Ջինա Հասփել
Ջինա Հասփել անգլ.՝ Gina Cheri Haspel | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կենտուկիի համալսարան (1977) և Լուիսվիլի համալսարան (1978) |
Մասնագիտություն՝ | հետախույզ և paralegal |
Ծննդյան օր | հոկտեմբերի 1, 1956[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Gina Cheri Walker |
Ջինա Չերի Հասփել (հոկտեմբերի 1, 1956[1], Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ[3]), ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից։ 2018 թվականի մայիսի 17-ից հանդիսանում է ԿՀՎ տնօրենը, որն այս պաշտոնում նշանակված առաջին կինն է։
2017—2018 թվականներին եղել է ԿՀՎ տնօրենի տեղակալը[4]։
Ծառայությունը ԿՀՎ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասփելը ԿՀՎ-ում ծառայում է 1985 թվականից և զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ[5]։ Համաձայն հրապարակված տվյալների 2002 թվականին Հասփելը եղել է Թայլանդում գտնվող ԿՀՎ գաղտնի բանտի ղեկավարը[6][7]։ Այս բանտում «Կատվի աչք» կոդավորված անվանումով որոշ ժամանակ պահվել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ Աբդ-էլ-Ռահիմ ալ-Նասրին և Աբու Զուբայդան, կասկածյալները ըստ էության հարում էին «Ալ-Կաիդա» խմբավորմանը։ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի խոշտանգումների մասին 2012 թվականի զեկույցում ասվում է, որ այս անձիք բանտում ենթարկվել են խոշտանգումների և անօրեն մեթոդներով հարցաքնությունների[8][9]։ ԿՀՎ-ի գաղտնազերծված նյութերում կան տվյալներ, որ Զուբայդան ջրի միջոցով խոշտանգման է ենթարկվել ամսական 83 անգամ, ինչպես նաև բանտարկյալը պահվել է մեծ տուփի մեջ ու կորցրել քունի, ինչի հետևանքով զրկվել է ձախ աչքի տեսողությունից։ Զուբայդան նշել է, որ ԿՀՎ քննիչները ոչ մի տվյալ չեն ունեցել իր մեղավորության մասին[10]։
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը առաջ է քաշել ԿՀՎ չբացահայտված աշխատակիցների կողմից կատարված քրեական հացագործությունների կատարման փաստը որից հետո ԱՄՆ Սենատը հրապարակեց ամերիկյան հատուկ ծառայություններում խոշտանգումների մասին զեկույցը։ 2017 թվականի հուլիսի 7-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը Աբու Զուբայդայի գործով մեղադրանք առաջադրեց[11][12][13]։
Հետագայում Հասփելը զբաղեցրեց ԿՀՎ հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Խոսե Ռոդրիգեսի տեղակալի պաշտոնը։ Իր հուշերում Ռոդրիգեսը գրել է, որ 2005 թվականին Հասփելը հրաման է տվել ոչնչացնել Թայլանդի գաղտնի բանտի տեսագրությունների տասնյակ տեսաերիզները[9]։
2013 թվականին Ջոն Օուենը, որը այդ ժամանակ եղել է ԿՀՎ տնօրեն Հասփելին նշանակել է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնակատար, որի իրավասության մեջ է մտնում ԿՀՎ-ի կողմից ամբողջ աշխարհում գաղտնի գործողությունների կազմակերպումը[14]։ Սակայն Հասփելը իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով չհաստատվեց տնօրենի տեղակալի պաշտոնում[15]։ Հասփելը նաև զբաղեցրել է Ներքին հետախության և գաղտնի օպերացիաների ազգային գաղտնի ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը[6]։
2017 թվականի փետրվարի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրենի տեղակալի պաշտոնում։ 2017 թվականի փետրվարի 8-ին Սենատի հետախուզության կոմիտեի մի քանի անդամներ Թրամփին առաջարկեցին վերանայել այդ որոշումը, սակայն նախագահի որոշումը մնաց ուժի մեջ[16]։
2017 թվականի փետրվարի 15-ին լրագրող Ակկերման Սպենսերը իր բլոգում հայտնեց հոգեբաններ Բրյուս Ջեսսենի և Միտչել Ջեյմսի մասին, ովքեր ընդլայնված հարցաքնությունների ծրագրի մշակողներն էին, որը նախատեսված էր Զուբայդին հարցաքննելու և հետագայում նույն կերպ վարվել նաև մնացած ԿՀՎ գաղտնի բանտերում[17][18]։
2018 թվականի մարտի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթթերի միջոցով հայտնեց, որ Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրեն։ Հասփելը եղել է ԿՀՎ-ի առաջին սպան, որը առանց փոխտնօրեն նշանակվելու միանգամից նշանակվել է ԿՀՎտնօրենի պաշտոնում։ Սենատի հավանությունից հետո Հասփելը կդառնար ԿՀՎ-ի առաջին կին տնօրենը[19]։
2018 թվականի մայիսի 17-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Հասփելին ԿՀՎ տնօրենի պաշտոնում[20]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հետախուզական ծառայությունների» մեդալ (ԱՄՆ)
- Նախագահական ծառայության մեդալ (դաշնային քաղաքացիական ծառայության բարձրագույն պարգև)[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Gina Haspel, de las cárceles clandestinas a la cabeza de la CIA
- ↑ Ջինա Հասփելի կենսագրությունը
- ↑ «Who Is Gina Haspel, President Trump's Pick for CIA Director?»։ TIME։ մարտի 13, 2018
- ↑ «Gina Haspel — Central Intelligence Agency»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին։ Վերցված է 2020-01-29
- ↑ 6,0 6,1 Riechmann Deb (փետրվարի 2, 2017)։ «Seasoned spymaster linked to waterboarding named CIA deputy»։ San Francisco Chronicle։ AP։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին։ Վերցված է 2018-03-13
- ↑ Bonner Raymond (փետրվարի 22, 2017)։ «CIA Cables Detail Its New Deputy Director’s Role in Torture»։ ProPublica
- ↑ Toosi Nahal (փետրվարի 2, 2017)։ «Trump taps former 'black site' prison operator for CIA deputy»։ Politico
- ↑ 9,0 9,1 Miller Greg (փետրվարի 2, 2017)։ «CIA officer with ties to ‘black sites’ named deputy director»։ The Washington Post։ Վերցված է փետրվարի 3, 2017
- ↑ Sleight David (փետրվարի 22, 2017)։ «In Their Own Words: CIA Cables Document Agency’s Torture of Abu Zubaydah»։ ProPublica
- ↑ Ben Knight: NGO seeks arrest warrant for Donald Trump′s deputy CIA director, Deutsche Welle, June 7, 2017
- ↑ US News/ AP: Rights Group Asks Germany to Arrest CIA Deputy Director, 7. June 2017
- ↑ Christian Fuchs: CIA: Trump’s Darling, Die Zeit, 7. June 2017 (in English)
- ↑ Filkins Dexter (փետրվարի 3, 2017)։ «The New CIA Deputy Chief's Black-Site Past»։ The New Yorker
- ↑ Miller Greg (մայիսի 7, 2013)։ «National Security CIA selects new head of clandestine service, passing over female officer»։ Washington Post
- ↑ Johnson Tim (2017-02-02)։ «New CIA deputy director is 1st career female officer in the post»։ Miami Herald (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ Deputy CIA director could face court deposition over post-9/11 role in torture
- ↑ DoJ moves to prevent CIA official from detailing role in Bush-era torture
- ↑ Press Associated (մարտի 13, 2018)։ «Gina Haspel named by Trump to be CIA director, replacing Pompeo, who will replace Tillerson at State»։ Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է մարտի 13, 2018
- ↑ «Сенат США утвердил Джину Хаспел на посту директора ЦРУ»։ Meduza։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-17
- ↑ «Gina Haspel»։ ЦРУ։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին։ Վերցված է 12 марта 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ջինա Հասփելը ԿՀՎ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին։ Վերցված է 2020-01-29