., Canada, Ottawa, Ont. էջեր –7. ISSN 0839-3222.
  8. Augustine to be Ont. advocate for foreign workers, CTV News from Canadian Press (CP). March 13, 2007.
  9. Keung, Nicholas (2015 թ․ մարտի 22). «Jean Augustine, Ontario's fairness commissioner, retires at 77». Toronto Star. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  10. «The Jean Augustine Chair in Education | Faculty of Education». edu.yorku.ca. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  11. «Paul Martin, Jean Augustine among seven receiving Trent University honorary degrees». ThePeterboroughExaminer.com (կանադական անգլերեն). 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Governor General Announces 57 New Appointments to the Order of Canada». Office of the Secretary to the Governor General. 2009 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. Կաղապար:London Gazette
  14. "Former politician Jean Augustine gets Brampton school named after her", CBC News, January 26, 2016.
  15. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Ավգուստին» հոդվածին։