Ջինա Ռայնհարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինա Ռայնհարթ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1954(1954-02-09)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունSt Hilda's Anglican School for Girls?
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրHancock Prospecting?
Ծնողներհայր՝ Lang Hancock?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJohn Hancock?
Կայքginarinehart.com.au
 Gina Rinehart Վիքիպահեստում

Ջինա Ռայնհարթ (անգլ.՝ Georgina "Gina" Hope Rinehart, փետրվարի 9, 1954(1954-02-09)[1][2], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի խոշոր ձեռնարկատեր ու միլիարդատեր։

Ավստրալիական «Hancock Prospecting» երկաթահանքային ընկերության սեփականատերն է, ըստ «Business Review Weekly» ամենամյա վարկանշային աղյուսակի՝ ամենահարուստ կինն աշխարհում ու Աստրալիայի ամենահարուստ անձը։ 2020 թվականի տվյալներով կարողությունը կազմում է 13.5 միլիարդ դոլլար[4]։ Բիզնեսը ժառանգել է հորից։ 2011 թվականին իր երկու երեխաները՝ Ջոնն ու Բիանկան, դատական հայց են ներկայացրել իրենց մոր դեմ, որի արդյունքում վերջինս կորցրել է ընտանեկան տրաստի նկատմամբ վերահսկողությունը[5]։

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին հոր մահից հետո զբաղեցրել է «Hancock Prospecting Pty Limited (HPPL)» ընկերության և համանուն մասնավոր ընկերությունների ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը[6]։ Լենգլի Հենքոքի ղեկավարությամբ այդ ընկերություններն զբաղվում էին հանքաքարի խոշոր հանքավայրերի հայտնաբերմամբ և դրանց վերամշակման թույլտվությունների ձեռքբերմամբ։ Ջինան գործունեությունն ուղղել է արդեն իսկ հոլդինգին պատկանող, բայց չվերամշակվող հանքերի վրա, համատեղ ձեռնարկությունների միջոցով ընդլայնել կապիտալն ու հանքավայրերը վերածել եկամտաբեր հանքերի։

2019 թվականին ըստ «Forbes» ամսագրի՝ զբաղեցրել է 36-րդ տեղը ամենաազդեցիկ կանանց ցուցակում[4][7]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Կամբոջայի երեխաներին տրամադրած իր օգնությամբ[8][9] և մարդկանց առևտրի դեմ պայքարող «SISHA» ոչ առևտրական կազմակերպության գործունեությանն իր՝ որպես փորձագետ-խորհրդատու մասնակցությամբ[10]։

2012 թվականին «Swimming Australia» ընկերությունը հայտարարել է բարեգործական համաձայնագրի մասին, ըստ որի՝ «Georgina Hope Foundation» բարեգործական հիմնադրամը Ջինա Ռայնհարթի գլխավորությամբ չորս տարվա ընթացքում հատկացնելու էր 10 միլիոն դոլլար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Murray L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Australian Honours Search Facility
  4. 4,0 4,1 #36 Gina Rinehart // Forbes.
  5. Australia's Gina Rinehart loses control of family trust to daughter // BBC News.
  6. Georgina Hope Rinehart // Encyclopædia Britannica.
  7. The World's 100 Most Powerful Women // Forbes. — 2019.
  8. Stephanie Wood Gina Rinehart, hope and a Cambodian charity // The Sydney Morning Herald. — 2014.
  9. Brad Thompson Gina Rinehart praises 'Cambodian daughters' // Australian Financial Review. — 2019.
  10. «Who We Are». SISHA.
  11. Rinehart pours $10m into Swimming Aust // The Sydney Morning Herald. — 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինա Ռայնհարթ» հոդվածին։