Ջինա Կարանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջինա Կարանո
Gina Carano by Gage Skidmore.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական[1]
Ամբողջական անուն`անգլ.՝ Gina Joy Carano
Մասնագիտացում`դերասանուհի, ձայնային դերասանուհի, Ընդհանուր մենամարտիկ, մոդել, kickboxer, Thai boxer և կինոդերասանուհի
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 16, 1982(1982-04-16)[1] (37 տարեկան)
Ծննդավայր`Դալաս
Մարզիչ(ներ)`Greg Jackson

Ջինա Կարանո ( անգլ.` Gina Carano, ամբողջ անունը` Ջինա Ջոյ Կարանո (Gina Joy Carano), ապրիլի 16, 1982(1982-04-16)[1], Դալաս), խառը մարտարվեստների (մարտեր առանց կանոնների) ամերիկացի մարզուհի և դերասանուհի: Մասնակցել է «Ամերիկյան գլադիատորներ» շոուին: Համարվում է «Խառը մարտարվեստների կանացի դեմք», սակայն հրաժարվում է ընդունել այդ փաստը:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինա Կարանոն ծնվել է ԱՄՆՏեխաս նահանգի Դալաս շրջանում, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող Գլենն Կարանոյի ընտանիքում, որտեղ բացի Ջինայից, մեծացել են նաև նրա երկու քույրերը: Ավարտել է Սուրբ Երրորդության քրիստոնեական դպրոցը (Trinity Christian High School), որտեղ խաղացել է կանանց բասկետբոլի թիմում և օգնել դառնալու նահանգի չեմպիոն: Բացի դրանից նա զբաղվել է նաև վոլեյբոլով և սոֆթբոլով: Դպրոցից հետո ընդունվել է Ռենոյում գտնվող Նևադայի համալսարան, որտեղ սովորելով ընդամենը մեկ տարի, ուսումը շարունակել է նույն համալսարանի Լաս-Վեգասի մասնաճյուղում` մասնագիտանալով հոգեբանությունում, սակայն այդպես էլ դիպլոմ չի ստացել:

Ջինա Կարանոյի մարզական կարիերան սկսվել է մուայ թայից (թաիլանդյան բռնցքամարտ): Նա անց է կացրել 14 մարտ (12 հաղթանակ, 1 պարտություն և 1 ոչ-ոքի) և առաջարկ ստացել մասնակցելու Նևադայում կայանալիք խառը կանոններով առաջին կանացի օրինականացված մենամարտին: Նրա հակառակորդը Լետիցիա Պեստովան էր, ում Ջինան նոկաուտի ենթարկեց 38 վայրկյանի ընթացքում: Ջինայի հաջորդ մենամարտը Ռոզի Սեքստոնի դեմ էր, ում կրկին նա նոկաուտի ենթարկեց: Մաքուր հաղթանակ տանելու համար Ջինան հրավիրվեց առավել հայտնի Strikeforce մարզական ընկերությունում հանդես գալու: Ջինան հաղթանակ է տարել նաև Ելենա Մաքսվելլի և Ջուլի Կեձիի նկատմամբ: 2007 թվականին, Տոնի Էվինգերի հետ մենամարտում, Ջինա Կարանոն կարողացավ հաղթանակ տանել` առաջին անգամ իր կարիերայում խեղդող հնարք գործադրելու շնորհիվ:

Ջինայի հաջորդ մրցակցուհին HOOKnSHOOT-ի նախկին չեմպիոնուհի Քեյթլին Յանգն էր: Երկու կիլոգրամ առավել քաշ ունենալու պատճառով, Ջինան ստիպված համաձայնվեց 12,5 տոկոսով կրճատել իր հոնորարը, որպեսզի մարտը կայանա: Ջինա Կարանոն առավել հայտնի դարձավ, երբ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին մենամարտի դուրս ելավ ընդդեմ Քելլի Կոբոլդի: Լուրեր էին պտտվում, որ Ջինան ավելի բարձր է քաշով և երբ նա կանգնեց կշեռքին, պարզվեց, որ նա գերազանցում է իր մրցակցուհուն` 1,3 կգ-ով: Հանելով մարզական կրծկալը, նա նորից կանգնեց կշեռքի վրա: Այս անգամ նրա քաշը գերազանցում էր 1,1 կգ-ով: Երրորդ փորձի ժամանակ, նա հանեց ամբողջ հագուստը և ծածկվելով սրբիչով, կանգնեց կշեռքին: Այս անգամ նրա քաշը գերազանցում էր ընդամենը կես կիլոգրամով: Հաղթելով մենամարտում, Ջինան իր հաղթանակը նվիրեց իր պապին:

Ջինա Կարանոն իր միակ պարտությունը կրել է մուայ թայի և բրազիլական ջիու-ջիցուի մասնագետ Քրիստիան «Կիբօրգ» Սանթոսի կողմից: Չնայած պարտությանը, մենամարտին մասնակցելու համար, նա ստացավ 100 հազար դոլար: Պարտությունից հետո նա կենտրոնացավ կինոկարիերայի վրա և նրա` ռինգ դուրս գալու հանգամանքը երկար ժամանակ հարցականի տակ էր:

2009 թվականին Ջինան էպիզոդիկ դերով նկարահանվել է «Արյուն և ոսկոր» կինոնկարում, որտեղ նրա հերոսուհին կռվելով փողոցային մենամարտում, հաղթում է: Սակայն նրա առաջին լիարժեք դերը կինոյում, ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Նոկաուտ» («Անկանխատեսելին» 2012թ.) կինոնկարն էր: 2013 թվականին նա նկարահանվել է «Ֆորսաժ 6» կինոնկարում, որտեղ կատարել է դիվանագիտական ծառայության անվտանգության անդամի դերը: 2015 թվականին նկարահանվել է «Դեդփուլ» կինոնկարում, որտեղ նրա հերոսուհին կարողանում է կառավարել իր արյան մեջ ադրենալինի քանակությունը, որը նրան օժտում է գերմարդկային հատկանիշներով:

Ջինան հայտնվել է նաև Command & Conquer: Red Alert 3 համակարգչային խաղում, լուսանկարվելով և նկարահանվելով տեսահոլովակներում, կատարելով խորհրդային հատուկ նշանակության ջոկատայինի և դիպուկահարի, ԽՍՀՄ հերոս Նատաշա Վոլկովայի դերը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինա Կարանոյի ընկերը մուայ թայի պրոֆեսիոնալ մարզիկ Քևին Ռոսն է, ով ներշնչել էր Ջինային` զբաղվելու այդ մարզաձևով: Բացի այդ, Ջինան հանդիպում էր նաև սակավ հայտնի մարզիկ Քիտ Կոուպի հետ: Նրանց փոխհարաբերությունների վատթարացումից հետո, Կոուպը հրապարակայնորեն հայտարարեց, որ իր մոտ առկա է Ջինայի հետ իր` սիրով զբաղվելու տեսագրությունը: Ջինան ժխտում էր նման տեսաերիզի առկայությունը, իսկ հետո նաև Կոուպը հրաժարվեց իր խոսքերից: 2015 թվականին Ջինան և Քևինը կրկին վերականգնեցին իրենց հարաբերությունները, որը շարունակվում է մինչ օրս:

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2009 Արյուն և ոսկոր Blood and Bone Վերետա
2012 Նոկաուտ (Անկանխատեսելին) Haywire Մելորի Քեյն
2013 Ֆորսաժ 6 Furious 6 Ռայլի Հիքս
2013 Գրեթե մարդ Almost Human Դանիկա
2014 Արյունալի վրեժ In the Blood Էվա
2015 Արագություն։ Ավտոբուս 657 Heist Քրիս
2015 Փրկություն Extraction Վիկտորիա
2016 Դեդփուլ Deadpool Հրեշտակային փոշի
2016 Քիքբռնցքամարտիկը Kickboxer: Vengeance Մարսիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]