Ջինա Մաքքարթի
Ջինա Մաքքարթի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարան, Թաֆթսի համալսարան և Tufts University School of Engineering? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և climate activist |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 3, 1954 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ջինա Մաքքարթի (անգլ.՝ Regina "Gina" McCarthy, մայիսի 3, 1954, Բոստոն, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր (2013-2017)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին Մասաչուսեթսի համալսարանում (Բոստոն) ստացել է սոցիալական մարդաբանության արվեստի բակալավրի աստիճան, 1981 թվականին՝ Տաֆթսի համալսարանում շրջակա միջավայրի պաշտպանության պլանավորման և քաղաքականության գիտությունների մագիստրոսի աստիճան[1]։
1999-2003 թվականներին աշխատել է Մասաչուսեթսի նահանգի շրջակա միջավայրի հարցերով վարչության (Massachusetts Executive Office of Environmental Affairs) ղեկավարի օգնական, 2003-2004 թվականներին՝ Մասաչուսեթսի կառավարությունում համագործակցության զարգացման վարչության ղեկավարի տեղակալ (Massachusetts Office of Commonwealth Development), 2004-2009 թվականներին եղել է Քոնեքթիքութ նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարությունում (Connecticut Department of Environmental Protection):
2009 թվականին դարձել է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորի տեղակալ[2]։
2013 թվականի հուլիսի 18-ին ԱՄՆ Սենատը 59 ձայների մեծամասնությամբ 40-ի դեմ հաստատել է Ջենի Մաքքարթիի նշանակումը գործակալության Ադմինիստրատորի պաշտոնում։ Այս պահին նրա նախորդի՝ Լիզա Ջեքսոնի հրաժարականից հետո 2013 թվականի փետրվարին անցել է 147 օր՝ բնապահպանական վարչության ղեկավարի պաշտոնում նոր նշանակման սպասման ամենաերկար ժամանակահատվածը։ Սենատորները հավակնորդին 1100 հարց են տվել, որոնցից գրեթե բոլորը (բացի 25-ից) հանրապետականներ են ներկայացրել։ Դեմոկրատական կուսակցության մեկ ներկայացուցիչ՝ Արևմտյան Վիրջինիա նահանգի Շախտյորի սենատոր Ջոն Մեչինը նույնպես դեմ է քվեարկել[3]։
2016 թվականի մարտին Ջինա Մաքքարթին խիստ քննադատության էր ենթարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ՝ Ֆլինթ (Միչիգան) քաղաքում խմելու ջրում կապարի բարձր պարունակության հայտնաբերման հետ կապված սկանդալի պատճառով[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքքարթին ծնվել է իռլանդական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ 2015 թվականի հունվարին նա պաշտոնական այց է կատարել Վատիկան՝ նպատակ ունենալով, նրա խոսքով, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ուղերձ փոխանցել այն մասին, որ նախագահ Օբաման կիսում է Հռոմի Պապի տեսակետը կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ՝ որպես բարոյական պարտք։ Այցի ընթացքում Հռոմի պապի հետ անձնական ունկնդրություն չի կայացել, սակայն Մաքքարթնին ընդունել է Սուրբ Աթոռի չորս պաշտոնական ներկայացուցիչ[5]։
Ջինա Մաքքարթնին ամուսնացած է Քենեթ Մաքքարիի հետ (Kenneth McCarey), որն աշխատում է Բոստոնի տանը։ Ամուսիններն ունեն երեք երեխա[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tennille Tracy, Keith Johnson and Ryan Tracy (2013-02-14)։ «Insider Emerges as Top Contender for EPA Job» (անգլերեն)։ The Wall Street Journal։ Վերցված է 2016-05-29
- ↑ «Biographical information for Gina McCarthy»։ Politics (անգլերեն)։ Huffington Post։ 2013-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-11-ին։ Վերցված է 2016-05-29
- ↑ Bryan Walsh (2013-07-22)։ «The Administrator: New EPA Head Gina McCarthy Has the Toughest Job in D.C.» (անգլերեն)։ The Time։ Վերցված է 2016-05-30
- ↑ Elisabeth Chuck (2016-03-18)։ «Who Is Gina McCarthy? White House Stands By Embattled EPA Chief» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2016-05-27
- ↑ Suzanne Goldenberg and Stephanie Kirchgaessner (2015-01-30)։ «Washington's memo to the Vatican: the pope and Obama are in sync on climate change» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-05-30
- ↑ Robin Bravender (2009-11-13)։ «If EPA's Air Chief Loves a Brawl, She's Come to the Right Place» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-05-30
|