Ջինսի սերունդը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինսի սերունդը
վրաց.՝ ჯინსების თაობა
ՀեղինակԴավիթ Տուրաշվիլի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուվրացերեն
Երկիր Վրաստան
Հրատարակման տարեթիվ2008
Թարգմանիչ հայերենԷսմերալդա Երիցյան
Հրատարակում հայերեն2014

«Ջինսի սերունդը» (վրաց.՝ ჯინსების თაობა), վրացի գրող Դաթո Տուրաշվիլու վեպը, որը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով։

Պատմական հիմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջինսի սերունդը» վեպի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1983 թվականի նոյեմբերի 18-19-ին վրացի մի խումբ երիտասարդներ Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առևանգել ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Խորհրդային իշխանությունների կողմից այս փորձը որպես ահաբեկչական գործողություն գնահատվեց։ Մասնակիցների մի մասը սպանվեց վնասազերծման գործողության ընթացքում, իսկ մյուս անդամներն էլ դատարանի կողմից դատապարտվեցին մահապատժի և տարբեր տարիների ազատազրկման[1]։

Հեղինակային մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Տուրաշվիլին իր «Ջինսի Սերունդը» վեպում այս իրադարձությունները ներկայացնում է այլ պատմական լույսի ներքո. նրա համար այս երիտասարդները ոչ թե ահաբեկիչներ են, այլ մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատության մեջ՝ հեռու Խորհրդային Միության բռնաճնշումներից։ Որոշ գրականագետներ «Ջինսի սերունդը» վեպում տեղ գտած այս իրադարձությունների միակողմանի մեկնաբանումը և ԽՍՀՄ-ը՝ որպես «Չարի կայսրություն» ներկայացնելը դիտարկում են հեղինակի՝ արևմտյան հակախորհրդային քարոզչամեքենային տուրք տալու արդյունք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Турченко. Кровавый рейс № 6833 // "Труд" от 2 августа 2000
  2. Ն. Ա., Դաթո Տուրաշվիլի «Ջինսի սերունդը»(հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]